Էռնեստո Գևարան ծնվել է 1928 թվականի հունիսի 14-ին ԱրգենտինայիՌոսարիո քաղաքում Էռնեստո Գևարայի և նրա կնոջ՝ Սելիայա դե լա Սեռնա և Լյոսի ընտանիքում։ Նա արգենտինական այդ բասկ և իռլանդական ծագում ունեցող ընտանիքում 5 երեխաներից ամենամեծն էր։ Համաձայն իսպանական անուն դնելու ավանդույթին, նրա օրինական անունը (Էռնեստո Գևարա) երբեմն հանդիպում է «դե լա Սեռնա» կամ/և «Լինչ» մասնիկների ուղեկցությամբ։ Անդրադառնալով «Չե»-ի անհանգիստ բնույթին նրա հայրը ասել է․ «Առաջին բանը, որ պետք է նկատվի դա այն է, որ իմ որդու երակներում հոսում է Իռլանդիայի ապստամբների արյունը»։
Կյանքի շատ վաղ հատվածում, Էռնեստիտոն (ինչպես նրան անվանում էին հետո) զարգացրել է «Աղքատների նկատմամբ խնամությունը»։ Ընտանիքում մեծանալով ձախակողմյան հակվածությամբ, նույնիսկ երեխա լիելով Գևարային ներկայացված էր քաղաքական լայն սպեկտրի հեռանկար։ Նրա հայրը՝ իսպանական քաղաքացիական պատերազմի Հանրապետականների ջատագովը, հաճախ էր իրենց տանը հյուրընկալում այդ հակամարտության բազմաթիվ վետերանների։
Չնայած նրան, որ նա տառապում էր սուր ասթմայի տկարացնող նոպաներով, որոնք նրան պիտի հալածեին իր ողջ կյանքի ընթացքում, նա հիանալի մարզիկ էր, վայելում էր լողը, ֆուտբոլը, գոլֆը և կրակելը՝ միևնույն ժամանակ դառնալով «չհոգնող» հեծանվորդ։ Նա ռեգբիի հավաքականի մոլի խաղացող էր և խաղացել է Բուենոս Այրեսում գտնվող Յունիվերսիտարիո ակումբում։ Խաղալու ընթացքում նա ստացել է «Fuser» մականունը, որը El Furibundo (այսինքն՝ կատաղած) և նրա մոր ազգանվան՝ de la Serna բառերի միավորումն էր, որը նա ստացել է իր ագրեսիվ խաղաոճի պատճառով։
Երիտասարդ տարիքից ուսանելով բժշկություն, Չե Գևարան ճանապարհորդում է Հարավային Ամերիկան ծայրեծայր, ուր տեսնում է մայրցամաքի ժողովրդի աղքատ վիճակը ու միջավայրը[11]։ Այդ ճանապարհորդությունների ընթացքում իր փորձառությունները և դիտողությունները իրեն քաջալերում են շարունակել մարքսիզմի ուսումնասիրումը, քանի որ նա հավատում էր, որ մարքսիստական հեղափոխությունը ժողովրդի չքավորությունը հաղթահարելու միակ լուծումն է[12]։
1965-ին նա մեկնեց Կուբայից՝ մտադրություն ունենալով հեղափոխություն կազմակերպել Կոնգոյում և Բոլիվիայում։ Բոլիվիայում ձերբակալվում է ԿՀԳ-ի և ԱՄՆ-ի հատուկ նշանակության գնդի կողմից։ 1967 թվականի հոկտեմբերի 9-ին Չե Գևարան մահապատժի է ենթարկվում Բոլիվիայի նախագահ Ռենե Բարրիենտոսի հրամանով՝ Լա Իգերա բնակավայրում Վալլեգրանդեի մոտ[15]։
Մահից հետո Գևարան դառնում է սոցիալիստական հեղափոխության շարժումների խորհրդանիշը։ Գևարայի պատկերը աշխարհում ամենաճանաչված նկարներից մեկն է և ճանաչված է որպես 20-րդ դարի խորհրդանիշ[16]։
Տարիներ հետո միայն՝ 1958 թվականի փետրվարի 13-ին CIA «կենսագրական և անհատականության զեկույցը» պիտի նշեր Չե Գևարայի ակադեմիական լայն հետաքրքրությունների և ինտելեկտի մասին՝ նկարագրելով նրան որպես «կարդացած մարդ»՝ նաև ավելացնելով, որ «նա բավականին ինտելեկտուալ էր լատինաամերիկացու համար»[22]։
Ճանապարհորդություն մոտոցիկլով
1948 թ. Չե Գևարան ընդունվում է Բուենոս Այրեսի համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ։ Նրա՝ աշխարհն ուսումնասիրելու տենչը[23], փոփոխեց նրա համալսարանական կյանքը, և իր երկու երկարատև ուղևորությունները հիմնովին փոխեցին նրա ներաշխարհն ու պատկերացումները այդ ժամանակների Լատինական Ամերիկայի տնտեսական իրավիճակի վերաբերյալ։ Առաջին արշավը 1950 թ. էր, 4500 կմ (2800 մղոն), նա մենակ ուղևորվում է դեպի հյուսիսային Արգենտինայի գյուղական շրջաններ հեծանիվով, որի վրա փոքրիկ շարժիչ էր տեղադրել[24]։ Սրան հաջորդում է 1951 թ. 8000 կմ երկարությամբ (5000 մղոն) իննամսյա մայրցամաքային արշավը մոտոցիկլով դեպի Հարավային Ամերիկա։ Վերջին ուղևորության պատճառով նա մեկ տարի չհաճախեց դասերի, փոխարենը ձեռնարկեց այս արշավը իր ընկերոջ՝ Ալբերտո Գրանադայի հետ։ Նրանց հիմնական նպատակը Պերուի Սան Պաբլոյի բորոտների գաղութում, Ամազոն գետի ափին մի քանի շաբաթ որպես կամավորներ մնալն էր։
