Վենետիկի կինոփառատոն (իտալ.՝ Mostra Internazionale d’Arte Cinematografica), ֆիլմերի միջազգային ամենամյա կինոփառատոն, որն անցկացվում է Իտալիայում` Վենետիկում։ Փառատոնը հիմնադրել և անցկացնում է La Biennale di Venezia (Վենետիկի երկամյա) կազմակերպությունը։ Առաջին անգամ անցկացված լինելով 1932 թվականի օգոստոսի 6-21-ը` որպես Կինեմատոգրաֆիական արվեստի միջազգային ցուցահանդես, Վենետիկի կինոփառատոնը հանդիսանում է աշխարհում ֆիլմերի հնագույն փառատոնը։ 1935 թվականից դարձել է ամենամյա։ Գլխավոր մրցանակը Ոսկե առյուծն է։ Շնորհվում են Արծաթե առյուծ, Վոլպի գավաթ (թարգմանվում է Աղվեսի գավաթ) և ժյուրիի մրցանակներ։
1985 թվականին Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոնում հայ դասական դերասանուհի Գալյա Նովենցն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար` դառնալով առաջին ու առայժմ միակ հայ դերասանուհին, որը նման բարձր պարգևի է արժանացել[1][2][3]:
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