1989 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության ընտրական մրցաշար կրկին համատեղվում էր 1990 թ. աշխարհի առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու ընտրական մրցաշարի սկզբնական փուլը։ Բելիզի մասնակցության հայտը մերժվեց ՖԻՖԱ-ի կողմից՝ իր առջև ունեցած պարտքերի պատճառով։ Ընտրական մրցաշարն անցկացվեց երկու փուլով։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առավել բարձր տեղ զբաղեցրած հինգ թիմերը՝ Կանադան, Հոնդուրասը, Սալվադոր, Միացյալ Նահանգները և Մեքսիկան, միանգամից դուրս եկան երկրորդ փուլ։ Երկրորդ փուլի արդյունքում էլ որոշվեցին հինգ ուղեգրերի տերերը։
Մեքսիկան որակազրկվեց օլիմպիական խաղերի ընտրական հանդիպումների ժամանակ երիտասարդական հավաքականում թույլատրվածից բարձր տարիքի ֆուտբոլիստ ընդգրկելու պատճառով։
Սալվադորը, Միացյալ Նահանգները, Տրինիդադ և Տոբագոն, Կոստա Ռիկան և Գվատեմալան ստացան եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!