Գաօդամա Բուդդա (ոչ վաղ քան մ.թ.ա. 7-րդ դար և ոչ ուշ քան մ.թ.ա. 5-րդ դար, Լումբինի, Շաքյա - ոչ վաղ քան մ.թ.ա. 6-րդ դար և ոչ ուշ քան մ.թ.ա. 4-րդ դար, Քուշինագար, Malla), հայտնի նաև որպես Սիդհարթա Գաութամա [sid̪ːʱɑːrt̪ʰə gəut̪əmə], Շակյամունի Բուդդա[1] կամ պարզապես Բուդդա՝ պայմանավորված բառի մեջ ճգնավորի (սրամանա) և իմաստունի[2] իմաստային երանգավորումով, որի վրա էլ հիմնված են Բուդդիզմի ուսմունքները[3]։ Ենթադրվում է, որ Բուդդան հիմնականում ապրել և ուսուցանել է հնագույն Հնդկաստանի արևելյան մասում մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած ժամանակահատվածում[4]։
Գաութաման ուսուցանել է զգայական հաճույքի և ծանր ճգնավորության միջև առկա Միջին ճանապարհը, մի բան, որ տարածված էր իր տարածաշրջանում՝ ամփոփված սրամանա շարժման մեջ։ Հետագայում նա դասավանդել է արևելյան Հնդկաստանի այլ շրջաններում, ինչպես օրինակ՝ Մագադհայում և Քոսալայում[5][6]։
Գաութաման Բուդդայականության գլխավոր կերպարն է։ Բուդդայականության մեջ նա ունի լուսավորյալ ուսուցչի հռչակ, մեկը, ով հասել է Բուդդայության լիակատար աստիճանին, սփռել է իր խոհերը՝ օգնելու զգացական էակներին՝ վերջակետ դնելու վերածնությանը և տառապանքին։
Բուդդիստները հարում են այն կարծիքին, որ Բուդդայի կյանքի վերաբերյալ տեղեկություններ, զրույցներ և վանական կանոններ ամբողջապես ամփոփվել են միայն վերջինիս մահվանից հետո և այդպես պահպանվել են նրա հետևորդների հիշողության մեջ։ Նրան վերաբերող ուսմունքների տարբեր հավաքածուներ փոխանցվել են խոսքային ավանդույթի եղանակով և առաջին անգամ գրի են առնվել մոտավորապես 400 տարի անց։
Պատմական Սիդհարթա Գաութամա
Գիտնականնները դժվարանում են անհիմն եզրակացություններ անել Բուդդայի կյանքին վերաբերող պատմական փաստերի վերաբերյալ։ Նրանցից շատերը ընդունում են, որ նա ապրել, ուսուցանել և ստեղծել է վանական կարգ ու կանոն Մահաջապանդայի դարաշրջանում Բիմբիսարի՝ Մագադա կայսրության տիրակալի թագավորության ժամանակ (մ.թ.ա 558 – 491, կամ 400)[7][8][9] և մահացել է Աջաթասաթրուի կառավարման վաղ շրջանում, ով Բիմբիսարի հաջորդն էր՝ այսպիսով դարձնելով իրեն ՄահավիրայիՋայնիզմիՏիրտանկարայի[10][11] երիտասարդ ժամանակակիցը։ Վեդիկ բրահմիններից բացի, Բուդդայի կյանքը համընկել է Սրամանա ազդեցիկ մտքի դպրոցների ծաղկման հետ՝ Աջիվիկա [Ājīvika], Կարվակա [Cārvāka], Ջայնիզմ [Jainism], և Աջնանա[12]։ Բրահմաջալա Սութթան արձանագրում է 62 նմանատիպ մտքի դպրոցների մասին։ Այն նաև ազդեցիկ մտածողների ժամանակաշրջան էր՝ Մահավիրա (Պալի Կանոնում[13] `Նիգանթա Նատափութթա), Պուրանա Կասապա, Մակխալի Գոսալա, Աջիթա Քեսակամբալի, Պակուդհա Կաչայանա, և Սանյայա Բելաթհապութթա, ինչպես նշվում է Սամանապալլա Սութթայում, որի հայացքներին Բուդդան ամենայն հավանականությամբ ծանոթ է եղել[14][15][note 1]: Իսկապես, Սարիպուտտան և Մոգալանան՝ Բուդդայի երկու գլխավոր աշակերտները նախկինում Սանյայա Բելաթհապուտայի աշակերտներն են եղել։ Սկեպտիկ [17] և Պալի կանոնը հաճախ պատկերում է Բուդդային բանավիճելիս հակառակորդ մտքի դպրոցների կողմնակիցների հետ։ Առկա է նաև բանասիրական վկայություն, որը փաստում է, որ երկու վարպետները՝ Ալարա Կալաման և Ուդդակա Ռամապուտտան, իսկապես պատմական կերպարներ են եղել և ամենայն հավանականությամբ սովորեցրել են Բուդդային մեդիտացիոն տեխնիկայի երկու տարբեր ձևեր։ [18] Այսպիսով, Բուդդան պարզապես այդ ժամանակաշրջանի սրամանա փիլիսոփաներից մեկն էր [19]։ Մի ժամանակաշրջանում, երբ մարդու սրբությունը չափվում էր ճգնավորության մակարդակով[20], Բուդդան ավելի շատ բարեփոխիչ էր սրամանա շարժման մեջ, քան Վեդիկ Բրահմինիզմի հակառակորդը[21]։
Չնայած մեծապես ընդունված է «ծնունդ, հասունություն, ուրացում, որոնում, արթնացում և ազատագրում, ուսուցում, մահ» հասկացությունների ընդհանուր հաջորդականությունը[22][Հղում աղբյուրներին], ավելի քիչ փոխզիջում կա ավանդական կենսագրություններում [23][24] պարունակվող շատ մանրամասների ճշմարտացիության վերաբերյալ։
