Հոնդուրասի Հանրապետություն (Republica de Honduras), պետություն Կենտրոնական Ամերիկայում։ Ողողվում է Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի Ֆոնսեկա ծոցի ջրերով։ Սահմանակից է Նիկարագուային, Սալվադորին, Գվատեմալային։ Տարածությունը 112 090 կմ² է, բնակչությունը՝ 8,5 միլիոն (2013)։ Մայրաքաղաքը՝ Տեգուսիգալպա։ Վարչականորեն բաժանվում է 18 մարզերի։
Պետական կարգը
Ըստ 1965 թվականի սահմանադրության, պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է (առանց վերընտրության իրավունքի)։ Օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը՝ միապալատ Ազգային կոնգրեսը, 1972 թվականին արձակվել է։ Որոշումները փաստորեն ընդունում է Ազգային պաշտպանության գերագույն խորհուրդը, որը 1978 թվականիի պետական հեղաշրջումից հետո իշխանությունը հանձնել է զինվորական խունտային։
Բնություն
Մակերևույթի մեծ մասը հնագույն (արխեյան) բյուրեղային ապարներից կազմված բարձրավանդակ է (բարձրությունը՝ մինչև 2865 մ), ափերի մոտ ցածրադիր հարթավայրեր են։ Օգտակար հանածոներից կան արծաթ, ոսկի, գունավոր մետաղների և երկաթի հանքավայրեր, ծարիր, բոքսիտներ։
Կլիմա
Արևադարձային է, պասսատային։ Ամսական միջին ջերմաստիճանը հարթավայրերում 22-26 °C է, բարձրավանդակում՝ 10-24 °C, հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ հողմակողմ լանջերին, շատ խոնավ է (տարեկան տեղումները՝ մինչև 3000—5000 մմ)։ Մինչև 600-700 մ բարձրություններում լեոնալատերիտային և կարմիր հողերի վրա տարածված են խոնավ արևադարձային, ավելի բարձր՝ մշտականաչ և խառն անտառները, հովիտներում՝ չորասեր թփուտները։
Բնակչություն
90 %-ը (2007) մետիսներ են, 7 %-ը՝ հնդկացիներ, 2 %-ը՝ սևամորթներ և այլք։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, կրոնը՝ կաթոլիկությունը, տոմարը՝ գրիգորյանը։ Միջին խտությունը 1 կմ² վրա 63 մարդ է (2013)։ Մեծ քաղաքներն են Տեգուսիգալպան, Սան Պեդրո Սուլան, Լա Սեյբան։
Պատմական ակնարկ
Մինչև XVI դարի սկիզբը երկիրն անվանվել է Իգուերաս կամ Իբուերաս։ Բնիկների՝ հնդկացիների, մի մասը (լենկա, պայա և այլ ցեղեր) ապրում էր նախնադարյան համայնական կարգով, մյուս մասը՝ մայաները, ստեղծել էին Ամերիկայում վաղ դասակարգային բարձր քաղաքակրթություններից մեկը։ 1502 թվականին Քրիստաֆոր Կոլումբոսը հայտնագործեց Հոնդուրասի առափնյա շրջանները։ Իսպանացիները երկիրն անվանեցին Հոնդուրաս (Կաղապար:Lang-sp— խորություն բառից՝ մերձափնյա մեծ խորությունների պատճառով), 1524 թվականից սկսեցին Հոնդուրասի նվաճումը։ 1536 թվականին հնդկացիները առաջնորդ Լեմպիրայի գլխավորությամբ պայքար սկսեցին գաղութարարների դեմ, սակայն պարտվեցին։ 16-րդ դարի կեսին Հոնդուրասը մտավ Գվատեմալայի գեներալ-կապիտանության մեջ։
19-րդ դարի սկզբին Հոնդուրասը մասնակցեց իսպանական գաղութների անկախության պատերազմին և 1821 թվականի սեպտեմբերի 15-ին հռչակեց իր անկախությունը։ Հոնդուրասում ձևավորվեց քաղաքական երկու կուսակցություն՝ պահպանողականների (խոշոր հողատերեր) և լիբերալների (սաղմնավորվող բուրժուազիա)։ 1821 թվականին Հոնդուրասը միացվեց Մեքսիկային, 1823 թվականին մտավ Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆեդերացիայի մեջ։ Ֆեդերացիայի կազմալուծումից հետո, 1838 թվականին, հռչակվեց