Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ՀԿԹՀ (թուրքերեն՝ Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti), օգտագործվում է նաև միայն Հյուսիսային Կիպրոս անվանումը (հունարեն՝ Βόρεια Κύπρος, թուրքերեն՝ Kuzey Kıbrıs), պետություն, որը զբաղեցնում է Կիպրոս կղզու հյուսիսային մասը։ 1975-1983 թվականներին կրել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Դաշնային Հանրապետություն անվանումը (թուրքերեն՝ Kuzey Kıbrıs Türk Federe Devleti)։
Որպես անկախ պետություն` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այս տարածքը: Թուրքիան զավթել և օկուպացիայի է ենթարկել Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է[2]։