Գաութամայի կյանքի և մահվան ժամակաշրջանը անորոշ է։ 20-րդ դարի վաղ շրջանի շատ պատմաբաններ նրա կյանքի ժամանակաշրջանը թվագրում են մոտավորապես մ.թ.ա 563-483 թթ[25][26]։ Վերջերս նրա մահը թվագրվում է ավելի ուշ՝ մ.թ.ա 411-400 թթ., մինչդեռ 1988 թ-ին այս հարցին նվիրված գիտաժողովի ժամանակ[27][28][29], մեծամասնությունը առաջ է քաշել հստակ կարծիքներ՝ Բուդդայի մահը թվագրելով մ.թ.ա 400 թվականից 20 տարի առաջ կամ հետո։ Այնուամենայնիվ, այս այլընտրանքային ժամանակագրությունները չեն ընդունվել բոլոր պատմաբանների կողմից[25][30][note 2]:
Վաղ տեքստերի վկայությունը առաջարկում է, որ Սիդհարթա Գաութաման ծնվել է Շակյա տոհմում, մի համայնքում, որը ծայրամասային էր թե աշխարհագրապես, թե մշակութապես արևելյան Հնդկաստանի աշխարհամասից մ.թ.ա 5-րդ դարում:[35] Այն կամ փոքր հանրապետություն է եղել, կամ խմբիշխանություն, և նրա հայրը ընտրված ցեղապետ էր կամ օլիգարխ:[35] Բուդդիստական ավանդության համաձայն Գաութաման ծնվել է Լումբինիում, այժմյան Նեպալում, և մեծացել է Կապիլվաստույի Շակյա մարաքաղաքում, որը կամ այսօրվա Տիլաուրակոթն է (Նեպալ), կամ Պիպրահվան (Հնդկաստան)։ [note 4]
Նա ձեռք է բերել իր լուսավորյալ կրթությունը Բոդհ Գայայում, իր առաջին քարոզներն է կարդացել Սարնատում և մահացել է Կուշինագարում։
Գաութամայի կյանքին վերաբերող կամ դրանից մի քանի դարեր անց իրադարձությունների մասին ոչ մի գրային արձանագրություն չի գտնվել։ Ասոկայի (մ.թ.ա 269- 232 թթ.) մակագրություններից մեկը նշում է կայսրության՝ Բուդդայի ծննդավայր Լումբինի ուխտագնացության մասին։ Մեկ այլ հրովարտակ նշում է որոշ Դհամա տեքստերի վերնագրեր, որոնք հաստատում են Բուդդիստական ավանդության գոյությունը նախքան Մաուրյա դարաշրջանը։ Այս տեքստերը կարող են համարվել Պալի կանոնի [55][56][note 5] նախակարապետը։ Բուդդիստական ամենահին պահպանված ձեռագրերը Գանդհարան բուդդիստական տեքստերին են, որոնք ըստ արձանագրությունների հայտնաբերվել են արևելյան Աֆղանստանում Հադդայի՝ Ջալալաբադի շրջակա տարածքում և այժմ պահպանվում են Բրիտանիայի գրադարանում։ Նրանք շարադրված են Գանդհարի լեզվով, Խարոստհի ձեռագրով՝ գրված կեչու թվով 27 փայտի վրա և թվագրվում են մ.թ.ա. առաջին դարից մինչև երրորդ դարը[58]։
Բանասիրական վկայությունների համաձայն, հնդկագետ և Պալի գիտակ Օսկար ֆոն Հինուբերը նշում է, որ որոշ Պալի սուտաներ ներառում են շատ արխայիկ տեղանուններ, շարահյուսական կաղապարներ և պատմական նշանակության տվյալներ՝ մոտ Բուդդայի կյանքի ժամակաշրջանին, ներառյալ Մահապարինբանա Սուտան, որն ընդգրկում է Բուդդայի կյանքի վերջին օրերի մասին մանրամասն հաշվետվություն։ Հինուբերը նշում է տեքստի գրման թվական՝ ոչ ավելի ուշ քան մ.թ.ա. 350-320 թթ, որը թույլ է տալիս արձանագրելու իրադարձությունների վաղեմության մոտավորապես 60 տարվա "ճիշտ պատմական հիշողության" մասին, եթե իհարկե Բուդդայի կյանքի ժամանակաշրջանի "Կարճ ժամանակագրությունը" ընդունվի (բայց նաև հիշեցնում է, որ նման տեքստը սկզբնապես համարվել է ավելի շատ վարքագրություն, քան պատմական իրադարձությունների ճշգրիտ արձանագրություն[59][60]։
Ավանդական կենսագրություններ
Կենսագրական աղբյուրներ
Սիդհարթա Գաութամայի կյանքի մասին աղբյուրները շատ բազմազան են, երբեմն նաև հակասական և ավանդական կենսագրություններ։ Դրանց շարքին են պատկանում Բուդդաքարիտան, Լալիտավիստարա Սուտրան, Մահավաստուն և Նինադականտան[61]։ Դրանցից Բուդդաքարիտան [62][63][64] ամենավաղ կենսագրությունն է, էպիկական պոեմ՝ գրված Ասվագոսայի կողմից առաջին դարում[65]։ Լալիտավիստրան հաջորդ ամենահին կենսագրությունն է, Մահայանա/ Սարվաստիվադա կենսագրությունը թվագրվում է մինչև 3-րդ հազարամյակ[66]։ Մահասամգիկա Լոկոտարավադա ավանդությունից Մահավաստուն մեկ այլ խոշոր կենսագրություն է՝ աստիճանականորեն շարադրված մինչև մ.թ.ա. 4-րդ դարը[67]։
Բուդդայի Դարմագուպտակա կենսագրությունը ամենաամբողջական է, այն ունի Աբհինիսկրամանա Սուտրա վերնագիրը և այդ ժամանակաշրջանի՝ մ.թ.ա. 3-րդ և 6-րդ դարերն ընդգրկող տարբեր չինական թարգմանություններ։ Նիդանակաթան Շրի Լանկայում Տերավադա ավանդույթից է և շարադրվել է Բուդդագհոսայի կողմից 5-րդ դարում[68]։
