Օլիվիա դե Հևիլլենդ

Օլիվիա դե Հևիլլենդ
անգլ.՝ Olivia de Havilland
Ծնվել էհուլիսի 1, 1916(1916-07-01)[1][2][3][…]
ԾննդավայրՏոկիո, Ճապոնական կայսրություն[4][5][6]
Մահացել էհուլիսի 26, 2020(2020-07-26)[7][4][5][…] (104 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4][5][6]
ԳերեզմանՊեր Լաշեզ[8]
ԿրթությունLos Gatos High School? (1934)[9][10], Notre Dame High School?[10] և Միլս քոլեջ[9][10]
Քաղաքացիություն ԱՄՆ,  Միացյալ Թագավորություն և  Ֆրանսիա
ԿրոնԵպիսկոպոսյան եկեղեցի
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ և դերասանուհի
ԱշխատավայրWarner Bros.
Ծնողներհայր՝ Ուոլթեր Օգոստուս դե Հեվիլլենդ[11][12][9][…], մայր՝ Լիլիան Ֆոնթեյն[11][12][9]
Ամուսին(ներ)Մարկուս Գուդրիչ և Pierre Galante?[12]
Երեխա(ներ)Gisèle Galante?[11][9] և Benjamin Briggs Goodrich?[11][12][9]
Պարգևներ և մրցանակներ
oliviadehavilland.net

Օլիվիա դե Հևիլլենդ (անգլ.՝ Olivia de Havilland, լրիվ անուն ազգանունը՝ Օլիվիա Մերի դե Հևիլլենդ, հուլիսի 1, 1916(1916-07-01)[1][2][3][…], Տոկիո, Ճապոնական կայսրություն[4][5][6] - հուլիսի 26, 2020(2020-07-26)[7][4][5][…], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4][5][6]), անգլո-ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի անցյալի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, հոլիվուդյան դերասանուհի Ջոան Ֆոնտեյնի քույրը։ Մինչև մահը եղել է Հոլիվուդյան 1930-1940 ական թվականներին ամենահայտնի և տարեց կինոաստղերից մեկը։

Երկու անգամ ստացել է Օսկար և Ոսկե Գլոբուս հեղինակավոր կինոմրցանակներ։

Կենսագրություն

Օլիվիա Մերի դե Հևիլլենդը ծնվել է 1916 թ. հուլիսի 1-ին Տոկիոյում։ Նրա մայրը՝ Լիլիան Ավգուստ Ռյուզը, թատրոնի դերասանուհի էր, ավելի հայտնի Լիլիան Ֆոնտեյն կեղծանունով, հայրը՝ Ուոլտեր Ավգուստ դե Հևիլլենդ, բրիտանացի ծագումով փաստաբան էր[20][21]։ 1917 թվականին ծնվել է նրա քույրը, Հոլիվուդի մեկ այլ հայտնի դերասանուհի Ջոան Ֆոնտեյնը։ Հետագայում նրանց միջև դերասանական յուրօրինակ հակամարտություն է սկսվում, ինչի արդյունքում երկու քույրերը ոչ միայն դադարում են տեսնվելուց, այլև չեն խոսում իրար հետ։ Նրանց զարմիկներից մեկը բրիտանացի հայտնի ավիակոնստրուկտոր Ջեֆրի դե Հևիլլենդն է։

Օ. դե Հևիլլենդը 17 տարեկանում,
1933 թվականի լուսանկար

1919 թ. ծնողների բաժանվելուց հետո, Օլիվիան մոր հետ միասին տեղափոխվում է Կալիֆորնիայի Սարատագո քաղաք։ Այնտեղ Օլիվիան Լոս Գատոսի ստանում է միջնակարգ կրթություն, ապա կաթոլիկ դաստիարակություն է ստանում աղջիկների մենաստանում[22]։

