Մերի Փիքֆորդ
Մերի Փիքֆորդ անգլ.՝ Mary Pickford |
---|
| Ծնվել է | ապրիլի 8, 1892(1892-04-08)[1][2][2][…] |
---|
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա[3] |
---|
Մահացել է | մայիսի 29, 1979(1979-05-29)[1][2][2][…] (87 տարեկան) |
---|
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][6] |
---|
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի[7] |
---|
Քաղաքացիություն | Կանադա |
---|
Կրոն | կաթոլիկություն, մեթոդիզմ և քրիստոնեական գիտություն |
---|
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, թատրոնի դերասանուհի, դերասանուհի և պրոդյուսեր |
---|
Ծնողներ | հայր՝ John Charles Smith?[8], մայր՝ Charlotte Hennessy?[8] |
---|
Ամուսին(ներ) | Օուեն Մուր, Դուգլաս Ֆերբենքս և Չարլզ Ռոջերս |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
|
Մերի Փիքֆորդ (անգլ.՝ Mary Pickford, իսկական անուն ազգանունը՝ Գլեդիս Լուիզա Սմիթ, ապրիլի 8, 1892(1892-04-08)[1][2][2][…], Տորոնտո, Կանադա[3] - մայիսի 29, 1979(1979-05-29)[1][2][2][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][6]), կանադացի ծագումով ամերիկացի թատրոնի և կինոյի դերասանուհի, նաև կինոպրոդյուսեր։
Գործունեություն
Համր կինոյի ժամանակաշրջանի մեծագույն դերասանուհիներից մեկը, նկարահանվել է 200-ից ավելի ֆիլմերում, 36 ֆիլմի պրոդյուսեր է, United Artists կինոընկերության հիմնադիրներից մեկը։
Կինոյում հանդես է եկել 1909 թվականից։ Փիքֆորդի լավագույն դերերը ստեղծվել են ռեժիսոր Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի ղեկավարությամբ։ Համաշխարհային ճանաչման է արժանացել նրա մարմնավորած բարեհոգի, միամիտ աղջկա՝ ամերիկյան «մոխրոտիկի» կերպարը։ Հատկապես հռչակվել է «Նյու Յորքյան գլխարկ» (1912), «Խեղճ, փոքրիկ հարուստը» (1916), «Փոքրիկ արքայադուստրը» (1917), «Պոլիաննա» (1920), «Իմ լավագույն աղջիկը» (1927) ֆիլմերով։ Եղել է բազմաթիվ կինոընկերությունների կազմակերպիչ ու տնօրեն, այդ թվում՝ «Յունայթեդ արթիսթս»-ի (Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի, Չարլի Չապլինի, Դուգլաս Ֆերբենքսի հետ)։ 1933 թվականից խաղացել է թատրոնում, հանդես եկել իբրև պրոդյուսեր։ Հեղինակ է «Լույս և ստվեր» ինքնակենսագրական գրքի։
Ամուսնացած է եղել համր կինոյի նշանավոր դերասան Դուգլաս Ֆերբենքսի հետ։ Կինոյի պատմության մեջ առաջին Հոլիվուդյան աստղն է, ով 7-անիշ հոնորարի պայմանագիր է ստորագրել (1916 թվականի հունիսի 24-ին «Paramount Pictures» կինոընկերության հետ, 1 040 000 ԱՄՆ դոլար։ )
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 24-րդն է։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119031035 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 http://geneall.net/en/name/245724/mary-pickford/
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.catholic.org/ae/movies/review.php?id=52514
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.listal.com/list/grape-juice-banana-bread
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Lundy D. R. The Peerage
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ https://www.oscars.org/governors/honorary
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 295)։
|
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
---|
| 1929—1940 | |
---|
| 1941—1960 | |
---|
| 1961—1980 | |
---|
| 1981—2000 | |
---|
| 2001 — այժմ | |
---|
|
|
|