Կանոնական աղբյուրներից է գալիս Ջաթակայի պատմությունները, Մահապադանա Սուտտան և Աքարիյաբուտա Սուտան, որոնք ներառում են կարծիքներ, որ հնարավոր է հին են իրենց տեսակի մեջ, բայց ամբողջական կենսագրություններ չեն։ Ջաթական պատմում է Գաութամայի նախկին՝ որպես բոդհիսատվա կյանքերի մասին և դրա մասին առաջին ժողովածուն թվագրվում է վաղ բուդդիստական տեքստերի ժամանակաշրջանին համահունչ[69]։ Թե՛ Մահապադանա, և թե՛ Աքարիյաբութա Սուտտանպատմում են Գաութամայի կյանքի առեղծվածային իրադարձությունների մասին, ինչպես օրինակ՝ բոդհիստավայի ծագումը Տուսիտա դրախտից մինչև մոր արգանդ։
Ավանդական պատկերների բնույթը
Վաղ բուդդիստական տեքստերում՝ նիկայաներում և ագամաներում, Բուդդան չի պատկերվում որպես ամենագետ և ոչ էլ որպես հավերժական մշտագո էակ[70]։ Բհակհու Անալայոյի համաձայն Բուդդայի ամենագիտությունը (նրան և նրա կենսագրությունը զրպարտելու աճող միտումի հետ միասին) գտնվել են ավելի ուշ Մահայանա սուտրայում, նաև Պալի հիշատակագրություններում կամ տեքստերում, ինչպես օրինակ՝ Մահավաստուն[70]։ Սանդակա Սուտտայի մեջ Բուդդայի աշակերտ Անանդան առաջ է քաշում փաստարկ այն ուսուցիչների դեմ, ովքեր կարծում են , որ իրենք ամենագետ են[71], մինչդեռ Տեվիջավաքհագոտա Սուտտայի մեջ Բուդդան հավաստում է, որ երբեք չի հռչակել իրեն ամենագետ, փոխարենը նա համարել է իրեն բարձրագույն գիտելիքների տեր (Abhijñā)[72] : Պալի Նիկայասի ավելի վաղ կենսագրական նյութը կենտրոնանում է Բուդդայի՝ որպես սրամանայի կյանքի վրա և նրա՝ տարբեր ուսուցիչների օգնությամբ լուսավորականության փնտրտուքների, օրինակ՝ Ալարա Կալամայի և նրա 45 տարվա ուսուցչի կարիերայի մասին[73]։
Գաութամայի ավանդական կենսագրությունները ընդհանուր առմամբ ներառում են տարբեր հրաշքներ, գուշակություններ և գերբնական իրադարձություններ։ Բուդդայի կերպարը այս ավանդական կենսագրություններում հաճախ ունի ամբողջապես մշտագո և կատարելագործված էակի իմաստ, կերպար, որն անխորտակելի է աշխարհիկ աշխարհի կողմից։ Մահավաստուում Գաութամայի մասին ասվում է, որ նա, չնայած աշխարհի հետ ներդաշնակ համապատասխանության մեջ լինելուն, օժտված էր վերերկրային ունակություններով՝ ներառյալ նրա առանց ցավի լույս աշխարհ գալը և առհասարակ բեղմնավորումը առանց հարաբերությունների, քնի, ուտելիքի, դեղամիջոցների, լոգանքի հանդեպ պահանջների բացակայությունը, ամենգիտությունը և <<կարման փոխելու>> ունակությունը[74]։ Այնուամենայնիվ, Բուդդայի կյանքի վերաբերյալ բնույթով ավելի հասարակ տեղեկություններ հավաքվել են ավադական աղբյուրներից։ Արդի ժամանակներում փորձեր են կատարվել՝ ձևավորելու Սիդդհարթա Գաութամայի կյանքի մասին աշխարհիկ ըմբռնում՝ նրա վաղ կենսագրականներից փորձելով մի պահ պարզապես անտեսել ավանդական գերբնական տարերը։ Անդրեյ Սկիլթոնը գրում է, որ Բուդդան Բուդդիստական ավանդությունների կողմից պատմականորեն երբեք չի համարվել սոսկ որպես մարդ արարած։ Հատկանշական է, որ չնայած ժամանակակից Թերավադա ուսմունքներին հակառակ լինելուն (հաճախ որպես արևմուտքի կասկածամիտ աշակերտներին խաղաղացենու միջոց)՝ Բուդդան երբեք չի դիտարկվել միայն որպես մարդու կերպար։ Օրինակ՝ Բուդդան շատ հաճախ նկարագրվում է մահապուրսայի՝ գերմարդու 32 հիմնական և և 80 նշաններ ունեցողի կերպարով, սակայն Բուդդան ժխտել է իր Աստված կամ մարդ լինելը, դեռ ավելին, Մահապարինիբբանա Սուտտայում նա հաստատում է, որ նա կարող էր հավերժական ապրել, եթե միայն լիներ դրա անհրաժեշտությունը[75]։
Հին հնդկական ժողովուրդին առանւնապես չի հետաքրքրել ժամանակագրությունը, քանի որ նրանք ավելի շատ կենտրոնացած են եղել փիլիսոփայության վրա։ Բուդդիստական տեքստերը արտացոլում են այս հակումը՝ հավաստելով, որ այն, ինչ է սովորեցրել Բուդդան վեր է նրա կյանքի իրադարձություններից և ժամանակագրությունից։ Այս տեքստերը պարունակում են Հնդկաստանի մշակույթի և առօրեական կյանքի վերաբերյալ նկարագրություններ, որոնք հաստատում են Ջայնիզմի սուրբ գրությունները և, հետևապես, դարձնում են Բուդդայի կյանքը Հնդկաստանի պատմության մեջ ամենավաղ ժամանակաշրջանը, որից սկիզբ են առնում ամենակարևոր իրադարձությունները[76]։ Բրիտանացի հեղինակ Կարեն Արմսթրոնգը գրում է այն մասին, որ չնայած շատ քիչ տեղեկություն կա, որ կարող է համարվել պատմականապես հիմնավոր, վստահորեն կարող ենք ասել, որ Սիդդհարթա Գաութաման գոյություն է ունեցել որպես պատմական կերպար [77]։ Միքայել Քաիթերսը մի քայլ առաջ է գնում՝ հավաստելով, որ «ծնունդ, հասունություն, ուրացում, որոնում, արթնացում և ազատագրում, ուսուցում, մահ» հասկացությունների հաջորդականության ամենաընդհանրական նկարագիրը ոչ այլ ինչ է, քան ճշմարիտ[78]։