Անձնական կյանք

Օլիվիա դե Հևիլլենդը սիրավեպեր է ունեցել ռեժիսորներ Ջոն Հյուսթոնի, Հովարդ Հյուզի և դերասան Ջեյմս Ստյուարտի հետ։ 1946 թ. ամուսնանում է Մարկուս Գուդրիխի հետ և համատեղ ապրում են մինչև 1953 թ.: 1949 թվականին ունենում են մեկ որդի՝ Բենջամինը, ով դառնում է մաթեմատիկոս։ Բենջամինը մահանում է 1991 թ. Լիմֆագրանուլեմատոզ հիվանդությունից։

1955-1979 թթ. ամուսնացած է եղել ֆրանսիացի լրագրող Պիեռ Գալանտեի հետ, ումից 1956 թ. ունեցել է աղջիկ՝ Ժիզել։ Ամուսնալուծությունից հետո էլ նրանք եղել են ընկերական մտերմիկ հարաբերությունների մեջ։ Օլիվիան նույնիսկ խնամել է Պիեռին Փարիզում 1998 թվականին, երբ նա հիվանդ էր քաղցկեղով։ Նույն տարում Պիեռը մահանում է քաղցկեղից։

Օլիվիա դե Հևիլլենդն ու Հոլիվուդյան հայտնի դերասանուհիներ Բեթ Դևիսն ու Գլորիա Ստյուարտը մտերիմ ընկերուհիներ էին։ 2008 թվականին նա ներկա է լինում դերասան Չառլթոն Հեսթոնի հուղարկավորությանը, իսկ մեկ տարի անց Բեթ Դևիսի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ երեկոյի պաշտոնական հյուրերից էր[23]։

Մահացել է 2020 թվականի հուլիսի 20-ին՝ 104 տարեկան հասակում Փարիզում[24]։

Կարիերա

Դերասանական կարիերան սկսել է որպես թատրոնի դերասանուհի։ Կինոյում սկսել է նկարահանվել 1930-ական թթ.: Սկզբնական շրջանի ֆիլմերում նկարահանվում էր մեծ մասամբ դերասան Էռոլ Ֆլինի հետ։ Նկարահանվել է ռեժիսոր Մայքլ Քերթիսի շատ ֆիլմերում։ 1939 թ. ստանում է Մելանի Ուիլքսի դերը «Քամուց քշվածները» հայտնի ֆիլմում, ինչի համար ներկայացվում է Օսկարի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։

Սկսած 1940-ական թթ. նա չի համաձայնվում «Warner Bros.» ընկերության ղեկավարների հետ, ցանկանալով խաղալ ավելի մեծ ու գլխավոր դերեր։ Նա դատական գործընթացի մեջ է հայտնվում ընդդեմ կինոընկերության և արդյունքում կարողանում է շահել դատը։ Արդյունքում ոչ միայն նրա, այլև Հոլիվուդի մյուս դերասանների կախվածությունը կինոընկերություններից պակասում է, և այդ փաստը դառնում է կինոաշխարհի տվյալ ժամանակի կարևոր իրադարձություննեից մեկը։ Դե Հևիլլենդի համառությունը և համարձակությունը նրան մեծ հարգանքի է արժանացնում կինոաշխարհում, ինչ մասին նույնիսկ իր քույր Ջոան Ֆոնտեյնը ասում է, որ «Հոլիվուդը շատ բանով պարտական է Օլիվիային»[25]։

Դերասանի կարիերայի ավարտից հետո դե Հևիլլենդը շարունակվում է նկարահանվել հեռուստատեսության համար։ 2003 թ. անսպասելի հայտնվում է Օսկարի 75-րդ մրցանակաբաշխությանը, իսկ մեկ տարի անց մասնակցում «Քամուց քշվածները» ֆիլմի 65-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանումներին։

Ֆիլմագրություն

Օ. դե Հևիլլենդը «Քամուց քշվածներ ֆիլմում»
Էռոլ Ֆլինի հետ, կադր «Ռոբին Հուդի արկածները» ֆիլմից
կադր «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» ֆիլմից

Ընդհանուր թվով խաղացել է մոտ 59 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում։
Առավել նշանավոր ֆիլմերն են.