Հոնդուրասի անկախության դեկլարացիան, 1839 թվականի հունվարին ընդունվեց Հոնդուրասի Հանրապետության առաջին սահմանադրությունը։ 19-րդ դարի 40-ական թվականներին սկսվեց օտարերկրյա տերությունների, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի էքսպանսիան Հոնդուրաս։ 1884 թվականին ԱՄՆ Հոնդուրասին պարտադրեց ստորացուցիչ մի պայմանագիր, որով Հոնդուրասը փոխառության դիմաց տալիս էր երկաթուղային կոնցեսիաներ և հող՝ բանանի պլանտացիաների համար։ Հոնդուրասի արդյունաբերությունը և արտաքին առևտուրն աստիճանաբար անցան ամերիկյան հանրապետականների ձեռքը։ 1902 թվականին ստեղծվեցին «Յունայթեդ ֆրուտ քոմփանի», 1905 թվականին՝ «Ստանդարտ ֆրուտ էնդ սթիմշիփ քոմփանի» ամերիկյան ընկերությունների պլանտացիաները։ Աշխատանքային ծանր պայմանները և դաժան շահագործումը բազմիցս առաջացրել են հոնդուրասցիների հուզումներ, որոնք ճնշել են ամերիկյան զորքերը (1905, 1907, 1911, 1912 թվականներին)։ Հոնդուրասի ժողովրդի հակահանրապետական պայքարն ուժեղացավ Ռուսաստանում, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ։
1927 թվականին երևան եկան կոմունիստական առաջին խմբերն ու արհմիությունները։ 1933 թվականին ԱՄՆ-ի օգնությամբ Հոնդուրասում հաստատվեց Հոնդուրասի Կարիաս Անդինոյի դիկտատուրան, որն արգելեց դեմոկրատական բոլոր կազմակերպությունները, նոր կոնցեսիաներ տրամադրեց ԱՄՆ-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939—1945) Հոնդուրասը չմասնակցեց, թեև 1941 թվականին պատերազմ հայտարարեց Գերմանիային և Իտալիային։ 1949 թվականին իշխանության գլուխ անցավ ԱՄՆ-ի դրածո Գալվեսը (1949—1954), որի թողտվությամբ ԱՄՆ 1954 թվականին Հոնդուրասի տարածքից ներխուժեց Գվատեմալա։ 1954 թվականի ապրիլին կայացավ Հոնդուրասի մարքսիստների ընդհատակյա կոնֆերանս, որը հայտարարեց կոմկուսի ստեղծման մասին։ 1954 թվականի պրեզիդենտական ընտրություններում հաղթեց լիբերալ Ռ. Վիլյեդա Մորալեսը, սակայն ԱՄՆ-ի ճնշմամբ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվեցին, և ժամանակավոր պրեզիդենտ դարձավ Խ. Լոսանո Դիասը։ 1956 թվականի հոկտեմբերին պետական հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցավ զինվորական խունտան։ 1957 թվականի դեկտեմբերին վերստին պրեզիդենտ ընտրված Վիլյեդա Մորալեսը (1957—1963), ժողովրդական հուզումների ազդեցության տակ, հարկադրված էր իրականացնել տնտեսությունն աշխուժացնող միջոցառումներ (մեկ երկաթուղու ազգայնացում, աշխատանքային օրենսգրքի հրապարակում, ագրարային ռեֆորմի նախապատրաստում), որոնք հանդիպեցին ԱՄՆ-ից հովանավորվող ծայրահեղ աջ օպոզիցիայի դիմադրությանը։
1960 թվականին կառավարությունն արգելեց դեմոկրատական հրատարակությունները։ 1961 թվականին Հոնդուրասը խզեց դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հեղափոխական կառավարության հետ, իսկ 1962 թվականին պահանջեց Կուբային հեռացնել Ամերիկյան պետությունների կազմակերպությունից (ԱՊԿ)։ 1963 թվականի հոկտեմբերին զինվորական հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցավ Օ. Լոպես Արելյանոն, որի կառավարությունը սկսեց հալածել առաջադիմական կազմակերպությունները և ազգային բուրժուազիայի հայրենասիրաբար տրամադրված ներկայացուցիչներին։ 1969 թվականի հուլիսին