Սան Ֆրանցիսկոն (անգլ.՝ San Francisco, պաշտոնապես Սան Ֆրանցիսկո քաղաք և շրջան, քաղաք և Հյուսիսային Կալիֆոռնիայի մշակութային ու ֆինանսական կենտրոնը։ Սան Ֆրանցիսկոն բնակչությամբ 13-րդ ամենախոշոր քաղաքն է Միացյալ Նահանգներում և չորրորդը` Կալիֆոռնիայում 2017 թվականի դրությամբ 884.363 բնակչությամբ[12]։ Այն զբաղեցնում է մոտ 121,4 կմ քառակուսի տարածք, հիմնականում Սան Ֆրանցիսկո թերակղզու հյուսիսում` լինելով երկրորդ ամենախիտ բնակեցված մեծ քաղաքը ԱՄՆ-ում և հինգերորդ ամենախիտ բնակեցված ԱՄՆ շրջանը` հետ մնալով միայն չորս Նյու Յորքի բորոներից։
2017 թվականի դրությամբ քաղաքի համախառն եկամուտը յոթերորդ ամենաբարձրն էր ԱՄՆ-ում` մեկ շնչին ընկած եկամուտը կազմելով 119.868 ԱՄՆ դոլար[13]։ 2015 թվականին Սան Ֆրանցիսկոյի ՀՆԱ-ն կազմում էր 154,2 միլիարդ ԱՄՆ դոլար և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` 177.968 ԱՄՆ դոլար[14][15]։
Սան Ֆրանցիսկոն հիմնադրվել է 1776 թվականի հունիսի 29-ին երբ իսպանացի գաղութարարները հիմնադրեցին Սան Ֆրանցիսկոյի ՊրեսիդիոնՈսկե դարպասից ի քանի մղոն հեռավրության վրա[16]։ 1849 թվականի Կալիֆոռնիայի ոսկու տենդը խթանեց քաղաքի աճին` դարձնելով ամենամեծ քաղաքը ԱՄՆ-ի արևմտյան ափին։ Սան Ֆրանցիսկոն դարձավ քաղաք-շրջան 1856 թվականին[17]։ Սան Ֆրանցիսկոյի կարգավիճակը որպես Արևմտյան ափի խոշորագույն քաղաք գագաթնակետին հասավ 1870-ից 1900 թվականներին, երբ Կալիֆոռնիայի բնակչության մոտ 25%-ը բնակվում էր քաղաքում[18]։ Քաղաքի երեք քառորդ մասն ավերվեց 1906 թվականի երկրաշարժի և հրդեհի պատճառով, սակայն քաղաքն արագորեն վերականգնվեց` ընդունելով Պանամա-խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսը ինը տարի անց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը հիմնական նավահանգիստն էր, որտեղից մեկնում էին ծառայության Խաղաղօվկիանոսյան թատերաբեմ։ Այստեղ ծնունդ առավ ՄԱԿ-ը 1945 թվականին[19][20][21] Պատերազմից հետո տեղի ունեցավ լայնածավալ ներգաղթ, ազատականացավ հասարակությունը, որի շրջանակում բագավաճեց «հիպի» ենթամշակույթը, Սեքսուալ հեղափոխությունը, Խաղաղության կողմնակիցների շարժումը, որը աճեց ի հակադրություն Վիետնամի պատերազմի։ Քաղաքականապես քաղաքում քվարկում էին հիմնականում լիբերալ Դեմոկրատական կուսակցության օգտին։
Ժամանակակից մարդու հետքերի վերաբերյալ հնագիտական պեղումները ունեն մոտ 5000 տարվա պատմություն[24]։ Օհլոն ժողովրդի Ելանու ցեղախումբը բնակվում էր քաղաքի վայրում գտնվող մի քանի փոքր գյուղերում, երբ իսպանացի ճանապարհորդները դոն Գասպար դե Պորտոլայի գլխավորությամբ ժամանեցին այստեղ 1769 թվականի նոյեմբերի 2-ին, ինչը եվրոպացիների առաջին փաստաթղթավորված այցելությունն էր Սան Ֆրանցիսկո ծովախորշ[25]։ Յոթ տարի անց 1776 թվականի մարտի 28-ին իսպանացիները հիմնադրեցին Սան Ֆրանցիսկո նավահանգիստը[16]։