տարի ֆիլմ դեր ռեժիսոր խաղընկերներ
1935 «Ամառային գիշերվա երազ» Գերմիա Ուիլյամ Դիտեռլի
Մաքս Ռեյհարդտ
Ջեյմս Կեգնի
Միկկի Ռունի
1935 «Կապիտան Բլեյդի ոդիսական» Արաբելլա Բիշոպ Մայքլ Քերթիս Էռոլ Ֆլին
1936 «Դժբախտ Էնթոնի» Անջելա Ջուզեպպե Մերվին Լերոյ Ֆրեդրիկ Մարչ
Կլոդ Ռեյնս
Ակիմ Թամիրով
1936 «Թեթև կավալերիայի հարձակումը» Էլզա Քեմպբլ Մայքլ Քերթիս Էռոլ Ֆլին
1938 «Ռոբին Հուդի արկածները» Մերիան Մայքլ Քերթիս Էռոլ Ֆլին
Կլոդ Ռեյնս
1938 «Չորս հոգի-դա ավազակախումբ է» Լորի Դիլինգվել Մայքլ Քերթիս Էռոլ Ֆլին
Ռոզալինդ Ռասսել
1939 «Էլիզաբեթի և Էսսեկսի անձնական կյանքը» լեդի Պենելոպա Գրեյ Մայքլ Քերթիս Էռոլ Ֆլին
Բեթ Դևիս
1939 «Դոջ սիթի» Էբբի Իրվինգ Մայքլ Քերթիս Էռոլ Ֆլին
1939 «Քամուց քշվածները» Մելանի Համիլթոն Վիկտոր Ֆլեմինգ Կլարկ Գեյբլ
Վիվիեն Լի
Լեսլի Հովարդ
Թոմաս Միտչել
1940 «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» Կիտ Կարսոն Հոլիդեյ Մայքլ Քերթիս Էռոլ Ֆլին
1941 «Հետաձգեք լուսաբացը» Էմմի Բրաուն Միտչել Լեյսեն Շառլ Բուայե
1941 «Ելակային շիկահերը» Էմի Լինդ Գրեյմս Ռաուլ Ուոլշ Ջեյմս Կեգնի
Ռիտա Հեյուորթ
1941 «Նրանք մահացել են իրենց դիրքերում» Էլիզաբեթ Բեյքոն Ռաուլ Ուոլշ Էնթոնի Քուին
Էռոլ Ֆլին
Արթուր Քենեդի
1942 «Սրա մեջ է մեր կյանքը» Ռոյ Թիմբեռլեյք Ջոն Հյուսթոն Բեթ Դևիս
1946 «Նվիրվածություն» Շառլոտա Բրոնտե Քերթիս Բերնհարդտ Արթուր Քենեդի
1946 «Ամեն մեկին իրենը» Ջոզեֆին Նորրիս Միտչել Լեյսեն
1948 «Օձի փոս» Վիրջինա Ստյուարտ Կաննինգեմ Անատոլ Լիտվակ Մարկ Սթիվենս
Սելեստա Հոլմ
Բելա Բոնդի
1949 «Ժառանգորդուհին» Քեթրին Սլոպեր Ուիլյամ Ուայլեր Մոնտգոմերի Կլիֆթ
Ռալֆ Ռիչարդսոն
1964 «Կամաց, կամաց, սիրելի Շառլոտա» Միրիամ Դիրինգ Ռոբերտ Օլդրիչ Բեթ Դևիս
Ջոզեֆ Քոթթեն
Ջորջ Քենեդի
1977 «Օդանավակայան 1977» Էմիլի Լիվինգստոն Ջերրի Ջեյմսոն Ջեյմս Ստյուարտ
Ջեք Լեմոն
Ջոզեֆ Քոթթեն
Ջորջ Քենեդի
Քրիստոֆեր Լի
1978 «Ռոյ» Մորին Շուստեր Իրվին Ալլեն Մայքլ Քեյն
Հենրի Ֆոնդա
Ռիչարդ Չեմբեռլեն
Ռիչարդ Ուիդմարկ
Խոսե Ֆերրեր
1986 «Անաստասիա. Աննայի գաղտնիքը» Մարիա Ֆեոդորովնա Մերվին Չոմսկի Օմար Շարիֆ
Քրիստիան Բեյլ
Ռեքս Հարիսոն