Հոնդուրասի և Սալվադորի միջև տեղի ունեցավ զինված ընդհարում, որի պատճառներն էին երկու երկրների միջև տնտեսական, տարածքային հակասությունները, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկայում ԱՄՆ-ի տարբեր մոնոպոլիաների շահերի բախումը ևն։ Ընդհարումը, որը դադարեցվեց ԱՊԿ-ի միջամտությամբ, չլուծեց երկու երկրների վիճելի հարցերը։ 1971 թվականի հունիսին պրեզիդենտ դարձավ պահպանողական Ռամոն Է. Կրուսը, սակայն 1972 թվականի դեկտեմբերին զինվորական հեղաշրջմամբ նորից իշխանության գլուխ անցավ Օ. Լոպես Արելյանոն։ Իրականացվեցին մի շարք առաջադեմ, սակայն սահմանափակ վերափոխումներ։ 1973 թվականի ապրիլին հրապարակված օրենքով խոշոր հողատերերի չմշակվող հողերը հանձնվելու էին անհող գյուղացիներին, 1975 թվականին ազգայնացվեց անտառային տնտեսությունը, պետության հսկողության տակ անցավ լեռնահանքային արդյունաբերությունը։ 1975 թվականի ապրիլին պետական հեղաշրջմամբ պրեզիդենտ դարձավ Ա. Սելգար Կաստրոն, որի կառավարությունը վարել է պրոիմպերիալիստական քաղաքականություն, ուժեղացրել հակադեմոկրատական հալածանքները։ 1978 թվականի օգոստոսին պետական հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցավ գեներալ Պ. Պաս Գարսիան։
Պետության դատարանը 2011 թվականի մայիսի 2-ին Զելայայի վրայից հանեց բոլոր մեղադրանքները։ Մասնավորապես, դատարանի որոշմամբ նրա վրայից հանվեցին մեքենայության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքները, քանի որ դատարանը կարծեց, որ իրենք ոտնահարել են անձի իրավունքները։ Մայիսի 29-ին Մանուել Զելայան վերադարձավ հայրենիք[6]։ 2011 թվականի հուլիսին Ճշտի հանձնաժողովը հետաքննության ընթացքում պարզեց, որ նախկին նախագահի նկատմամբ կատարվել է զինված հեղափոխություն[7]։
Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները
Ազգային կուսակցություն
(ԱԿ), հիմնվել է 1891 թվականին, արտահայտում է լատիֆունդիական օլիգարխիայի և կաթոլիկական բարձր հոգևորականության շահերը։
Լիբերալ կուսակցություն
(ԼԿ). հիմնվել է 1891 թվականին, արտահայտում է օտարերկրյա մոնոպոլիաների հետ կապված առևտրա-արդյունաբերական բուրժուազիայի շահերը։
Հոնդուրասի կոմունիստական կուսակցություն
(ՀԿԿ), ստեղծվել է 1954 թվականին, գործում է ընդհատակում։
Հոնդուրասը թույլ զարգացած ագրարային երկիր է։ Տնտեսության հիմնական ճյուղերը վերահսկում է ԱՄՆ-ի կապիտալը։ Գյուղատնտեսությանը բնորոշ է հողերի մեծ մասի կուտակումը ամերիկյան ընկերությունների ձեռքին։ Մշակում են արևադարձային կուլտուրաներ, որոնք հիմնականում արտահանվում են։ Կարիբյան ծովի ափին տարածված են բանանի պլանտացիաները (բերքահավաքը 1300 հազար ար)։ Մշակում են նաև ծխախոտ, աբակա, բամբակ, սուրճ, ներքին պահանջարկի համար՝ շաքարեղեգ, եգիպտացորեն, լոբի, կորեկ։ Բարձրավանդակի արևելքում զբաղվում են անասնապահությամբ։ Զարգացած է փայտամթերումը։ Արդյունաբերությունը հիմնականում տնայնագործական բնույթ է կրում։ Արդյունահանվում է արծաթ, ոսկի, ցինկ, կապար։ 1976 թվականին արտադրվել է 590 միլիոն կվտ-ժամ էլեկտրաէներգիա։ Մշակող արդյունաբերության ճյուղերն են՝ սննդհամի, ծխախոտի, տեքստիլ և կարի, թաղանթանյութի-թղթի։ Ձեռնարկությունների մեծ մասը գտնվում է Սան Պեդրո Սուլայի շրջանում և Տեգուսիգալպայում։
