Անհրաժեշտ է տարբերել հոգեբանին հոգեբույժից (տես՝ Հոգեբուժություն), որը բարձրագույն բժշկական մասնագիտություն ունեցող անձն է և որը հիմնականում գործ ունի հոգեկան շեղումներ և խանգարումներ ունեցող մարդկանց հետ, իրականացնում է բուժում դեղամիջոցների օգնությամբ, և հոգեթերապևտից (տես՝ Հոգեթերապիա), որը իրականացնում է զանազան հոգեբանական խնդիրների, ինչպես նաև հոգեկան և վարքային խանգարումների բուժումը՝ հոգեթերապիայի միջոցով (երբեմն դեղորայքային բուժմանը զուգահեռ)[1][3][4]։
Հոգեբան-խորհրդատուի արժեհամակարգ
Հոգեբան-խորհրդատուի արժեհամակարգը համարվում է խորհրդատվության առանցքային նախադրյալը։ Հոգեբանը պետք է օբյեկտիվ լինի, չպետք է խորհրդատվության գործընթացի մեջ դնի իր կյանքի փիլիսոփայությունը և արժեհամակարգը։ Նա պարտավոր է ամբողջությամբ կենտրոնանալու այցելուի արժեքների վրա։ Ս. Պատտերսոնը տալիս է մի շարք պատճառներ, թե ինչու հոգեբանը պետք է խուսափի ազդեցություն ունենալ այցելուի արժեքների վրա.
Յուրաքանչյուր անհատի կյանքի փիլիսոփայությունը ունիկալ է և ցանկալի չէ այն փաթաթել մեկ ուրիշին։
Ոչ մի հոգեբան չի կարող պնդել, որ ինքն ունի միանգամայն զարգացած, ադեկվատ կյանքի փորձ։
Արժեքների յուրացման ավելի նպատակահարմար վայրերն են ընտանիքը, դպրոցը, եկեղեցին և ոչ թե հոգեբանի սենյակը։
Անձը սեփական էթիկական համակարգը զարգացնում է՝ օգտվելով ոչ թե մեկ աղբյուրից և մեկ օրում, այլ որոշակի ժամանակահատվածում, կենսական գործոնների ազդեցության տակ։
Ոչ ոք չի կարող խանգարել այլ մարդու ունիկալ կյանքի փիլիսոփայության առաջացմանը, որը, ըստ նրա, ամենաիմաստավորվածն է։
Այցելուն իրավունք ունի չընդունել այլ մարդու էթիկական սկզբունքներն ու կյանքի փիլիսոփայությունը։
Հոգեբանը պետք է հստակ իմանա իր արժանիքները, ի ցույց դնի այցելուի առաջ և չխուսափի արժեքային դիսկուսիաներից, քանի որ մի շարք խնդիրներ թաքնված են հենց այցելուի արժեքային կոնֆլիկտներում կամ էլ նրանց կողմից սեփական արժեհամակարգի չհասկացման մեջ։
Սրանք են այն ոլորտները, որտեղ կարևոր է խորհրդատուի դիրքորոշումը, ընտանիքն է, սեքսը, կրոնը և այլն։