Կենսագրություն
Բեղմնավորում և ծնունդ
Բուդդիստական ավանդույթը Բուդդայի ծննդավայր է համարում Լումբինիт, որն այսօր գտնվում է այժմյան Նեպալում[79][note 4]: Նա մեծացել է Կապիլավաստու, [note 4] որին ներկայիս համապատասխանող տեղավայրը ճշգրիտ չէ [80]։ Հավանաբար այն կարող է լինել կամ Պիպրահվաт, Ուտար Պրադեշг՝ այժմյան Հնդկաստանում [81], կամ էլ Տիլաուրակոթը՝ ներկայիս Նեպալում [82]։ Երկու տեղավայրերն էլ պատկանել են Սակյա երկրամասին և գտնվում են իրարից 15 մղոն հեռավորության վրա [82]:
Գաութաման ծնվել է որպես Կշատրիյա [83][note 6] , Սուդդհոդանի որդի, "Շակյա տոհմի" ընտրված առաջնորդ[46], որի մայրաքաղաքը Կապիլավիստուն էր, և որը Բուդդայի կյանքի ժամանակաշրջանում հետագայում կցվել է զարգացող Կոսալայի թագավորությանը։ Գաութաման նրա ընտանեկան անունն է։ Նրա մայրը՝ Մայան Gautamawasthe (Māyādevī), Սուդդհոդանայի կինը Կոլիյանի արքայադուցտրն էր։ Լեգենդի համաձայն Սիդհարթով հղիության գիշերը, թագուհի Մայան երազ է տեսել, որ ըպիտակ փիղն իր 6 սպիտակ ժանիքներով մտել է իր աջ կողմը [87][88] և դրանից 10 ամիս անց [89] ծնվել է Սիդհարթան։ Շակյայի ավանդույթի համաձայն, երբ թագուհի Մայան հղիացել է, ծննդաբերելու համար մեկնել է իր հոր թագավորություն՝ Կապիլավաստու։ Նրա որդին՝ Բուդդան, այնուամենայնիվ, ծնվել է ճանապարհին՝ Լումբինիում, մի պարտեզում շալա ծառի տակ։
Բուդդայի ծննդյան օրը մեծ շուքով է նշվել Թերավադայի բոլոր երկրներում, ինչպես օրինակ՝ Վեսակում[90]։ Բուդդայի ծնունդը կոչվում է Բուդդա Պուրնիմա Նեպալում, Բանգլադեշում և Հնդկաստանում, քանի որ ենթադրվում է, որ նա ծնվել է լիալուսնի օրը։ Բազմաթիվ աղբյուրներ հավաստում են, որ Բուդդայի մայրը մահացել է իր իսկ ծննդյան օրը, դրանից մի քանի կամ հենց 7 օր անց։ Բուդդային տվել են Սիդհարթա անունը, որը Պալի լեզվում ունի "նա, ով հասնում է իր նպատակին" իմաստը։ Ծննդյան տոնակատարությունների ժամանակ, ճգնավոր մի պայծառատես՝ Ասիտան, է իր մեկնել է իր բնակավայր լեռից և հայտարարել, որ երեխան կամ մեծ թագավոր (chakravartin) կամ մեծ սադհու է դառնալու [91]։ Ավադական տեղեկությունների համաձայն՝ սա պատահել է փոքրիկ Սիդհարթայի՝ Ասիտայի մազերի մեջ ոտքերը դնելով և Ասիտայի՝ նրա ծննդանիշները նայելուց հետո։ Սուդդհոդանան հինգերորդ օրը անվանակոչման արարողություն է կազմակերպում և հրավիրում է 8 Բրահմին գիտակների՝ ապագան կարդալու։ Բոլորը երկակի կանխագուշակում են արել այն մասին, որ երեխան կամ մեծ թագավոր է դառնալու կամ սուրբ մարդ [91]։ Կոնդաննաт՝ ամենաերիտասարդը, որն ավելի ուշ դառնում է Բուդդայից բացի առաջին արհատը, միակն էր, ով միանշանակ կանխագուշակել էր, որ Սիդհարթան կդառնար Բուդդա:[92] Չնայած ավելի ուշ տեղ գտած ավանդություններում և լեգենդներում Սուդդհոդանան բնութագրվում է որպես ժառանգական միապետ՝ Իկսվակուի (Պալի՝ Okkāka) Սուրյավանշա3ш ժառանգորդը, բազմաթիվ գիտնականներ կարծում են, որ Սուդդհոդանան ցեղային միության կողմից ընտրված առաջնորդ էր։ Վաղ տեքստերն առաջարկում են, որ Գաութաման ծանոթ չի եղել իր ժամանակների գերիշխող կրոնական ուսմունքներին մինչ իր կրոնական փնտրտուքները, որոնք ենթադրաբար մոտիվացված են եղել մարդկության վիճակի համար գոյաբանական մտահոգությամբ [93]։ Շակյա տոհմական պետությունը միապետություն չէր և ամենայն հավանականությամբ խմբիշխանության էր կամ հանարապետության տեսակ:[94] Ավելի հավասարապաշտ gana-sangha կառավարման ձևը՝ որպես քաղաքան երկընտրանք հզոր հիերարխիկ թագավորությունների համար, ենթադրաբար ազդեցություն է ունեցել սրամանիկ Յաջնիզմի և բուդդիստական սանգաների զարգացմնա վրա, որտեղ միապետությունները հակված են եղել դեպի Վեդիկ Բրահմանիզմ[95]։
Մայայի երազը, Բհարհութ, մ.թ.ա. 150թ.