Տրանսպորտ
Երկաթուղիների երկարությունը 977 կմ է, ավտոճանապարհներինը՝ 9,1 հազար կմ (այդ թվում ասֆալտապատ՝ 1,4 հազար կմ)։ Հոնդուրասի տարածքով է անցնում Պանամերիկյան մայրուղին։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Պուերտո Կորտես, Լա Սեյբա, Տելա (Կարիբյան ծովում) և Ամապալա (Ֆոնսեկա ծոցում)։ Ունի 2 միջազգային օդանավակայան։
Արտաքին առևտուրը
Արտահանում է բանան, սուրճ, փայտանյութ, արծաթ, ներմուծում՝ պարեն, նավթ և նավթամթերքներ, քիմիական նյութեր, մեքենաներ և լայն սպառման ապրանքներ։ Արտաքին առևտրի մոտ կեսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Դրամական միավորը լեմպիրան է։ 1 լեմպիրան = 0,5 դոլլարի։
Բժշկա-աշխարհագրական բնութագիրը
1970—1975 թվականներին Հոնդուրասում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 430, մահացությունը՝ 6,6, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 34,1։ Կյանքի միջին տևողությունը 49 տարի է։ Հիմնականում տարածված են վարակիչ (մալարիա, որովայնային տիֆ, քութեշ և այլն), վեներական հիվանդությունները և տուբերկուլոզը։ Բնակչության բժշկա-սանիտարական ծառայությունը կազմակերպում է առողջապահության և սոցիալական ապահովության մինիստրությունը։ 1973 թվականին Հոնդուրասում գործել են 40 հիվանդանոց՝ 4 592 մահճակալով (1000 բնակչին՝ 1,15 մահճակալ), 37 պոլիկլինիկա, առողջապահական 73 կենտրոն, բուժկետեր և բժշկական 14 շարժական բրիգադներ։ 1974 թվականին աշխատել են 874 բժիշկ (3 352 բնակչին՝ 1 բժիշկ), 170 ատամնաբույժ, 296 բուժքույր և մանկաբարձ, 1 736 օժանդակ քույր և մանկաբարձ։ Բժշկական կադրեր են պատրաստում Հոնդուրասի Ազգային համալսարանի բժշկական, ատամնաբուժական, դեղագործական ֆակուլտետները։
Լուսավորությունը
Հոնդուրասում կրթության համակարգի սկզբնական օղակն են 5—6 տարեկան երեխաների համար նախատեսված նախադպրոցական հիմնարկները (հիմնականում՝ մասնավոր)։ 1947 թվականին 7—15 տարեկան երեխաների համար սահմանվել է պարտադիր կրթություն, որը մասամբ է իրականացվում։ 1961 թվականի տվյալներով, 15 տարեկանից բարձր բնակչության 55%-ն անգրագետ էր։ Գործում են պետական աշխարհիկ դպրոցներ և մասնավոր (հիմնականում՝ կաթոլիկ) ուսումնական հաստատություններ։ Ուսման տևողությունը պետական տարրական քաղաքային դպրոցներում՝ 6, գյուղականում՝ 3 տարի է։ Միջնակարգ 5-ամյա դպրոցը (լիցեյ) ունի երկու ցիկլ (3 և 2 տարի)՝ հանրակրթական և հումանիտար ու բնական գիտությունների։ Մասնագիտական կրթություն են տալիս 3 և 5-ամյա գյուղատնտեսակն, տեխնիկական և առևտրական դպրոցները։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում նորմալ դպրոցները և մանկավարժական կոլեջները։ Բարձրագույն կրթությունն իրականացնում է Ազգային համալսարանը (հիմնադրվել է 1847 թվականին, Տեգուսիգալպայում), որն ունի բժշկական, իրավաբանական և սոցիալական գիտությունների, տնտեսագիտական (2), քիմիական և դեղագործական, ատամնաբուժական, ինժեներական ֆակուլտետներ։ Գործում են Ազգային գրադարանը (հիմնվել է 1880 թվականին, 55 հազար գիրք) և Ազգային թանգարանը (Տեգուսիգալպա)։
Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը
