Թուրքմենական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Թուրքմենական ԽՍՀ, ԹԽՍՀ, Թուրքմենիա, թուրքմ.՝ Түркменистан Совет Социалистик Республикасы, ռուս.՝ Туркменская Советская Социалистическая Республика), ԽՍՀՄ վարչատարածքային միավոր Կենտրոնական Ասիայում, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Տարածքը կազմել է 488,1 հզ․ կմ², բնակչությունը 1989 թվականի դրությամբ կազմել է 3 522 700 մարդ։ Մայրաքաղաքը՝ Աշխաբադ (338 հզ․ մարդ, 1983[1])։
Պարգևատրվել է Լենինի 2 (1957, 1963), Ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։
Ստեղծվել է 1921 թվականի օգոստոսի 7-ին՝ որպես Թուրքմենստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1925 թվականի մայիսի 13-ին ձեռք է բերել միութանեկան հանրապետության կարգավիճակ։ 1990 թվականի օգոստոսի 22-ին հռչակել է ինքնիշխանությունը։ 1991 թվականի հոկտեմբերի 27-ին վերանվանվել է Թուրքմենստանի Հանրապետություն։
Ծանոթագրություններ
- ↑ Туркменская Советская Социалистическая Республика: Энциклопедический справочник (ռուսերեն). Աշխաբադ: Издательство Чувашского обкома КПСС. 1984.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 263)։
|
|
---|
| Գլխավոր | | |
---|
| Կարճ ժամանակով գոյություն ունեցած | |
---|
| Ոչմիութեանական հանրապետություններ | |
---|
|