Մրցանակներ և պարգևներ

Ջորջ Բուշ կրտսերից մրցանակ ստանալիս
Օլիվիա դե Հևիլլենդի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում

Ընդհանուր թվով ստացել է 10 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում՝

Օսկար

ներկայացվել է Օսկարի 5 անգամ, ստացել 2-ը

  • 1940 թ. «Քամուց քշվածները», ներկայացվել է, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
  • 1942 թ. «Հետաձգեք լուսաբացը», ներկայացվել է, Օսկար լավագույն դերասանուհու համար
  • 1947 թ. «Ամեն մեկին իրենը», ստացել է, Օսկար լավագույն դերասանուհու համար
  • 1949 թ. «Օձի փոս», ներկայացվել է, Օսկար լավագույն դերասանուհու համար
  • 1950 թ. «Ժառանգորդուհին», ստացել է, Օսկար լավագույն դերասանուհու համար

Ոսկե Գլոբուս

3 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը.

  • 1950 թ. «Ժառանգորդուհին», ստացել է, լավագույն դերասանուհու համար (դրամա)
  • 1953 թ. «Իմ զարմիկ Ռեյչելը», ներկայացվել է, լավագույն դերասանուհու համար (դրամա)
  • 1987 թ. «Անաստասիա. Աննայի գաղտնիքը», ստացել է, երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (սերիալ)

Այլ մրցանակներ

  • Վենետիկի կինոփառատոնի Վոլպի մրցանակ, 1948 թ. «Օձի փոս», լավագույն դերասանուհի
  • ներկայացվել է 1 Էմմի մրցանակի, 1987 թ., «Անաստասիա. Աննայի գաղտնիքը», երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (սերիալ) և այլն

2008 թ. նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Օլիվիա դե Հևիլլենդին պարգևատրել է մշակույթի Ազգային շքանշանով։ 2010 թ. սեպտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նրան շնորհել է Պատվավոր Լեգեոնի շքանշան կավալերական տիտղոսը[26]։

1960 թ. Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Godeau M. Olivia de Havilland, légende du cinéma hollywoodien, est morte (ֆր.) — 2020.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Fichier des personnes décédées
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Le temps a emporté Olivia de Havilland, morte à l'âge de 104 ans (ֆր.)
  8. Ruiz M. S. Un cimetière bien vivant : le Père-Lachaise(բազմ․) — 2021. — P. 168.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 Notable Names Database — 2002.
  10. 10,0 10,1 10,2 10,3 https://walkoffame.com/olivia-de-havilland/
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Lundy D. R. The Peerage
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Kindred Britain
  13. 13,0 13,1 Obituary: Olivia de Havilland, star of Hollywood's Golden Age — 2020.
  14. Academy CollectionsAMPAS.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Internet Movie Database — 1990.
  16. Internet Movie Database — 1990.
  17. FilmAffinity — 2002.
  18. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2017. — Iss. 61962. — P. B7.
  19. https://www.whtimes.co.uk/news/tributes-to-olivia-de-havilland-1-6763977
  20. thePeerage.com - Person Page 18366
  21. Olivia de Havilland Biography (1916-)
  22. Olivia de Havilland Biography - OliviadeHavilland.net
  23. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  24. «'Gone With the Wind' star Olivia de Havilland dies at 104». EW.com.
  25. Shipman, p. 153
  26. Olivia De Havilland Honored by French President