Մայայի երազը, Գանդհարա, մ.թ.ա 2-րդ դար
Բուդդայի ծննունդը
Փոքրիկ Բուդդան լոգանք ընդունելիս. Գանդհարա, մ.թ.ա. 2-րդ դար։
Փոքրիկ Բուդդան 7 քայլերն անելիս. Գանդհարայի հունաբուդդայական արվեստ։
Վաղ կյանքը և ամուսնությունը
Սիդհարթային դաստիարակել է նրա մորաքույրը՝ Մահա Պաջապատին[96]։ Ավանդույթի համաձայն ի վերուստ Բուդդայի համար նախասահմանված էր ապրել արքայազնի կյանքով, հետևաբար նա ուներ երեք պալատ, որ կառուցված իր հատուկ նրա համար։ Նրա հայրը՝ թագավոր Սուդդհոդանան, ցանկանալով, որ որդին դառնա մեծ թագավոր, պաշտպանել է Բուդդային կրոնական ուսմունքներից և մարդկային տառապանքի մասին ավելորդ գիտելիքից։ Չնայած Սուդդհոդանան ավանդապես միշտ պատկերվել է թագավորի, իսկ Սիդհարթան՝ արքայազնի կերպարանքով, գիտական վերջին ուսումնասիրությունները տանում են նրան, որ Շակյաները փաստացիորեն ավելի շատ կիսահանրապետական խմբիշխանություն են եղել, քան միապետություն[97]:
Երբ Սիդհարթան դառնում է 16 տարեկան, հայրը պատվավոր կերպով պլանավորում է նրա ամուսնությունը նրա հասակակից զարմուհու՝ Յասոդհարայի հետ։ Բուդդիստական ավանդույթի համաձայն նրանք ունեցել են որդի՝ Ռահուլա անունով։ Ենթադրվում է, որ Սիդհարթան Կապիլավիստայում անցկացրել է ևս 29 տարի։ Չնայած հայրը՝ Սուդդհոդանան, Սիդհարթայի համար երաշխավորել էր անհոգ կյանք, բուդդիստական սուրբ գրերը հավաստում են, որ ապագա Բուդդան զգում էր, որ նյութական աշխարհը դատարկ է և չի կարող լինել մարդկային կյանքի վերջնական նպատակը [96]։
Հրաժարում և ճգնավորական կյանք
29 տարեկանում Սիդհարթան լքում է պալատը՝ գտնելու իրեն հետաքրքրող երևույթների պատասխանները։ Չնայած իր հոր՝ իրեն հիվանդությունից, ծերությունից և տառապանքից հեռու պահելու ջանքներին, Սիդհարթան չէր վախենում ծեր մարդու կերպարանքից։ Երբ Չաննան՝ նրա կառապանը, հայտնում է նրան այն մասին, որ բոլոր մարդիկ ծերանում են, արքայազնը որոշում է լքել պալատը։ Ճանապարհին նա հանդիպում է հիվանդ մարդու, մի քայքայվող մարմնի, մի ճգնավոր էակի։ Այդ ամենը խստիվ տխրեցնում է նրան, և նա փորձում է հնարներ որոնել՝ հաղթահարելու ծերությունը, հիվանդությունը և մահը՝ ապրելով ճգնավորի կյանքով[98]։
Չաննայի անմիջական ուղեկցությամբ, հեծնած իր Կանթակա ձին՝ Գաութաման լքում է պալատը մուրացիկի կյանքի անմասն փնտրտուքներով։ Ենթադրվում է, որ այդժամ ատվածները խլացրել են ձիու վարգի ձայնը, որպեսզի պահակները չիմանան նրա մեկնման մասին[99]։
Գաութաման սկզբում ուղևորվեց Ռաջագահա և սկսեց ապրել ճգնավորական կյանքով` փողոցներում ողորմություն խնդրելով։ Երբ Բիմբասիրի մարդիկ ճանաչեցին Սիդհարթային, և թագավորը իմացավ նրա փնտրտուքների մասին, Բիմբասիրը Սիդհարթային անմիջապես գահ առաջարկեց։ Սիդհարթան, իհարկե, մերժեց նրա առաջարկը, բայց խոստացավ լուսավորության բարձրակետին հասնելուց հետո ամենասկզբում այցելել նրա թագավորությունը՝ Մադադհան։
Նա լքեց Ռաջագահան և 2 ճգնավոր ուսուցիչների ուղեկցությամբ սկսեց զբաղվել յոգիկ մեդիտացիայով[100][101][102]։ Ալարա Կալամայի ուսմունքներին տիրապետելուց հետո, Կալաման նրան առաջարկեց լինել իր հաջորդը։ Գաութաման, սակայն, այնքան էլ գոհ չէր պարապմունքներից և որոշեց դառնալ յոգայի վարպետ Ուդակա Ռամապութթայի աշակերտը[103]։ Նրա հետ նա հասավ մեդիտատիվ գիտակցության բարձրակետին և այս անգամ էլ նրա ուսուցիչն առաջարկեց նրան լինել իր հաջորդը։ Բայց Սիդհարթան այս անգամ էլ գոհ չէր և կրկին հեռացավ[104]։
Զարթոնք
Վաղ բուդդիստական տեքստերի համաձայն, գիտակցելով, որ մեդիտատիվ dhyana-ն զարթոնքի հասնելու միակ ճիշտ ուղին է, բայց միաժամանակ ընդունելով, որ ծայրահեղ ճգնավորությունը ամենևին արդյունավետ չէ, Գաութաման բացահայտեց այն, ինչ բուդդիստներին հայտնի է որպես Միջին ճանապարհ - սեփական հաճույքների ծայրահեղությունից և ինքնասպանությունից չափավորության ուղի կամ Բուդդայի կողմից նշված ճանապարհի ութ կանոնները, ինչպես նշվում է Դհամմակակապավատանա սուտայում, որը համարվում է Բուդդայի առաջին դիսկուրսը։ Հայտնի մի միջադեպի ժամանակ, սովահար և ուժասպառ Բուդդան կաթի և բրնձի պուդդինգի է արժանացել Սուջաթա անունով մի գյուղացի աղջկա կողմից։ Նրա հյուծված արտաքինը այնպիսի տպավորություն է թողել աղջկա վրա, որ վերջինս թյուրորեն հավատացել է, որ Բուդդան պարզապես հոգի է, որը նրան մաղթանք է ձոնել։
Այս պատահարին համաժամանակ, Գաութաման նստել է նուիրական թզենու տակ (հիմա հայտնի որպես Բոդհի ծառ՝ Բոդհ Գայայում՝ Հնդկաստան) և խոստացել, որ այլևս վեր չի կենա տեղից մինչև չգտնի ճշմարտությունը։ Կաունդինյան և նրա ուրիշ չորս ընկերներ, հավատալով, որ Բուդդան հրաժեշտ է տվել իր փնտրտուքներին և դարձել է սովորական անուս մեկը, դադարեցին մնալ նրա հետ և հեռացան տարբեր ուղղություններով։ Մեդիտացիոն հայտնի 49 օրերից հետո 35 տարեկանում Բուդդան հասել է լուսավորության և դրանից հետո նա հայտնի է որպես Բուդդա կամ Լուսավորյալ էակ («Բուդդա» -ն երբեմն թարգմանվում է որպես «Լուսավորյալ էակ»։
