|
---|
Զինանշան
|
| |
|
Երկիր | Հնդկաստան |
---|
Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ |
---|
Մտնում է | Հնդկաստան |
---|
Վարչկենտրոն | Լաքհնաու |
---|
Օրենսդրական մարմին | Uttar Pradesh Legislature? |
---|
Պաշտոնական լեզուներ | հինդի և ուրդու |
---|
Բնակչություն | ▲199 812 341 մարդ (2011)[1] |
---|
Տարածք | 243 290 կմ² |
---|
|
Հիմնադրված է | հունվարի 26, 1950 թ. |
---|
Սահմանակցում է | Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հարյանա, Ռաջասթան, Մադհյա Պրադեշ, Չհատիսգարխ, Ջարկխանդ, Բիհար, Seti Zone?, Ուտարկխանդ, Արևմտյան շրջան, Միջին արևմտյան տարածաշրջան և Հիմաչալ-Պրադեշ |
---|
ISO 3166-2 կոդ | IN-UP |
---|
Ավտոմոբիլային կոդ | UP |
---|
Անվանված է | հյուսիս |
---|
|
up.gov.in |
|
Ուտար Պրադեշ (հինդի՝ उत्तर प्रदेश. բառացի թարգմանած՝ նշանակում է «Հյուսիսային տարածաշրջան». ուրդու՝ اتر پردیش; անգլ.՝ Uttar Pradesh), նահանգ Հնդկաստանի հյուսիսում, Գանգեսի և նրա վտակ Ջամնայի ավազանում։ Տարածությունը 294 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 110,9 միլիոն (1981)։ Վարչական կենտրոնը՝ Լաքհնաու։ Նահանգի մակերևույթի մոտ 4/5-ը գրավում է Ինդոս–Գանգեսյան հարթավայրը, մնացած մասը՝ Հիմալայները։ Կլիման արևադարձային է, մուսսոնային։ Հաճախակի են երաշտները, ամառային հեղեղումները։ Ուտար Պրադեշը հողագործական շրջան է։ Գլխավոր ոռոգիչ կառույցներն են Վերինգանգեսյան ու Ստորինգանգեսյան և Սարդայի ջրանցքները։ Մշակում են բրինձ, ցորեն, ընդավորներ, գարի, կորեկազգիներ, կարտոֆիլ, շաքարեղեգ, ձիթաբույսեր, բամբակենի, ջութ։ Արդյունաբերության հիմքը գյուղատնտեսական հումքի վերամշակումն է։ Կարևոր ճյուղերն են սննդի (գլխավորապես շաքարի, տալիս է Հնդկաստանում շաքարեղեգից ստացվող շաքարի ավելի քան 1/2-ը), կաշվի-կոշիկի, տեքստիլ արդյունաբերությունը։ Կան թղթի, ծխախոտի, ճշգրիտ սարքերի, էլեկտրասարքավորումների (կառուցվել է ԽՍՀՄ աջակցությամբ) ձեռնարկություններ, մեխանիկական և երկաթուղային արհեստանոցներ։ Տարածված է տնայնագործական արտադրությունը և գեղարվեստական արհեստագործությունը։ Գանգեսի և Գհագհրայի վրա կա նավարկություն։
Պատմություն
Ուտար Պրադեշը համարվում է հնդկական մշակույթի օրրանը: 8-րդ դարից եղել է մուսուլմանական տիրապետության ներքո: 16-18-րդ դարերում Մեծ մեղոլների կայսրության կենտրոնն էր: 1857 թվականին դարձել է անգլիցի գաղութարարների դեմ բռնկված սիփայական ապստամբության գլխավոր օջախներից մեկը[2]:
Ծանոթագրություններ
|
---|
| Նահանգներ | | |
---|
| Միութենական տարածքներ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|