Գրականություն

  • de Havilland, Olivia. Every Frenchman Has One. Random House, 1962, 202 pages. Comic observations on life in Paris; little actual biographical information.
  • Fontaine, Joan. No Bed of Roses. Morrow, 1978, 319 pages. Fontaine's autobiography, containing much detail about growing up with her sister.
  • Higham, Charles. Sisters: The Story of Olivia De Haviland and Joan Fontaine. Coward McCann, May 1984, 257 pages.
  • Lamparski, Richard. Manhattan Diary. BearManor Media, 2006 ISBN 1-59393-054-2
  • Shipman, David, The Great Movie Stars, The Golden Years, Bonanza Books, New York, 1970. Library of Congress Catalogue Card Number 78-133803
  • Thomas, Tony. The Films of Olivia de Havilland. Citadel Press, 1983, 255 pages. Foreword by Bette Davis.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիա դե Հևիլլենդ» հոդվածին։

Read other articles:

Field hockey at the 2022 Asian GamesVenuesGongshu Canal Sports Park Field Hockey FieldLocationHangzhou, ChinaDates24 September–7 October 2023Nations14ChampionsMen IndiaWomen China← 20182026 → Field hockey at the2022 Asian GamesQualificationmenwomenTournamentmenwomenSquadsmenwomenvte Field hockey at the 2022 Asian Games was held at the Gongshu Canal Sports Park Field Hockey Field in the Gongshu District, Hangzhou, from 24 September to 7 October 2023.[...

 

Seewis im Prättigau Seewis im Prättigau comuna de Suiza Escudo Seewis im PrättigauLocalización de Seewis im Prättigau en SuizaPaís  Suiza• Cantón  Grisones• Distrito Prättigau/DavosUbicación 46°59′25″N 9°38′15″E / 46.990277777778, 9.6375• Altitud 937 mSuperficie 49,63 km²Población[1]​ 1385 hab. (2014)• Densidad 28 hab./km²Lengua AlemánCódigo postal 7212 Seewis Dorf7214 Seewis-Schmitte...

 

Curtis Institute of MusicLa sede principale del Curtis Institute of Music UbicazioneStato Stati Uniti CittàFiladelfia Dati generaliFondazione1924 FondatoreMary Louise Curtis Bok Tipoconservatorio Dir. generaleRoberto Díaz Studenti174 (2016) Dipendenti168 (settembre 2020) Mappa di localizzazione Sito web Modifica dati su Wikidata · Manuale Il Curtis Institute of Music è un conservatorio privato di Filadelfia in Pennsylvania, che offre corsi di studio di alto livello (Bachelo...

Orde Matahari Terbit旭日章Lencana dan selempang kelas Kordon AgungDianugerahkan oleh Kaisar JepangTipeOrdeNegara JepangDianugerahkan kepadapengabdian sipil atau militer istimewa dan/atau jangka panjangStatusMasih dianugerahkanPenguasaYang Mulia KaisarTingkatSejak 2003:Kordon AgungBintang Emas dan Perak (Berpatra, Kelas Utama)Sinar Emas dengan Pita Kalung (Berpita, Kelas Madya)Sinar Emas dengan Roset (Berpita, Kelas Junior)Sinar Emas dan Perak (Sinar Ganda)Sinar Perak (Sinar Tunggal)Ti...

 

У радянський час територія Абхазької АРСР поділялася на 6 районів (абх. араион), названих за їхніми адміністративними центрами: Гагрський, Гудаутський, Сухумський, Очамчирський, Гульрипшський і Гальський. Такий самий розподіл зберігся тепер у документах Грузії. У самій же

 

DubsmashPengembangMobile Motion GmbHRilis perdana14 November 2014Sistem operasiiOS, AndroidUkuran34.2 MBTersedia dalamInggrisLisensiGratis (EULA)Situs webwww.dubsmash.com Dubsmash adalah aplikasi penggubah video yang tersedia di sistem operasi iOS dan Android. Aplikasi ini berguna untuk membuat video hasil pengalihan suara (dubbing) dari suara-suara yang telah dimasukkan dan mengunggahnya ke beberapa media sosial.[1][2] Dubsmash diluncurkan perdana pada 14 November 2014. ...