Պալի կանոնի որոշ սուտրաների համաձայն զարթոնքի ժամանակ նա ամբողջապես հասել է Չորս Ճշմարտությունների լիակատար ընկալմանը՝ այսպիսով ձեռք բերելով սամսարայից՝ վերածննդի անվերջ շրջանից, տառապանքից և կրկին մահանալուց, ազատականացում։ Գիտնականների համոզմաբ զարթոնքի այս պատմությունը և ազատականացման հասկացությունը արդյունք է բուդդիստական ավանդույթի ավելի ուշ զարգացման, որտեղ Բուդդան համարել է դհյանան՝ որպես նիրվանայի և մոկշայի տանող ուղի։
Նիրվանան կրքի, ատելության, տգիտությունից մաքրագործումն է, որն ապահովում է տառապանքի և վերածննդի շրջանի կայունությունը։ Նիրվանան նաև համարվում է աշխարհի վերջ, որի մեջ չեն մնում ոչ մի մարդկային ինքնության կամ մտքի սահմանափակումներին վերաբերող տարեր։ Այդ վիճակում, մարդը կրում է տաս հատկանիշներ, որը իրապես պատկանում է ամեն Բուդդայի։
Այականա Սուտտայյի համաձայն (Samyutta Nikaya VI.1) — սուրբ գրություն՝ գտնված Պալի կամ այլ կանոններում, իր զարթոնքից հետո Բուդդան մտածում է՝ արդյոք նա պետք է սովորեցնի Դհարման մյուսներին թե չէ։ Նա մտահոգված էր այն բանի համար, որ մարդիկ այնքան են տարված տգիտությամբ, ագահությամբ և ատելությամբ, որ պարզապես ի վիճակի չեն ճանաչել այն ուղին, որը նուրբ է, դժվար, և բավականին խորը ըմբռնելու համար։ Այդուհանդերձ, ըստ ավանդության, Բրահմա Սահամպատին համոզում է նրան, հավատացնելով, որ վատագույն դեպքում մի քանիսը, եթե ոչ ամենքը կհասկանա այն։ Բուդդան գթաշարժվում է և համաձայնում է այն սովորեցնել։
Նշումներ
↑According to Alexander Berzin, "Buddhism developed as a shramana school that accepted rebirth under the force of karma, while rejecting the existence of the type of soul that other schools asserted. In addition, the Buddha accepted as parts of the path to liberation the use of logic and reasoning, as well as ethical behavior, but not to the degree of Jain asceticism. In this way, Buddhism avoided the extremes of the previous four shramana schools."[16]
411–400: Dundas 2002, էջ. 24 harvnb error: no target: CITEREFDundas2002 (help): "...as is now almost universally accepted by informed Indological scholarship, a re-examination of early Buddhist historical material, [...], necessitates a redating of the Buddha's death to between 411 and 400 BCE..."
Around 400: See the consensus in the essays by leading scholars in Narain, Awadh Kishore, ed. (2003), The Date of the Historical Śākyamuni Buddha, New Delhi: BR Publishing, ISBN81-7646-353-1.
According to Pali scholar K. R. Norman, a life span for the Buddha of c. 480 to 400 BCE (and his teaching period roughly from c. 445 to 400 BCE) "fits the archaeological evidence better".[34] See also Notes on the Dates of the Buddha Íåkyamuni.
↑Some sources mention Kapilavastu as the birthplace of the Buddha. Gethin states: "The earliest Buddhist sources state that the future Buddha was born Siddhārtha Gautama (Pali Siddhattha Gotama), the son of a local chieftain — a rājan — in Kapilavastu (Pali Kapilavatthu) what is now the Indian–Nepalese border."[45] Gethin does not give references for this statement.
↑ 4,04,14,2According to the Buddhist tradition, following the Nidanakatha[36], the introductory to the Jataka tales, the stories of the former lives of the Buddha, Gautama was born in Lumbini, present-day Nepal.[37][38] In the mid-3rd century BCE the Emperor Ashoka determined that Lumbini was Gautama's birthplace and thus installed a pillar there with the inscription: "...this is where the Buddha, sage of the Śākyas (Śākyamuni), was born."[39]
Based on stone inscriptions, there is also speculation that Lumbei, Kapileswar village, Odisha, at the east coast of India, was the site of ancient Lumbini.[40][41][42] Hartmann discusses the hypothesis and states, "The inscription has generally been considered spurious (...)"[43] He quotes Sircar: "There can hardly be any doubt that the people responsible for the Kapilesvara inscription copied it from the said facsimile not much earlier than 1928."
