Խալեդ Բագդաշ (արաբ․՝ خالد بكداش, նոյեմբերի 15, 1912(1912-11-15)[4], Դամասկոս, Օսմանյան կայսրություն[5] - հուլիսի 15, 1995(1995-07-15)[2] կամ հուլիսի 24, 1995(1995-07-24)[3], Դամասկոս, Սիրիա), Սաուդ Ալ-շաըբ թերթի հիմնադիր, առաջին թարգմանողը կոմունիստական կուսակցության մանիֆեստի։ Սիրիայի բանվորական և ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Սիրիայի կոմունիստական կուսակցության (ՍԿԿ) անդամ 1930 թ.-ից։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1933 թ.-ից ԱԿԿ ԿԿ քարտուղար։ 1937 թ.-ից ՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարն է։ Ֆրանս, գաղութային իշխանությունների կողմից բազմիցս ենթարկվել է հալածանքների։ Մասնակցել է Կոմինտերնի VII (1935) կոնգրեսին։ 1954–1958 թթ.-ին ընտրվել է Սիրիայի պառլամենտի դեպուտատ։
Կենսագրություն
Նա ծնվել է Դամասկոս քրդերի թաղամասում։ Բարձրակարգ կրթությունը ստացել է Դամասկոսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
Աղբյուրներ
[6]
Ծանոթագրություններ
- ↑ http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rp.pdf
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 5,0 5,1 Багдаш Халед // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ * Collelo, Thomas. 1988. Syria, A Country Study. (ISBN 0-16-001690-8)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 197)։
|