حسين عمار معلومات شخصية الميلاد 20 أبريل 1958 (65 سنة)  إقليم تنجانيقا  [لغات أخرى]‏  مواطنة تنزانيا  مناصب عضو الجمعية الوطنية لتنزانيا[1]   تولى المنصب29 أكتوبر 2015  الحياة العملية المهنة سياسي  الحزب حزب الثورة  [لغات أخرى]‏  اللغة الأم السوا...

 

Railway station in Matsumoto, Nagano Prefecture, Japan Ōito Line41Kita-Matsumoto Station北松本駅Kita-Matsumoto Station, October 2009General informationLocationShiraita 1-chome, Matsumoto-shi, Nagano-ken 390-0863JapanCoordinates36°14′12″N 137°57′39″E / 36.2368°N 137.9608°E / 36.2368; 137.9608Elevation583.2 meters[1]Operated by JR EastLine(s)■ Ōito Line Distance0.7 km from MatsumotoPlatforms1 Island platformOther informationStatusStaffedS...

 

Human settlement in the United KingdomBallaughManx: Balley ny LougheyMain road at Ballaugh BridgeBallaughLocation within the Isle of ManPopulation1,032 (2016 Census)OS grid referenceSC345936ParishBallaughSheadingMichaelCrown dependencyIsle of ManPost townISLE OF MANPostcode districtIM7Dialling code01624PoliceIsle of ManFireIsle of ManAmbulanceIsle of Man House of KeysAyre & Michael List of places Isle of Man 54°18′40″N 4°32′38″W࿯...

For the novel by Ken Kesey, see Sailor Song. 1999 single by Toy-BoxThe Sailor SongSingle by Toy-Boxfrom the album Fantastic ReleasedAugust 25, 1999Recorded1998Length3:12LabelPlayground, Edel, Victor, Mega RecordsSongwriter(s)Kasper Manniche, Toy-Box, Golden ChildProducer(s)Toy-BoxToy-Box singles chronology Best Friend (1998) The Sailor Song (1999) Superstar (2001) Music videoThe Sailor Song on YouTube The Sailor Song (accompanied with the slogan Guaranteed To Make You Feel Good!) is a song by...

 

CimitileKomuneComune di CimitileLokasi Cimitile di Provinsi NapoliNegara ItaliaWilayah CampaniaProvinsiNapoli (NA)Luas[1] • Total2,74 km2 (1,06 sq mi)Ketinggian[2]40 m (130 ft)Populasi (2016)[3] • Total7.093 • Kepadatan2,600/km2 (6,700/sq mi)Zona waktuUTC+1 (CET) • Musim panas (DST)UTC+2 (CEST)Kode pos80030Kode area telepon081Situs webhttp://www.comune.cimitile.na.it Cimitile adalah...

 

Artikel ini bukan mengenai Pulau Biawak (Kabupaten Indramayu). BiawakNegaraIndonesiaGugus kepulauanKepulauan SeribuProvinsiDKI JakartaKabupatenKepulauan SeribuLuas-Populasi- Pulau Biawak merupakan salah satu pulau yang berada dalam gugusan Kepulauan Seribu. Secara administratif termasuk dalam wilayah kabupaten Kepulauan Seribu provinsi DKI Jakarta, Indonesia. Pulau ini disebut pulau biawak karena ditempat ini banyak ditemukan binatang biawak, tidak ada penghuni tetap di pulau ini karena ...

