ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի յոթերորդ խաղարկությունը համատեղ կազմակերպեցին Միացյալ Նահանգները և Մեքսիկան։ Հանդիպումները անցկացվեցին 1993 թ. հուլիսի 10-ից մինչև 25-ը ԱՄՆ-ի Բոստոն ու Մայամի քաղաքներում և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Ըստ մրցաշարի ձևաչափի՝ երեքական հավաքականներից կազմված չորս խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը շարունակում էին փլեյ-օֆֆում, որը սկսվում էր քառորդ եզրափակիչներից։ Անց էր կացվելու նաև հանդիպում երրորդ տեղի համար։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 2005 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Այս անգամ մրցաշարին հրավիրվեցին երկու հյուր-թիմեր, որոնք էին Բրազիլիան[1] և Կոլումբիան։
Որակավորում
Մասնակիցներ
Հավաքական
|
Մասնակցությունները
|
Որակավորման ճանապարհը
|
Հյուսիսամերիկյան զոնա
|
Միացյալ Նահանգներ
|
9-րդ
|
կազմակերպիչ երկիր
|
Մեքսիկա
|
15-րդ
|
կազմակերպիչ երկիր
|
Կանադա
|
9-րդ
|
ավտոմատ կերպով
|
Կենտրոնամերիկյան զոնա
|
Կոստա Ռիկա
|
12-րդ
|
2003 թ. կենտրոնամերիկյան գավաթի հաղթող
|
Գվատեմալա
|
14-րդ
|
2003 թ. կենտրոնամերիկյան գավաթում 2-րդ տեղ
|
Սալվադոր
|
10-րդ
|
2003 թ. կենտրոնամերիկյան գավաթում 3-րդ տեղ
|
Հոնդուրաս
|
12-րդ
|
ընտրական անցումային մրցաշարի հաղթող
|
Կարիբյան զոնա
|
Ճամայկա
|
7-րդ
|
կարիբյան զոնայի ընտրական A խմբի հաղթող
|
Կուբա
|
5-րդ
|
կարիբյան զոնայի ընտրական B խմբի հաղթող
|
Մարտինիկա
|
3-րդ
|
ընտրական անցումային մրցաշարում 2-րդ տեղ
|
ԿՈՆՄԵԲՈԼ
|
Բրազիլիա
|
3-րդ
|
հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից
|
Կոլումբիա
|
2-րդ
|
հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից
|
Մրցավայրեր
Մրցաշարի ընթացքը
Խմբային փուլ
A խմբում ընդգրկված էին բավականին ուժեղ երեք հավաքականներ՝ Մեքսիկան, Բրազիլիան[1] և Հոնդուրասը։ Բրազիլացիների նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակը և հոնդուրասցիների հետ գրանցված գոլազուրկ ոչ ոքին մեքսիկացիներին բերեցին խմբում առաջին տեղը։ Փլեյ-օֆֆի մյուս ուղեգիրը նվաճեց Բրազիլիան՝ Հոնդուրասի հավաքականի նկատմամբ առավելության հասնելով 2:1 հաշվով։
B խմբում առաջին տեղը գրավեց մրցաշարին հրավիրված Կոլումբիայի հավաքականը՝ 1:0 հաշվով հաղթելով Ճամայկային և 1:1 հաշվով ոչ ոքի խաղալով Գվատեմալայի հետ։ Քառորդ եզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեցին ճամայկացիները՝ 2:0 հաշվով առավելության հասնելով գվատեմալացիների նկատմամբ։
C խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Միացյալ Նահանգների ազգային թիմը։ Խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Սալվադորի հավաքականը՝ նվազագույն՝ 1:0 հաշվով պարտության մատնելով Մարտինիկայի հավաքականին։
D խմբում ընդգրկված Կոստա Ռիկայի, Կուբայի և Կանադայի հավաքականները վաստակեցին 3-ական միավոր՝ տանելով մեկական հաղթանակ և կրելով մեկական պարտություն։ Խփած և բաց թողած գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշների շնորհիվ քառորդ եզրափակիչ դուրս եկան կոստառիկացիներն ու կուբացիները։
Փլեյ-օֆֆ
Քառերդ եզրափակչի բոլոր հանդիպումներն անցկացան թիմերից մեկի բացահայտ առավելությամբ։ Նախ, Միացյալ Նահանգների հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Կուբային։ Այնուհետև Կոստա Ռիկայի հավաքականը ջախջախիչ պարտության մատնեց Սալվադորի հավաքականին 5:2 հաշվով։ Բրազիլիային համեմատաբար լուրջ դիմադրություն ցույց տվեց Կոլումբիան, այնուամենայնիվ բրազիլացիներն առավելության հասան 2:0 հաշվով։ Քառերդ եզրափակչում ևս մեկ խոշոր հաղթանակ հեղինակեց Մեքսիկայի ազգային թիմը՝ 5:0 հաշվով հաղթելով Ճամայկային։
Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմեցին Միացյալ Նահանգների և Բրազիլիայի հավաքականները. սա այս հավաքականների երրորդ դիմակայությունն էր ոսկե գավաթի խաղարկությունների կիսաեզրափակիչներում, ընդ որում մինչ այդ թիմերից յուրաքանչյուրը տարել էր մեկական հաղթանակ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ բրազիլացիները նվաճեցին եզրափակչի ուղեգիր։ Կիսաեզրափակչի մյուս դիմակայության արդյունքում Մեքսիկան 2:0 հաշվով հաղթանակ տարավ Կոստա Ռիկայի նկատմամբ։ Կիսաեզրափակչում պարտված Միացյալ Նահանգների և Կոստա Ռիկայի ազգային թիմերն անցկացրեցին հանդիպում երրորդ տեղի համար, որտեղ ամերիկացիները կարողացան առավելության հասնել 3:2 հաշվով։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկություններում երկրորդ անգամ եզրափակչում հանդիպեցին Մեքսիկայի և Բրազիլիայի հավաքականները։ Հանդիպումն անցկացավ լարված պայքարում և լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ մեքսիկացիների։ Այսպիսով, այս հաղթանակը Մեքսիկային բերեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի յոթերորդ տիտղոսը և մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ չորրորդ «ոսկե գավաթը»։ Մեքսիկացիներն ստացան նաև 2005 թ. կոնֆեդերացիաների գավաթում ԿՈՆԿԱԿԱՖ-ը ներկայացնելու իրավունք։
Հանդիպումներ
Խմբային փուլ
Խումբ A
Հանդիպումների արդյունքները
Խումբ B
Հանդիպումների արդյունքները
Խումբ C
Հանդիպումների արդյունքները
Խումբ D
Տեղ
|
Հավաքական
|
Խ
|
Հ
|
Ո
|
Պ
|
ԽԳ
|
ԲԳ
|
ԳՏ
|
Մ
|
1
|
Կոստա Ռիկա
|
2 |
1 |
0 |
1 |
3 |
1 |
+2 |
3
|
2
|
Կուբա
|
2 |
1 |
0 |
1 |
2 |
3 |
-1 |
3
|
3
|
Կանադա
|
2 |
1 |
0 |
1 |
1 |
2 |
-1 |
3
|
Հանդիպումների արդյունքները
Փլեյ-օֆֆ
Քառորդ եզրափակիչ հանդիպումներ
Կիսաեզրափակիչ հանդիպումներ
Հանդիպում 3-րդ տեղի համար
Եզրափակիչ
2003 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն
|
Մեքսիկա Յոթերորդ տիտղոսը
|
Գոլերի հեղինակները
Մրցանակներ և նվաճումներ
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը կիսապաշտպան Խեսուս Արելյանոն։ Մրցաշարի լավագույն ռմբարկուներ Վալտեր Սենտենոն և Լենդոն Դոնովանը ստացան «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Օսվալդո Սանչեսը[2]։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց Միացյալ Նահանգների հավաքականին։
Մրցաշարային աղյուսակ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Բրազիլիան ներկայացված էր մինչև 23 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներով։
- ↑ ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում մրցանակակիրների ցուցակում այս խաղարկությունում մրցանակի տրման մասին տվյալները բացակայում են. Սանչեսի՝ մրցանակակիր լինելու մասին են հաղորդում այլ լեզուներով մի շարք վիքիպեդիաներ։ ₪ Արխիվացված 2011-01-08 Wayback Machine
Գրականություն
- CONCACAF 2003 Gold Cup Technical Report; Confederation of North, Central American and Caribbean Association Football; New York, USA, 2003; ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք (անգլ.)
Արտաքին հղումներ
|
---|
| ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն | |
---|
| ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ | |
---|
| Թիմերի կազմեր | |
---|
| Որակավորում | |
---|
| |
|