ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությունների արդյունքներով ԿՈՆԿԱԿԱՖ-ը սահմանել է մրցանակներ մրցաշարի լավագույն խաղացողի, լավագույն ռմբարկուի, լավագույն դարպասապահի և «ֆեյր փլեյի» լավագույն ցուցանիշը ունեցող թիմի համար։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության արդյունքներով լավագույն ֆուտբոլիստը ստանում է «ամենաարժեքավոր խաղացող» (անգլ.՝ Most Valuable Player) կոչվող մրցանակը։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի 1991 թ. խաղարկությունից սկսած մրցաշարի լավագույն ռմբարկուի համար ԿՈՆԿԱԿԱՖ-ը սահմանել է «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Խփած գոլերի հավասարության դեպքում առավելությունը տրվում է գոլային փոխանցումների քանակին կամ չեմպիոնի ներկայացուցչին։
պատկերով նշված են այն ֆուտբոլիստները, ովքեր ստացել են մրցաշարի «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։
Ըստ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքների՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ը սահմանել է նաև «լավագույն դարպասապահ» մրցանակը, որը ոչ բոլոր խաղարկություններին է շնորհվել։
պատկերով նշված են այն ֆուտբոլիստները, ովքեր արժանացել են մրցաշարի «լավագույն դարպասապահի» մրցանակին։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքներով «ֆեյր փլեյի» կամ «արդար խաղի» մրցանակը ԿՈՆԿԱԿԱՖ-ը շնորհում է այն հավաքականին, որի խաղացոցներն ունեն ամենից քիչ դեղին և կարմիր քարտեր, աչքի են ընկել առավել կոռեկտ խաղով։