Indian hospital chain Manipal HospitalsTypePrivateIndustryHealthcareFounded1953FounderT. M. A. PaiHeadquartersBangalore, Karnataka, IndiaNumber of locations28Key peopleRanjan Pai (Group chairman)H. Sudarshan Ballal (Chairman)Dilip Jose (CEO & MD)[1]Revenue ₹4,010 crore (US$500 million) (FY22)[2]Operating income ₹977 crore (US$120 million) (FY22)[2]OwnerTemasek Holdings (59%)Manipal Group (30%)TPG Asia (11%)[3]Websitewww.manipalhospitals.com Ma...

 

British executive This article has multiple issues. Please help improve it or discuss these issues on the talk page. (Learn how and when to remove these template messages) This biography of a living person needs additional citations for verification. Please help by adding reliable sources. Contentious material about living persons that is unsourced or poorly sourced must be removed immediately from the article and its talk page, especially if potentially libelous.Find sources: Susie Harg...

 

Comedy Night LiveGenreKomediPembuatWishnutamaBerdasarkanExtravaganza (Trans TV)Saturday Night Live (NBC)Negara asalIndonesiaBahasa asliBahasa IndonesiaProduksiLokasi produksiStudio PSI PengadeganDurasi60 menitRumah produksiNET. EntertainmentDistributorNet Mediatama TelevisiIndika Entertainment GroupRilis asliJaringanNET.Format gambarHDTV (1080i 16:9)Format audioDolby Digital 5.1Rilis31 Januari 2015 (2015-01-31) –2 September 2018 (2018-9-2)Acara terkaitNew Comedy Night Live Co...

الألعاب الإفريقية 2007 البلد الجزائر  المدينة المضيفة الجزائر الدول المشاركة 52 التاريخ 2007  المكان الجزائر العاصمة  الرياضة رياضات أولمبية  الأحداث رياضة حفل الافتتاح 11 يوليو 2007 حفل الاختتام 23 يوليو 2007 المفتتح الرسمي عبد العزيز بوتفليقة الملعب الرئيسي ملعب 5 جويلي...

 

Japanese manga series Dream SagaCover of Japanese volume 5夢幻伝説 タカマガハラ(Mugen Densetsu Takamagahara)GenreFantasy, Romance MangaWritten byMegumi TachikawaPublished byKodanshaEnglish publisherNA: TokyopopMagazineNakayoshiDemographicShōjoOriginal runFebruary 1997 – June 1999Volumes5 (List of volumes) Dream Saga (Japanese: 夢幻伝説 タカマガハラ, Hepburn: Mugen Densetsu Takamagahara) is a shōjo manga by Megumi Tachikawa. From the February 1997 issue to the...

 

City in Minnesota, United States City in Minnesota, United StatesLittle FallsCityDowntown Little FallsNickname(s): LF, Small FallsMotto: A Place to Call HomeLocation of Little Fallswithin Morrison County and state of MinnesotaCoordinates: 45°59′10″N 94°21′31″W / 45.98611°N 94.35861°W / 45.98611; -94.35861CountryUnited StatesStateMinnesotaCountyMorrisonArea[1] • Total8.95 sq mi (23.18 km2) • Land8.04&#...

Vyšėjšaja Liha 2021 Competizione Vyšėjšaja Liha Sport Calcio Edizione 31ª Organizzatore BFF Date dal 12 marzo 2021al 28 novembre 2021 Luogo  Bielorussia Partecipanti 16 Formula Girone all'italiana Risultati Vincitore Šachcër Salihorsk(3º titolo) Retrocessioni Smarhon'Spadarožnik Rėčica (per condanna) Statistiche Miglior marcatore Dembo Darboe (19) Incontri disputati 240 Gol segnati 651 (2,71 per incontro) Cronologia della competizione 2020 2022 Manuale BAT...

 

Group of related team sports This article is about the family of sports. For specific sports and other uses, see Football (disambiguation). Association footballAmerican footballAustralian rules footballRugby unionRugby leagueGaelic footballSeveral codes of football Football is a family of team sports that involve, to varying degrees, kicking a ball to score a goal. Unqualified, the word football normally means the form of football that is the most popular where the word is used. Sports common...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!