1970 թվականին լույս է տեսել 14 թերթ և հանդես, որոնցից խոշորներն են՝ «Գասետա» («La Gaceta», 1906 թվականից), «Դիա» («El Dia», 1948 թվականից), «Նասիոնալ» («El Nacional»), «Պուեբլո» («El Pueblo», 1949 թվականից) օրաթերթերը, «Տրաբախո» («Trabajo», 1954 թվականից) բյուլետենը։ 1970 թվականին գործում էր 58 ռադիոկայան։ Տեգուսիգալպայում կա հեռուստատեսային առևտրական կայան։
Գրականությունը
Սկզբնավորվել է անկախության հռչակումից (1821) հետո և երկար ժամանակ կրել նմանակման բնույթ։ Իսպանական կլասիցիստական նմուշների օրինակով են գրել քահանա Ռեյեսը (1797—1855 թվականներ, կրոնական ու հայրենասիրական բանաստեղծություններ), սիրային բանաստեղծներ Ագիլուսը (1827-1883), Սիսներոսը (մահացել է 1908 թվականին), Դոմինգեսը (1869-1903)։ Առաջին վեպը՝ «Անխելինա»-ն (1898 թվական, Գուտիերես), գրվել է նատուրալիզմի ոգով։ 20-րդ դարի սահմանագծին տարածվել է մոդեռնիզմը (Տուրսիոս, 1878—1943 թվականներ)։ Բանաստեղծ Ա. Գիլի են Սելայան (1878— 1947 ) արտացոլել է սոցիալական խնդիրներ։ Ռ. Է. Վալիեն (1891—1959) ստեղծել է չափածո և արձակ գործեր («Հայրենի հողի բուրմունքը», 1917,«Չորացած անոթ», 1922)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939—1945) հետո ազգային ազատագրական շարժման շրջանում հանդես եկան իրենց ստեղծագործությունները հարազատ ժողովրդի կենսական խնդիրներին նվիրած գրողներ (Ա. Մեխիա Նիետո, ծնվել է 1900, Կ. Բարրերա, ծնվել 1912, Խ. Կարկամո, 1917—1959), Պ. Օրտեգա, Կ. Իսագիրե, 1894—1956, Ռ. Ամայա Ամադոր, 1916— 1966)։
Ճարտարապետությունը և կերպարվեստը
Մ. թ. 1-ին հազարամյակում Հոնդուրասի տարածքում զարգացել է մայաների մշակույթը (գլխավոր կենտրոնն էր բուրգերով, տաճարներով, քարե կոթողներով Կոպան քաղաքը)։ Հնդկացիների արվեստի ավանդույթները պահպանել են պիպիլ, լենկա (գունազարդ դիմակներ) և հատկապես սումո (բազմագույն անոթներ) ցեղերը։ 16-րդ դարից կառուցվել են վառ երանգավորված կավե հում աղյուսե (ադոբա) միահարկ տներով, կանոնավոր հատակագծերով քաղաքներ (Կոմայագուա, Տեգուսիգալպա)։ 17 — 18 դարերում եկեղեցի-բազիլիկները աշտարակավոր են, մեծ մասամբ՝ խիստ մասնատված, ջնարակված խեցեղենով, քանդակներով և փորագրություններով զարդարված ճակատներով, փայտե առաստաղներին (արտեսոնադո)՝ որմնանկարներով։ 19 — 20 դարերում Հոնդուրասի ճարտարապետությունը հետևել է ինչպես գաղութատիրական ժամանակաշրջանի ավանդույթներին, այնպես էլ Եվրոպայի, ԱՄՆ-ի էկլեկտիկ և նեոկլասիցիստական օրինակներին։ 20-րդ դարում կառուցվել են ժամանակակից ոճով շենքեր և համալիրներ։ 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին հանդես են եկել պատմական (ազգային թեմաներով) և կենցաղային գեղանկարչության, դիմանկարի և բնանկարի տեղացի վարպետներ (Պ. Ս. Սյեռա, Կ. Սունյիգա Ֆիգեռոա)։ Ժամանակակից գեղանկարիչները (Ա. Կանալես և ուրիշներ) ռեալիստորեն պատկերում են ժողովրդի կենցաղը, քաղաքների և գյուղերի տեսքը, բանվորների և գյուղացիների կյանքի դրամատիկ կողմերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 541)։
بورات ساجدييف Borat Sagdiyev معلومات شخصية تاريخ الميلاد 30 يوليو 1972 (العمر 51 سنة) الإقامة كازاخستان[1]الولايات المتحدة[1] مواطنة كازاخستان الحياة العملية الجنس ذكر [لغات أخرى] المهنة صحفي، ممثل تعديل مصدري - تعديل بورات ساجدييف (بالإنجليزية: Borat Sagdiyev)...
