Բյուզանդական կայսրություն (նաև՝ Արևելյան Հռոմեական կայսրություն), Հռոմեական կայսրության արևելյան մասում 4-րդ դարում առաջացած և մինչև 15-րդ դարը գոյատևած պետության պատմագրության մեջ ընդունված անվանում: Միջին դարերում պաշտոնապես անվանվել է «Հռոմեացիների կայսրություն» (հուն․՝ Βασιλεία των Ῥωμαίων): Բյուզանդական կայսրության տնտեսական, վարչական և մշակութային կենտրոնը Կոստանդնուպոլիս քաղաքն էր, որը տեղակայված էր երկրի եվրոպական և ասիական նահանգների միջև, կարևորագույն տնտեսական և ռազմավարական ճանապարհների խաչմերուկին:մանրամասն
Թեոդոս I Մեծ (Ֆլավիոս Թեոդոսիոս, լատին․՝ Flavius Theodosius, Theodosius Magnus, հուն․՝ Θεοδόσιος Α΄, Θεοδόσιος ο Μέγας, 346—395 թթ.) — միասնական Հռոմեական կայսրության վերջին կայսրը:
379թ. որպես Գրացիանոս կայսեր գահակից ստացել է Արևելյան Հռոմեական կայսրության նկատմամբ իշխանությունը, 394թ. ստանձնել է ամբողջ Հռոմեական կայսրության միանձնյա կառավարումը: 395թ. նրա մահից հետո կայսրությունը վերջնականապես կիսվել է երկու մասի` արևելյան (Բյուզանդական կայսրություն) և արևմտյան: Թեոդոսը օրենքով հաստատեց քրիստոնեությանՆիկիական դավանանքը որպես միասնական պետական կրոն` սկիզբ դնելով արիոսականության մարմանը: Սկսել է հետապնդել (առանց կտրուկ միջոցների) հեթանոսությունը և քրիստոնեության մեջ հերետիկոսական ուղղությունները: Արգելել է հեթանոսական ծեսերը, ինչի հետևանքով 393 թվականից հետո դադարել է Օլիմպիական խաղերի անցկացումը: Թեոդոսի գործունեությունը կանխորոշել է Եվրոպայի և քրիստոնյա արևելքի կրոնական զարգացման ընթացքը, ինչ համար նա քրիստոնյա պատմիչների կողմից ստացել է Մեծ հորջորջումը:
...Հուստինիանոս I կայսրը համարվում է վերջին հռոմեացի կայսրը, որովհետև նա նախաձեռնել է լայնածավալ արշավանքներ, Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունը և մեծությունը:
...Արաբների դեմ պատերազմներում բյուզանդացիները օգտագործել են հունական կրակը: