Կոստանդին XI Պալեոլոդոս (մոր՝ Սերբիայի արքայադուստր Հեղինեի ազգանունով՝ Դրագացես. հուն․՝ Κωνσταντίνος ΙΑ' Παλαιολόγος, Δραγάσης, (փետրվարի 9, 1404[1] կամ փետրվարի 8, 1405(1405-02-08)[2], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - մայիսի 29, 1453(1453-05-29)[1][2][3], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի վերջին կայսրը (1449-ից)։
Սկզբում իշխել է Մորեայում, մինչև 1432-ը իրեն է ենթարկել խաչակիրների բոլոր իշխանությունները Պելոպոնեսում։ Ձգտել է Մորեայում վերականգնել հունական թագավորությունը, սակայն 1446-ին պարտվել է թուրքերից։ Կայսր է դարձել սուլթան Մուրադ II-ի աջակցությամբ։ Նախապատրաստվել է թուրքերի դեմ վճռական գործողությունների։ 1453-ի ապրիլի սկզբին սուլթան Մուհամմեդ II (Մեհմեդ, 1451— 1481) մեծ զորքով պաշարել է Կոստանդնուպոլիսը։ Կոստանդին XI Պալեոլոգոսը փոքրաթիվ ուժերով 53 պաշտպանել է քաղաքը և զոհվել մարտում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 3,2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ Lundy D. R. The Peerage
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 615)։
|