ЛостроффLostroff Країна Франція Регіон Гранд-Ест Департамент Мозель Округ Саррбур-Шато-Сален Кантон Альбестрофф Код INSEE 57417 Поштові індекси 57670 Координати 48°51′35″ пн. ш. 6°51′13″ сх. д.H G O Висота 222 - 285 м.н.р.м. Площа 4,96 км² Населення 69 (01-2020[1]) Густота 14,...
American white supremacist and Neo-Nazi leader For other uses, see Thomas Metzger (disambiguation). Tom MetzgerTom Metzger in 1990; photo copyright The OregonianBornThomas Linton Metzger(1938-04-09)April 9, 1938Warsaw, Indiana, U.S.DiedNovember 4, 2020(2020-11-04) (aged 82)Hemet, California, U.S.Known forHead of the White Aryan Resistance Grand Dragon of the Ku Klux Klan in the 1970sSpouse Kathleen Murphy (m. 1963; died 1992)Childr...
Vista lateral de una hélice 310 de residuos de alanina. En magenta se señalan dos enlaces de hidrógeno al mismo grupo peptídico; la distancia oxígeno-hidrógeno es de 1,83 Å. La cadena de la proteína se dirige hacia arriba; su extremo N-terminal está abajo y el C-terminal arriba. Las cadenas laterales apuntan ligeramente hacia el extremo N-terminal. Una hélice 310 es un tipo de estructura secundaria de proteínas poco común. Son más estrechas y más lárgas que una hélice alfa. Es...
Artikel ini sebatang kara, artinya tidak ada artikel lain yang memiliki pranala balik ke halaman ini.Bantulah menambah pranala ke artikel ini dari artikel yang berhubungan atau coba peralatan pencari pranala.Tag ini diberikan pada Oktober 2016. Pertahanan Sisilia abcdefgh8877665544332211abcdefgh Gerakan 1.e4 c5 ECO B20–B99 Asal mula Giulio Cesare Polerio, 1594 Dinamai menurut Sisilia Induk Pembukaan Bidak Raja Pertahanan Sisilia adalah pembukaan catur yang dimulai dengan gerakan berikut: 1....
село Новонадеждине Країна Україна Область Харківська область Район Лозівський район Громада Близнюківська селищна громада Код КАТОТТГ UA63100030560095486 Облікова картка Новонадеждине Основні дані Засноване 1855 Населення 404 Площа 0,74 км² Густота населення 545,95 осіб/км
Article principal : Boulevard périphérique de Paris. L'accidentologie sur le boulevard périphérique de Paris recense le nombre annuel de victimes et d'accidents corporels ainsi que la typologie des victimes par catégories d'usagers. Victimes Il a été dénombré 777 accidents corporels en 2010 sur le boulevard périphérique et les échangeurs, contre 821 en 2009 et 801 en 2008, occasionnant 969 victimes (dont respectivement un mort et 80 blessés graves en 2010, 3 m...
У Вікіпедії є статті про інші значення цього терміна: Леопольд I (значення). Леопольд I нім. Leopold I Леопольд IгерцогПочаток правління: 1 травня 1308Кінець правління: 28 січня 1326 Попередник: Альбрехт IНаступник: Фрідріх III Дата народження: 4 серпня 1290(1290-08-04)Місце народження: В...
American wholesaler and retailer of grocery products For companies of the same name in other countries, see SuperValu. SuperValu, Inc.TypeSubsidiaryTraded asNYSE: SVUIndustryRetailingFoundedMinneapolis, Minnesota(1926; 97 years ago (1926))DefunctOctober 22, 2018 (2018-10-22)FateAcquired by United Natural FoodsSuccessorUnited Natural FoodsHeadquartersEden Prairie, Minnesota, U.S.Area servedUnited StatesProductsSupermarkets, grocery store, pharmacies, foodP...