Kapilavastu was the place where he grew up:[44][note 3]
Warder: "The Buddha [...] was born in the Sakya Republic, which was the city state of Kapilavastu, a very small state just inside the modern state boundary of Nepal against the Northern Indian frontier.[46]
Walsh: "He belonged to the Sakya clan dwelling on the edge of the Himalayas, his actual birthplace being a few miles north of the present-day Northern Indian border, in Nepal. His father was, in fact, an elected chief of the clan rather than the king he was later made out to be, though his title was raja – a term which only partly corresponds to our word 'king'. Some of the states of North India at that time were kingdoms and others republics, and the Sakyan republic was subject to the powerful king of neighbouring Kosala, which lay to the south".[47]
The exact location of ancient Kapilavastu is unknown.[48] It may have been either Piprahwa in Uttar Pradesh, northern India,[49][50][51] or Tilaurakot,[52] present-day Nepal.[53][54] The two cities are located only fifteen miles from each other.[53]
See also Conception and birth and Birthplace Sources
↑Minor Rock Edict Nb3: "These Dhamma texts – Extracts from the Discipline, the Noble Way of Life, the Fears to Come, the Poem on the Silent Sage, the Discourse on the Pure Life, Upatisa's Questions, and the Advice to Rahula which was spoken by the Buddha concerning false speech – these Dhamma texts, reverend sirs, I desire that all the monks and nuns may constantly listen to and remember. Likewise the laymen and laywomen."[55] Dhammika:"There is disagreement amongst scholars concerning which Pali suttas correspond to some of the text. Vinaya samukose: probably the Atthavasa Vagga, Anguttara Nikaya, 1:98–100. Aliya vasani: either the Ariyavasa Sutta, Anguttara Nikaya, V:29, or the Ariyavamsa Sutta, Anguttara Nikaya, II: 27–28. Anagata bhayani: probably the Anagata Sutta, Anguttara Nikaya, III:100. Muni gatha: Muni Sutta, Sutta Nipata 207–221. Upatisa pasine: Sariputta Sutta, Sutta Nipata 955–975. Laghulavade: Rahulavada Sutta, Majjhima Nikaya, I:421."[57]
↑According to Geoffrey Samuel, the Buddha was born as a Kshatriya,[84] in a moderate Vedic culture at the central Ganges Plain area, where the shramana-traditions developed. This area had a moderate Vedic culture, where the Kshatriyas were the highest varna, in contrast to the Brahmanic ideology ofKuru-Panchala, where the Brahmins had become the highest varna.[84] Both the Vedic culture and the shramana tradition contributed to the emergence of the so-called "Hindu-synthesis" around the start of the Common Era.[85][86]
↑Rawlinson, Hugh George. (1950) A Concise History of the Indian People, Oxford University Press. p. 46.
↑Muller, F. Max. (2001) The Dhammapada And Sutta-nipata, Routledge (UK). p. xlvii. 0-7007-1548-7.
↑India: A History. Revised and Updated, by John Keay: "The date [of Buddha's meeting with Bimbisara] (given the Buddhist 'short chronology') must have been around 400 BCE."
Steinbachtalsperre Stausee in südwestlicher Richtung Stausee in südwestlicher Richtung Lage Kreis Euskirchen Zuflüsse Steinbach, Treuenbach Abfluss Steinbach → Orbach → Jungbach → Swist → Erft → Rhein → Nordsee Größere Städte in der Nähe Euskirchen Steinbachtalsperre (Nordrhein-Westfalen) Nordrhein-Westfalen, Deutschland Koordinaten 50° 35′ 27″ N, 6° 50′ 12″ O50.5908333333336.8366666666667Koordinaten: 50...
Islam menurut negara Afrika Aljazair Angola Benin Botswana Burkina Faso Burundi Kamerun Tanjung Verde Republik Afrika Tengah Chad Komoro Republik Demokratik Kongo Republik Kongo Djibouti Mesir Guinea Khatulistiwa Eritrea Eswatini Etiopia Gabon Gambia Ghana Guinea Guinea-Bissau Pantai Gading Kenya Lesotho Liberia Libya Madagaskar Malawi Mali Mauritania Mauritius Maroko Mozambik Namibia Niger Nigeria Rwanda Sao Tome dan Principe Senegal Seychelles Sierra Leone Somalia Somaliland Afrika Selatan ...
مانزانيلو (بالإسبانية: Manzanillo) مانزانيلو (المكسيك) تاريخ التأسيس 24 يوليو 1527[1] تقسيم إداري البلد المكسيك [2] عاصمة لـ Manzanillo Municipality, Colima [الإنجليزية] خصائص جغرافية إحداثيات 19°03′12″N 104°18′59″W / 19.053205833333°N 104.31638055556°W / 19.053205833333; -104.316380555...
Piala UEFA 2000–01Westfalenstadion, Dortmund tuan rumah final.Jadwalpenyelenggaraan8 Agustus 2000 – 16 Mei 2001Hasil turnamenJuara Liverpool (gelar ke-3)Tempat kedua AlavésStatistik turnamenJumlahpertandingan205Jumlah gol566 (2,76 per pertandingan)← 1999–2000 2001–02 → Liverpool memenangkan Piala UEFA 2000–01 melalui gol emas di babak final saat menghadapi tim dari Spanyol, Alavés. Ini adalah gelar ketiga bagi Liverpool dalam kompetisi ini. Gelar ini melengkapi tr...
31°46′36″N 35°14′03″E / 31.7767°N 35.2342°E / 31.7767; 35.2342 اضطرابات القدس 1947 هي اضطرابات وقعت في أعقاب التصويت على قرار الجمعية العامة للأمم المتحدة الخاص بتقسيم فلسطين في 29 نوفمبر 1947. الأحداث أعلنت اللجنة العربية العليا إضرابا لمدة ثلاثة أيام يبدأ في 2 ديسمبر 1947 اعتراضا على قرا
Rubus Rubus fruticosus Klasifikasi ilmiah Kerajaan: Plantae (tanpa takson): Angiospermae (tanpa takson): Eudikotil (tanpa takson): Rosidae Ordo: Rosales Famili: Rosaceae Subfamili: Rosoideae Tribus: Rubeae Genus: RubusL.[1] Spesies tipe Rubus fruticosusL.[2] Spesies lihat teks. Sinonim Batidaea (Dumort.) Greene Comarobatia Greene[1] Wikimedia Commons memiliki media mengenai Rubus. Wikispecies mempunyai informasi mengenai Rubus. R. arcticus R. odoratus R. saxatilis R. i...
Archidiocèse de Calcutta Cathédrale du Très-Saint-Rosaire, à Calcutta. Informations générales Pays Inde Archevêque Thomas D'Souza Superficie 29 857 km2 Création du diocèse 1834 Élévation au rang d'archidiocèse 1886 Patron Saint François-Xavier Diocèses suffragants Asansol, Bagdogra, Baruipur, Darjeeling, Jalpaiguri, Krishnagar, Raiganj Adresse 32 Park street, Kolkata 700016 Site web www.archdioceseofcalcutta.in Statistiques Population 31 763 000 hab. Pop...
Untuk penulis dan cendekiawan sastra, lihat Michael Wilding (penulis). Michael WildingDari trailer untuk Stage Fright (1950)LahirMichael Charles Gauntlet Wilding(1912-07-23)23 Juli 1912Leigh-on-Sea, InggrisMeninggal8 Juli 1979(1979-07-08) (umur 66)Chichester, InggrisTahun aktif1933–1979Suami/istriKay Young (m. 1937; bercerai 1951) Elizabeth Taylor (m. 1952; bercerai 1957) Susan ...
