1996 թ. հունվարի 9-ից մինչև 20-ը ԱՄՆ-ում 13-րդ անգամ անցկացվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնությունը. սա երրորդ մրցաշարն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Հանդիպումները տեղի ունեցան Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես, Սան Դիեգո և Անահայմ քաղաքներում։ Մրցաշարի ձևաչափը փոփոխություն կրեց։ Այժմ երեքական հավաքականներից կազմված երեք խմբերից յուրաքանչյուրում հաղթող հավաքականները և երկրորդ տեղ զբաղեցրած հավաքականներից լավագույնը շարունակում էին պայքարը կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 1997 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Առաջին անգամ մրցաշարին հրավիրվեց հյուր-թիմ, որը հանդիսացավ Բրազիլիան։
Որակավորում
Մասնակիցներ
Մրցավայրեր
Մրցաշարի ընթացքը
Խմբային փուլ
A խմբում որպես ֆավորիտ ընկալվում էր Մեքսիկայի հավաքականը, որը վստահորեն ձեռք բերեց կիսաեզրափակչի ուղեգիր։ Գվատեմալայի հավաքականը զբաղեցրեց խմբում երկրորդ տեղը, սակայն դուրս եկավ կիսաեզրափակիչ խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականների մեջ գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշ ունենալու շնորհիվ։ Խմբում մրցաշարային աղյուսակը եզրափակեց մրցաշարի նորեկ Սենտ Վինսենթ և Գրենադինների ազգային թիմը։
B խմբի ֆավորիտ Բրազիլիայի հավաքականը փլեյ-օֆֆի ուղեգրին տիրացավ՝ տանելով երկու վստահ հաղթանակ։ Կանադան խմբում երկրորդ տեղը գրավեց, սակայն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականների մեջ որակավորվել չկարողացավ։ Հետագա պայքարից դուրս մնաց նաև Հոնդուրասի հավաքականը։
Իսկ C խմբում ֆավորիտի իր կարգավիճակը հաստատեց Միացյալ Նահանգների ազգային թիմը։ Խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Սալվադորը խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականների մեջ ուներ ամենից վատ ցուցանիշը և այս խմբում երրորդ տեղը գրաված Տրինիդադ և Տոբագոյի հետ դուրս մնաց հետագա պայքարից։
Փլեյ-օֆֆ
Կիսաեզրափակչի առաջին զույգի դիմակայությունը անցավ լարված և համառ պայքարում, որի արդյունքում Բրազիլիայի հավաքականը նվազագույն՝ 1։0 հաշվով կարողացավ առավելության հասնել Միացյալ Նահանգների նկատմամբ։ Կիսաեզրափակչի մյուս զույգում Մեքսիկայի և Գվատեմալայի հավաքականները մրցաշարի շրջանակներում հանդիպեցին երկրորդ անգամ։ Կրկին հաղթանակ տարան մեքսիկացիները՝ կրկին 1։0 հաշվով։ Կիսաեզրափակչում պարտված Միացյալ Նահանգների և Գվատեմալայի ազգային թիմերը անցկացրեցին հանդիպում երրորդ տեղի համար. ամերիկացիները վստահորեն հաղթեցին 3։0 հաշվով և նվաճեցին բրոնզե մեդալներ։
Եզրափակչում համեմատաբար բարձր էին գնահատվում Մեքսիկայի հավաքականի հնարավորությունները, քանի որ Բրազիլիայի հավաքականը համալրված էր այն ֆուտբոլիստներով, որոնք սովորաբար չէին հրավիրվում աշխարհի առաջնության և Ամերիկայի գավաթի խաղարկություններին մասնակցելու համար։ Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ մեքսիկացիների. այս հաղթանակը Մեքսիկային բերեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի հինգերորդ տիտղոսը և մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ «ոսկե գավաթը»։ Մեքսիկացիներն ստացան 1997 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։
Հանդիպումներ
Խմբային փուլ
Խումբ A
Հանդիպումների արդյունքները
Խումբ B
Տեղ
|
Հավաքական
|
Խ
|
Հ
|
Ո
|
Պ
|
ԽԳ
|
ԲԳ
|
ԳՏ
|
Մ
|
1
|
Բրազիլիա
|
2 |
2 |
0 |
0 |
9 |
1 |
+8 |
6
|
2
|
Կանադա
|
2 |
1 |
0 |
1 |
4 |
5 |
-1 |
3
|
3
|
Հոնդուրաս
|
2 |
0 |
0 |
2 |
1 |
8 |
-7 |
0
|
Հանդիպումների արդյունքները
Խումբ C
Հանդիպումների արդյունքները
Լավագույնի որակավորումը
Խումբ
|
Հավաքական
|
Խ
|
Հ
|
Ո
|
Պ
|
ԽԳ
|
ԲԳ
|
ԳՏ
|
Մ
|
A
|
Գվատեմալա
|
2 |
1 |
0 |
1 |
3 |
1 |
+2 |
3
|
B
|
Կանադա
|
2 |
1 |
0 |
1 |
4 |
5 |
-1 |
3
|
C
|
Սալվադոր
|
2 |
1 |
0 |
1 |
3 |
4 |
-1 |
3
|
Փլեյ-օֆֆ
Կիսաեզրափակիչ հանդիպումներ
Հանդիպում 3-րդ տեղի համար
Եզրափակիչ
1996 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն
|
Մեքսիկա Հինգերորդ տիտղոսը
|
Գոլերի հեղինակները
Մրցանակներ և նվաճումներ
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը կիսապաշտպան Ռաուլ Լարան։ Իսկ մրցաշարի լավագույն ռմբարկու Էրիկ Վինալդան ստացավ «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։
Մրցաշարային աղյուսակ
Ծանոթագրություն
Արտաքին հղումներ
|
---|
| ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն | |
---|
| ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ | |
---|
| Թիմերի կազմեր | |
---|
| Որակավորում | |
---|
| |
|