Չիլիում Գևարային բարկացնում է հանքահորների աշխատանքային պայմանները Անակոնդայի Չուքիկամատա պղնձի հանքում, և նա գիշերում է Ատակամա անապատում հալածված կոմունիստ ամուսինների հետ, ովքեր անգամ վերմակ չունեին և իրենց ներկայացնում էին որպես կապիտալիստական շահագործման իրական զոհեր[26]։ Բացի այդ, Մաչու Պիկչուի ճանապարհին՝ Անդերի բարձունքում, նա բախվում է հեռավոր գյուղական բնակավայրերի ծայրահեղ աղքատությանը, որտեղ գյուղացի ագարակատերերը աշխատում էին մեծահարուստներին պատկանող փոքր հողատարածքների վրա[27]։ Ավելի ուշ իր ուղևորության ընթացքում Գևարան տպավորված էր այդ բորոտների գաղութում ապրող մարդկանց ընկերասիրության վրա։ Նա ասում է. «Մարդկային համերաշխության և ընկերասիրության բարձրագույն արժեքները առկա են այսպիսի միայնակ և հուսահատ մարդկանց մեջ»[27] Գևարան իր այս ուղևորության ընթացքում կատարած նշումները հետագայում օգտագործում է իր զեկույցի համար վերնագրված ՝ «Մոտոցիկլային օրագրեր» գրքում, որը հետագայում դարձավ «New York Times»-ի ամենավաճառված գիրքը[28]։ 2004 թվականին մրցանակ ստացավ նաև գրքի հիման վրա նկարահանված համանուն վերնագրով ֆիլմը։
Ուղևորությունը դեպի Արգենտինա, Չիլի, Պերու, Էկվադոր, Պանամա, Մայամի, Ֆլորիդա Գևարայից խլեց 20 օր[29], նախքան Բուենոս Այրես վերադառնալը։ Լատինական Ամերիկան առանձին ազգերի միություն չէր, այլ մի ամբողջատիրություն, որը մայրցամաքային ազատագրման քաղաքականություն էր վարում։ Նրա գաղափարը միացյալ, անծայրածիր Իսպանական Ամերիկայի ստեղծումն էր, որը կիսում էր ընդհանուր լատինական ժառանգությունը, մի թեմա, որին նա ժամանակ առ ժամանակ անդրադառնում է իր հետագա հեղափոխական գործունեության ընթացքում։ Վերադառնալով Արգենտինա՝ նա ավարտում է ուսումը և 1953 թ. պաշտոնապես ստանում բժշկի կոչում՝ «Բժիշկ Չե Գևարա»[30]։
«Մոտոցիկլային ճամփորդությունը Հարավային Ամերիկայի երկայնքով նրա մեջ արթնացրեց ԱՄՆ-ի անարդար տիրապետության փաստն այդ կիսագնդում և այդ տարածքների և բնակիչների գաղութացումը»։
Ավելի ուշ Գևարան նշում է, որ Լատինական Ամերիկա իր ճամփորդությունների ժամանակ նա «տեսել է աղքատություն, սով և հիվանդություն», դրա հետ մեկտեղ «անկարողություն բուժել հիվանդ երեխային գումարի պատճառով» և այդ ամենն առաջ է բերում շարունակական սով և պատիժ, որ ստիպում է հորը հաշտվել անգամ սեփական որդու կորստի հետ, ընդունելով այն որպես դժբախտ պատահար։ Հենց այս իրադարձություններն էին, որ Գևարային խթանում են օգնել մարդկանց։ Այդ մարդկանց օգնելու համար նա պետք է լքեր բժշկության թագավորությունը և խորհեր քաղաքական դաշտի զինված պայքարի վերաբերյալ[11]։
Քաղվածքներ
․․․հեղափոխություն առանց կրակոցի չեն անում։
Բոլորի հետ մեկտեղ, կյանքումս առաջին անգամ, սիգար էի վայելում, որոնք սովորեցի ծխել, որ քշեմ կպչուն մոծակներին։ Այդ ժամանակվանից իմ մեջ ներծծվեց կուբայական ծխախոտի բուրմունքը։ Եվ պտտվում էր գլուխս, ոչ այն է թունդ «հավանայից», ոչ այն է մեր ծրագրերի հանդգնությունից․․․
↑Ryan, Henry Butterfield (1998). The Fall of Che Guevara: A Story of Soldiers, Spies, and Diplomats. New York: Oxford University Press. ISBN 0-19-511879-0.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 19)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!