Լայզա Մինելլի (անգլ.՝ Liza Minnelli, (մարտի 12, 1946(1946-03-12)[1][2][2][…], Լոս Անջելես, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուդի Գառլենդի և նրա երկրորդ ամուսնու՝ ռեժիսոր Վինսենթ Մինելլիի դուստրը։
Կենսագրություն
Լայզան ծնվել է 1946 թվականին Բեվերլի Հիլսում (ԱՄՆ)։ Մայրը՝ վաղամեռիկ դերասանուհի և երգչուհի Ջուդի Գառլենդն էր, հայրը՝ ռեժիսոր Վինսենթ Մինելլին, որի շնորհիվ էլ ձևավորվում է դստեր կատարողական դեմքը։ Առաջին անգամ հանդես է եկել Ալբերտ Ֆինեյի «Չարլզ Բուբըլս» ֆիլմում (1969), ապա նկարահանվում է Օտտո Պրեմինջերի «Ասա, որ ինձ սիրում ես» (1969), Ալան Պակուլայի «Պուքի» (1970): 1972 թվականին դերասանուհին խաղաց Բոբ Ֆոսսի «Կաբարե» ֆիլմում, ճանաչվեց տարվա լավագույն դերասանուհին, պարգևատրվեց «Օսկար» մրցանակով։ 1973 թվականին նա առաջին անգամ նկարահանվում է հոր՝ Վինսենթ Մինելլիի «Հիշողության ֆիլմ» կինոնկարում, որից հետո «Ժամանակի խնդիր» կինոնկարում» (1976): 1977 թվականին Մինելլին հանդես եկավ «Ֆրանսիական կանկան» ֆիլմում։ Նկարահանվել է նաև Սթիվ Գորդոնի «Արթուր» (1980) և Թոնի Պալմերի «Մյուզիք-հոլլը» (1981) կինոնկարներում։
Խաղացել է 25-ից ավելի ֆիլմերում, մեծ ճանաչում է նրան բերել «Կաբարե» ֆիլմը, մյուս նշանավոր ֆիլմերից են՝
- 1977 - «Նյու Յորք, Նյու Յորք»
- 1981 - «Արթուր»
- 1988 - «Ոստիկան վարձով»
- 1988 - «Արթուր 2. Քարի վրա»
- 1991 - «Բեմական նորամուտ»
- 1994 - «Զուգահեռ կյանքեր»
- 1995 - «Վեսթսայդյան վալս»
Օսկար մրցանակ է ստացել «Կաբարե» ֆիլմի համար Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում[8]։ Ստացել է նաև 2 Ոսկե Գլոբուս, 1 Էմմի, 2 Դավիդ դի Դոնատելլո, 1 BAFTA և այլն։
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
---|
| 1929—1940 | |
---|
| 1941—1960 | |
---|
| 1961—1980 | |
---|
| 1981—2000 | |
---|
| 2001 — այժմ | |
---|
|