State Legislative Assembly Constituency in Tamil Nadu For the mosque, see Thousand Lights Mosque. Thousand LightsConstituency No. 20 for the Tamil Nadu Legislative AssemblyConstituency detailsCountryIndiaRegionSouth IndiaStateTamil NaduDistrictChennaiLS constituencyChennai CentralTotal electors240,073[1]ReservationNoneMember of Legislative Assembly16th Tamil Nadu Legislative AssemblyIncumbent Ezhilan Naganathan Party DMKAlliance SPAElected year2021 Thousand Light...
Spanish singer This article is about the singer. For the actor, see José Guardiola (actor). For other uses, see Guardiola (disambiguation). In this Spanish name, the first or paternal surname is Guardiola and the second or maternal family name is Díaz de Rada. José GuardiolaEurovision Song Contest 1963 in LondonBornJosé Guardiola Díaz de Rada(1930-10-22)22 October 1930Barcelona, SpainDied9 April 2012(2012-04-09) (aged 81)Barcelona, SpainOccupationSinger José Guardiola Díaz...
This article has multiple issues. Please help improve it or discuss these issues on the talk page. (Learn how and when to remove these template messages) This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: International Permafrost Association – news · newspapers · books · scholar · JSTOR (April 2016) (Learn how ...
This article does not cite any sources. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Rewind Flame album – news · newspapers · books · scholar · JSTOR (September 2012) (Learn how and when to remove this template message) 2005 studio album by FlameRewindStudio album by FlameReleasedDecember 6, 2005Recorded2005GenreChristian hip hopLabelCross Movement ...
This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: List of Native American deities – news · newspapers · books · scholar · JSTOR (May 2020) (Learn how and when to remove this template message) List of Native American deities, sortable by name of tribe or name of deity. This is a dynamic list and may never be ab...
У этого термина существуют и другие значения, см. Джокер (значения). Джокерангл. Joker Иллюстрация к серии комиксов «Бэтмен: Три Джокера» (2020), изображающая основные воплощения Джокера от Золотого века (снизу) до Серебряного века (слева) и современной эпохи (справа). Художни...
№Tanda nomorDalam UnicodeU+2116 № numero sign (HTML: №)RelatedLihat pulaU+0023 # number sign (HTML: #) Tanda nomor atau simbol nomor, №, (juga direpresentasikan sebagai Nº, No, No, atau no.),[1][2] adalah singkatan tipografi dari kata nomor yang menunjukkan penomoran ordinal, terutama dalam nama dan gelar. Misalnya, dengan menggunakan tanda nomor, bentuk panjang tertulis dari alamat Jalan Dewi Sartika Nomor 1 disingkat menjadi Jalan...
لمعانٍ أخرى، طالع مرحلة (توضيح). التطور الجيولوجي في العصور الزمنية المختلفة المرحلة (بالإنجليزية: Stage) في الجيولوجيا، هي وحدة زمنية صخرية تلي النسق، وتتكون من كل الصخور التي تكونت خلال فترة زمنية قدرها عهد.[1] الوحدات في الزمن الجيولوجي والطبقي[2] طبقات الصخ...
AirportMontauk AirportIATA: MTPICAO: KMTPFAA LID: MTPSummaryAirport typePublicOwnerMontauk Airport IncServesMontauk, New YorkElevation AMSL7 ft / 2 mCoordinates41°04′36″N 071°55′14″W / 41.07667°N 71.92056°W / 41.07667; -71.92056MapMTPLocation of airport in New York / United StatesShow map of New YorkMTPMTP (the United States)Show map of the United StatesRunways Direction Length Surface ft m 6/24 3,246 989 Asphalt Statistics (2010)Aircraft ope...
British scholar This biography of a living person relies too much on references to primary sources. Please help by adding secondary or tertiary sources. Contentious material about living persons that is unsourced or poorly sourced must be removed immediately, especially if potentially libelous or harmful.Find sources: Adel Iskandar – news · newspapers · books · scholar · JSTOR (June 2011) (Learn how and when to remove this template message) Adel Iskand...