Ban Geum-ryeonPoster untuk Ban Geum-ryeon (1982)Nama lainHangul반금련 Hanja潘金蓮 Alih Aksara yang DisempurnakanBan Geum-ryeonMcCune–ReischauerPan Kŭmnyŏn SutradaraKim Ki-young[1]Produser Lee Woo-suk Ditulis oleh Yeo Su-jung PemeranLee Hwa-siShin Seong-ilPenata musikHan Jin-ukSinematograferJung Il-sungPenyuntingHyeon Dong-chunDistributorDong-a Exports Co. Ltd.Tanggal rilis 13 Maret 1982 (1982-03-13) Durasi90 menitNegara Korea Selatan Bahasa Korea Ban Geum-ry...
Airport in Vietnam For the Vietnam War military use of this facility, see Pleiku Air Base. Pleiku AirportSân bay PleikuIATA: PXUICAO: VVPKSummaryAirport typePublicOperatorMiddle Airport AuthorityServesPleikuElevation AMSL2,441 ft / 744 mCoordinates14°00′16″N 108°01′02″E / 14.00444°N 108.01722°E / 14.00444; 108.01722MapPXULocation of airport in VietnamRunways Direction Length Surface ft m 09/27 7,874 2,400 Asphalt Pleiku Airport (IATA: PXU, I...
This article is about the various neighboring areas in Maryland that share the name Chevy Chase. For other uses, see Chevy Chase (disambiguation). Unincorporated community in Maryland, United StatesChevy Chase, MarylandUnincorporated communityThe former 4-H Youth Conference Center, which is to be redeveloped into senior housingChevy ChaseLocation of Chevy Chase in MarylandShow map of MarylandChevy ChaseChevy Chase (the United States)Show map of the United StatesCoordinates: 38°58′16″N 77...
Elżbieta Witek Pełne imię i nazwisko Elżbieta Barbara Witek Imię i nazwisko po urodzeniu Elżbieta Barbara Zbanuch Data i miejsce urodzenia 17 grudnia 1957 Jawor Marszałek Sejmu Rzeczypospolitej Polskiej Okres od 9 sierpnia 2019 do 12 listopada 2023 Przynależność polityczna Prawo i Sprawiedliwość Poprzednik Marek Kuchciński Następca Szymon Hołownia Minister spraw wewnętrznych i administracji Okres od 4 czerwca 2019 do 9 sierpnia 2019 Przynależność polityczna Prawo ...
Light cruiser of the German Imperial Navy For other ships with the same name, see SMS Leipzig. Leipzig underway before the war History German Empire NameLeipzig NamesakeLeipzig BuilderAG Weser, Bremen Laid down1904 Launched21 March 1905 Commissioned20 April 1906 FateSunk at the Battle of the Falkland Islands, 8 December 1914 General characteristics Class and typeBremen-class light cruiser Displacement Normal: 3,278 t (3,226 long tons) Full load: 3,816 t (3,756 long tons) LengthLengt...
One DayPoster teatrikalNama lainHangul어느날 Alih Aksara yang DisempurnakanEoneunalMcCune–Reischauerŏnŭnal Sutradara Lee Yoon-ki Produser Lee Dong-ho Kim Dong-hyun Ditulis oleh Kim Sun-ah PemeranKim Nam-gilChun Woo-heePerusahaanproduksiInvent Stone CorpOpus PicturesDistributorOpus PicturesCGV ArthouseTanggal rilis 5 April 2017 (2017-04-05) Durasi114 menitNegara Korea Selatan Bahasa Korea PendapatankotorUS$1,6 juta[1] One Day (Hangul: 어느날; RR:...
Таїров Олександр Якович Ім'я при народженні Корнбліт Олександр ЯковичНародився 24 червня 1885(1885-06-24)місто Ромни, Полтавська губерніяПомер 25 вересня 1950(1950-09-25) (65 років)Москва, РРФСР, СРСР[1]Поховання Новодівичий цвинтарНаціональність єврейГромадянство Росія → СР...
У этого термина существуют и другие значения, см. Трейдер (значения). Тре́йдер (от англ. trader «торговец») — торговец, действующий по собственной инициативе и стремящийся извлечь прибыль непосредственно из процесса торговли. Обычно подразумевается торговля ценным...
Meistriliiga 2014 Competizione Meistriliiga Sport Calcio Edizione 24ª Organizzatore EJL Date dal 1º marzo 2014all'8 novembre 2014 Luogo Estonia Partecipanti 10 Risultati Vincitore Levadia Tallinn(9º titolo) Retrocessioni Kalev Tallinn Lokomotiv Jõhvi Cronologia della competizione 2013 2015 Manuale La Meistriliiga 2014 è stata la 24ª edizione della massima serie del campionato di calcio estone e si è disputata tra il 1º marzo e l'8 novembre 2014.Il Levadia Ta...
South Korean singer and actress (born 1999) In this Korean name, the family name is Choi. Choi Yoo-jung최유정Choi in February 2019Born (1999-11-12) November 12, 1999 (age 24)[1]Guri, South KoreaOther namesYoojungEducationSchool of Performing Arts SeoulOccupationsSingerdancerrapperactressMusical careerOriginSouth KoreaGenresK-popInstrument(s)VocalsYears active2016–presentLabelsFantagioYMC[a]Swing[a]Studio Blu[a]Member ofWeki MekiWJMKFormerly ofI.O...
Great Santa Cruz IslandThe pink sands of the islandGreat Santa Cruz IslandLocation within the PhilippinesGeographyLocationSanta Cruz Bank, Basilan StraitCoordinates6°51′55″N 122°3′45″E / 6.86528°N 122.06250°E / 6.86528; 122.06250ArchipelagoSanta Cruz IslandsAdjacent toSibuguey BaySulu SeaLength2.6 km (1.62 mi)Width1.5 km (0.93 mi)Coastline6.6 km (4.1 mi)AdministrationPhilippinesRegionZamboanga PeninsulaCityZamboanga CityDemogra...