Իսպանիայից անկախանալուց հետո 1821 թվականից տարածքը դարձավ Մեքսիկայի մաս։ Մեքսիկական իշխանության ժամանակ տարածաշրջանում հիմնադրվեցին ռանչոներ։ 1835 թվականին անգլիացի Վիլիամ Ռիչարդսոնը հիմնադրեց այստեղ առաջին ֆերման[26], այժմյան Պորտսմութի հրապարակի տեղանքում։ ԱլկալդՖրանցիսկո դե Հարոյի հետո միասին նա նախագծեց ընդլայնվող բնակավայրի փողոցները և ավանը կոչվեց Երբա Բուենա, որը սկսեց գրավել ամերիկայի բնակիչներին։ Կոմոդոր Ջոն Դ. Սլոատը կցեց Կալիֆոռնիան ԱՄՆ-ին 1846 թվականի հուլիսի 7-ին Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ։ Երբա Բուենան անվանափոխվեց Սան Ֆրանցիսկո հաջորդ տարվա հունվարի 30-ին և Մեքսիկան պաշտոնապես ճանաչեց տարածքը որպես ԱՄՆ-ի մաս։ Չնայած իր աշխարհագրական լավ դիրքին և նավահանգստին, Սան Ֆրանցիսկոն մնում էր փոքր բնակավայր[27]։
Կալիֆոռնիայի ոսկու տենդը այստեղ բերեց արկածներ փնտրողներին (հայտնի որպես «քառասունիններ», քանի որ տեղի ունեցավ 1849 թվականին)։
Տնտեսություն
Տրանսպորտային, առևտրային, արդյունաբերական, ֆինանսական և մշակութային կարևոր կենտրոն է։ Տեղադրված է նեղ բլրապատ թերակղզու վրա։ Արևելյան մասում Սան Ֆրանցիսկո ծովածոցն է, որը Խաղաղ օվկիանոսին է միանում Ոսկե դարպաս նեղուցով։ 674 հազար բնակչություն (1980 թվականին), արվարձաններով (Օքլենդ, Բերկլի, Ալամեդա, Սանտա Կլարա, Ռիչմոնդ և այլն)՝ 5,5 միլիոն (1982 թվականին)։ Ունի 3 օդանավակայան։ Զարգացած է մեքենաշինությունը, մետաղամշակումը, նավաշինությունը (այդ թվում՝ ռազմական), սարքաշինությունը, էլեկտրոնային սարքավորումների արտադրությունը։ Կա սննդի, նավթավերամշակման, քիմիական, պոլիգրաֆ արդյունաբերություն, սև մետալուրգիա։ Սան Ֆրանցիսկոում են ԱՄՆ-ի 5 խոշոր բանկելի վարչությունները։
Ճարտարապետություն
XIX դարում Սան Ֆրանցիսկոն ունեցել է ուղղանկյուն հատակագիծ։ 1906 թվականի երկրաշարժից հետո քաղաքը գրեթե նորովի է կառուցվել։ Տեղանքի բլրաձև ռելիեֆի և ճարտարապետական ոճերի բազմազանության շնորհիվ քաղաքն ունի ուրույն և գեղատեսիլ կերպար։ Պահպանվել են կառույցներ իսպանական գաղութատիրական ժամանակաշրջանից («Միսսիա Դոլորես» մենաստանի եկեղեցին, 1782-1791 թվականներ)։ Քաղաքի ազգային թաղամասերի («Չինական Տեսարան Սան Ֆրանցիսկոյից քաղաք», «Լատինական թաղամաս») ցածրահարկ կառուցապատումը համադրված է գործարար կենտրոնի երկնաքերների հետ։ Կառույցներից են՝ լաստանավերի կայարանը (1896 թվական), Հասարակական կենտրոնի շենքը (1910-1920 թվականներ), Գեղեցիկ արվեստների պալատը (1915 թ. ճարտարապետ Բ․ Մեյբեկ), Մայմոնիդա հոսպիտալը (1946 թվական, ճարտարապետն է Մենդելզոնը), Վ․ Մորիսի խանութը (1948 թվական, ճարտարապետ Ֆ․ Լ․ Ռայթ), Զ․ Հենկոկի ապահովագրության ընկերության տունը (1959 թվական), Գոլդեն-Գեյթուեյ բնակելի համալիրը (1955-1970 թվականներ) և այլն։ Նշանավոր են Սան Ֆրանցիսկոի կախովի երկու կամուրջները՝ Սան Ֆրանցիսկո-Օքլենդ (1936 թիվ, երկարությունը մոտ 13 կմ) և «Ոսկե դարպաս» (1937 թիվ, միջնամասի թռիչքի երկարություն 1280 մ)։ 1874 թվականից Սան Ֆրանցիսկոում գործում է ինքնատիպ տրամվայ (պահպանվում է քաղաքային իշխանությունների որոշմամբ)։
