Բոլշևիզմ, գաղափարաքաղաքական հոսանք, որը ձևավորվել է 1903 թվականին՝ Վլադիմիր Լենինի կողմնակիցների և հակառակորդների՝ մենշևիկների միջև պայքարի ընթացքում։ Անջատումն ու առճակատումը տեղի ունեցավ հիմնականում Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) երկրորդ համագումարում կուսակցության կանոնադրության առաջին կետի և անդամակցության հարցի կապակցությամբ։ Ձայների մեծամասնությամբ անցնում է Լենինի ձևակերպումը (մասնավորապես ժողովրդավարական ցենտրալիզմի սկզբունքը), իսկ նրա կողմնակիցները անվանվեցին մեծամասնականներ (բոլշևիկներ)։ Բոլշևիզմը հետագա զարգացումը ընթացել է լենինիզմի հունով։
Տես նաև
Գրականություն