1942-1945 թվականներին եղել է Ալբանիայի Ազգային-ազատագրական ճակատի նախագահ, 1944-1954 թվականներին՝ Ազգային-ազատագրական բանակի առաջին հրամանատար, 1944-1946 թվականներին՝ ժամանակավոր դեմոկրատական կառավարության ղեկավար, 1944-1953 թվականներին՝ ազգային պաշտպանության նախարար, 1946-1954 թվականներին՝ Նախարարների խորհրդի նախագահ, 1948-1954 թվականներին՝ ԱԱԿ գլխավոր քարտուղար։
Շուրջ 40 տարի տևած կառավարման ընթացքում Խոջային հաջողվել է լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնել Ալբանիայում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գտնվում էր խիստ ճգնաժամային վիճակում։ Խոջայի կառավարման տարիներին կառուցվել է երկրի առաջին երկաթգիծը, չափահասների շրջանում գրագիտության մակարդակը 5-ից հասցվել է 90%-ի, վերացվել համաճարակը, կատարվել համատարած էլեկտրաֆիկացում, խոշոր բարեփոխումներ իրականացվել գյուղատնտեսության ոլորտում։ Միևնույն ժամանակ քաղաքացիների համար անօրինական է դարձել կրոնի դավանումը, երկրից դուրս գալը և մասնավոր սեփականությունը։ Խոջայի ռեժիմը պատասխանատու է հազարավոր այլախոհների գնդակահարության, ինչպես նաև տասնյակ հազարավորների աքսորի համար[6]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 74)։