Գիտություն
Սան Ֆրանցիսկոում են գտնվում Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոնը, Կալիֆոռնիայի նահանգի, Սան Ֆրանցիսկոյի, «Գոլդեն Գեյթ» («Ոսկե դարպաս») համալսարանները, կոնսերվատորիան և այլ ուսումնական հաստատություններ։ Գիտական հիմնարկներից են Կալիֆոռնիայի Գիտությունների Ակադեմիան, Բժշկական գիտությունների ԳՀԻ, Ախտաբանների և մանրէաբանների ամերիկյան ասոցիացիան և այլն։ Խոշորագույն գրադարաններն են․ Սան Ֆրանցիսկոի հանրայինը, համալսարաններինը, իրավաբանականը։ Խոշորագույն թանգարաններն են․ Սան Ֆրանցիսկոի արվեստի թանգարանը, Ասիայի արվեստի և մշակույթի կենտրոնը, Պատվավոր լեգիոնի կալիֆոռնիական պալատը (Գեղեցիկ արվեստների թանգարան) և այլն։ Կան օպերային և դրամատիկական թատրոններ։
Հայերը Սան Ֆրանցիսկոյում
Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը սկսել է կազմավորվել 1980-1990-ական թվականներին։ 1912 թվին Սան Ֆրանցիսկոի հայերի թիվը (Օքլենդի հետ) 150 էր։ Համայնքը սկսել է ստվարանալ առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1924 թվականին Սան Ֆրանցիսկոյում (Օքլենդի և Բերկլիի հետ) կար 1500 հայ։ Հայերի հոսքը Սան Ֆրանցիսկո շարունակվել է ընդհուպ մինչե երկրորդ համաշխարհային պատերազմը և նրանից հետո․ 1962 թվին Սան Ֆրանցիսկոյում և նրա արվարձաններում (Սան Մաթեո, Բերլինգեյմ, Ռեդվուդ սիթի, Փալո Ալթո, Սան Խոսե, Բերկլի, Սանտա Կլարա, Ռիչմոնդ և այլն) բնակվում էր 6 հազար հայ, 1970-ական թվականների սկզբին՝ շուրջ 10 հազար․, 1983 թվականին՝ 25․000։
Սան Ֆրանցիսկոի առաջին հայ բնակիչների մեծ մասը վասպուրականցիներ էին, խարբերդցիներ, բաղեշցիներ և այլն․ զբաղվել են դերձակությամբ, խոհարարությամբ, նպարավաճառությամբ, գորգավաճառությամբ, ծաղկավաճառությամբ և այլն։ 1980-ական թվականներին Սան Ֆրանցիսկոի հայերը ներգրավված են կյանքի բոլոր ասպարեզներում․ կան արհեստավորներ, բանվորներ, առևտրականներ, ապահովագրական ընկերությունների գործակալներ, բանկերի ծառայողներ, ինժեներներ, ազատ արվեստների բնագավառի աշխատողներ։ Համայնքի ազգային-հասարակական կյանքը կազմակերպում են զանազան միություններ, կազմակերպություններ և այլն։ XX դարի սկզբից գործում են հայ ազգագրական կուսակցությունների տեղական մասնաճյուղերը։ 1924 թվականին հիմնվել է «Հայ եղբայրասիրաց միությունը», 1920-ական թվականների սկզբին՝ Բերկլիի համալսարանի հայ ուսանողների «Երևան» ակումբը։ Գործում են Ամերիկահայ առաջադիմական միության տեղական կազմակերպությունը (1938 թվականից), ՀԲԸՄ, ՀՕՄ, Հայ կարմիր խաչի, ինչպես նաև հայրենակցական միությունների, «Թեքեյան», «Համազգային» և այլ մշակութային միությունների մասնաճյուղերը։
