Միքայել III (հունվարի 9, 840[1][2][3], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - սեպտեմբերի 25, 867(0867-09-25)[4], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի կայսր 842 թվականից։ Ամորիական դինաստիայից։
Բյուզանդական կայսր Թեոփիլոսի և հայազգի Թեոդորայի որդին։ Սկզբնապես թագավորել է մոր և մոր ազգակաների խնամակալությամբ։ Սպանվել է հայազգի Վասիլի դավադրությամբ, որը գահ է բարձրացել Վասիլ I անունով։ Միքայել III-ի կերպարը, հիմնականում Վասիլ I-ի ժամանակագիրների ջանքերով, սկզբնաղբյուրներում աղավաղված է։