Սան Ֆրանցիսկոյի հայ առաքելական և ավետարանական եկեղեցական մարմինները (վարչությունները) ստեղծվել են 1920-ական թվականների կեսին։ Համայնքի հավատացյալների մեծ մասը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն են։ 1983 թվականին Սան Ֆրանցիսկոյում և արվարձաններում գործում էին Սբ Գրիգոր Լուսավորիչ (1925 թվականից, 1953 թվականից՝ անթիլիասապատկան), Սբ. Հովհաննես Մկրտիչ (1941 թվականից), Սբ. Վարդան (1932 թվականից) եկեղեցիները։ Եկեղեցիներ կան (1974 թվականից) Սանտա Կլարայում և Սան Խոսեում։ Ավետարանականներն ունեն «Գողգոթա» (հիմնվել է 1926 թվականին), «Բեթանիա» (1926 թվականից) ժողովարանները։
Կան սակավաթիվ հայ կաթոլիկներ։ Հայկական եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա կամ երեկոյան դպրոցներ։ 1980 թվականին բացվել է նորակառույց Հայ կեդրոնը՝ սրահով և «Գռուզյան- Զաքարյան» ամենօրյա վարժարանով։ Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը զարգացած մամուլ չի ունեցել։ 1924-1925 թվականներին հրատարակվել է «Ծիածան» ամսաթերթը (խմբագիր՝ Ս․Մ․ Ծոցիկյան), որը 1926 թվականին փոխադրվել է Դետրոյտ։ 1921 թվականին Սան Ֆրանցիսկոյում հիմնվել է «Մասիս» ակումբը, որն ունեցել է թատերախումբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թատերախումբ էր պահում Սան Ֆրանցիսկոի Հայ մշակութային միությունը, որը գործել է մինչև 1958 թվականը։ 1960-ական թվականների սկզբին ստեղծվել է «Հայ դրամատիկ թատերախումբ»-ը, որը գործել է 16 տարի։
Այսօր Սան Ֆրանցիսկոյում բնակվում է 40.000 հայ։
↑Analysis, US Department of Commerce, BEA, Bureau of Economic. «Bureau of Economic Analysis». bea.gov (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
↑Bureau, U. S. Census. «American FactFinder - Results». factfinder.census.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
↑ 16,016,1Edward F. O'Day (1926 թ․ հոկտեմբեր). «The Founding of San Francisco». San Francisco Water. Spring Valley Water Authority. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 14-ին.
↑Coy, Owen Cochran (1919). Guide to the County Archives of California. Sacramento, California: California Historical Survey Commission. էջ 409.
↑The Virtual Museum of the City of San Francisco (2004 թ․ հուլիսի 16). «From the 1820s to the Gold Rush». The Virtual Museum of the City of San Francisco. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 13-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 171)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!