Աստերոիդի արբանյակը - աստերոիդ է, որը պտտվում է ուղեծրով այլ աստերոիդի շուրջ և հանդիսանում է նրա բնական արբանյակ։ Աստերոիդը և նրա արբանյակը իրենցից ներկայացնում են մի համակարգ, որը պահպանվում է երկու մարմինների ձգողական ուժերի հաշվին։ Այն աստերոիդային համակարգը, որտեղ աստերոիդի չափերը համեմատելի են նրա արբանյակի չափերի հետ անվանում են կրկնակի աստերոիդ։ Այս պահին հայտնի են նաև համակարգեր, կազմված երեք մարմիններից[1]։
Հետազոտություններ
Մինչև XIX դարի ավարտը աստերոիդները համարվում էին առանձին մարմիններ։ Սակայն XX դարի սկզբում, դիտարկման սարքավորումների զարգացմանը զուգընթաց, ի հայտ եկան ենթադրություններ կրկնակի աստերոիդների գոյության մասին։ Կատարվեցին մասնավորապես (433) Էրոս աստերոիդի մանրակրկիտ հետազոտություններ։ Սակայն այսպիսի հետազոտությունները շատ չէին, և նրանք հակասում էին ընդունված տեսակետներին[2]։
Աստերոիդների արբանյակների հայտնաբերման առաջին փորձերը կատարվեցին աստերոիդի փայլի թուլացման միջոցով, նրանց կողմից աստղերի ծածկման ընթացքում։ Հետազոտվեցին (6) Հեբե (1977 թվական) և (532) Հերկուլինա (1978 թվական) աստերոիդները։ Հետազոտությունների ընթացքում ենթադրվեց արբանյակների գոյությունը այս մարմինների մոտ, սակայն հետագայում այս տվյալները չհաստատվեցին[1]։ Հետագայում չեխաստղագետՊետր Պրավեցը (1991 թվականին) և գերմանացիԳ. Խանը (1994 թվականին), ուշադրություն դարձրեցին երկու Երկրի մոտով անցնող փոքր աստերոիդների փայլի փոփոխականության վրա, որը կարող էր վկայել նրանց կրկնակի լինելու մասին։ Ցավոք սրտի, այդ դիտարկումները չհաջողվեց կրկնել[3]։
Արբանյակների հայտնաբերումը թույլ է տալիս ավելի խորը հետազոտել աստերոիդները, քանի որ արբանյակների ուղեծրերի հաշվի առնելը թույլ է տալիս ստանալ առավել ճշգրիտ տվյալներ կրկնակի համակարգերի հիմնական ֆիզիկական առանձնահատկությունների մասին, այնպիսիք ինչպիսին է զանգվածը, և լուսաբանում է նրանց հնարավոր ծագումը և ձևավորումը[6]։ Այդ պատճառով, գիտնականները որոնում են բազմազան մեթոդներ աստերոիդների ուսումնասիրման համար, նրանց արբանյակների հայտնաբերման նպատակով։ Ահա դրանցից մի քանիսը՝
Օպտիկական մեթոդը հանդիսանում է առավել ակնհայտը, սակայն ունի մի շարք թերություններ, որոնցից ամենակարևորներն են, թույլ փայլով մարմնի հայտնաբերումը ավելի պայծառ մարմնի մոտ և մեծ անկյունային ճշգրտությամբ դիտարկումների անհրաժեշտությունը։ Այդ պատճառով օպտիկական դիտարկումները թույլ են տալիս հայտնաբերել քիչ թվով արբանյակներ, որոնք ունեն բավարար չափեր աստերոիդի համեմատ, և պտտվում են նրանից բավարար մեծ հեռավորության վրա։
Ռադիոտեղորոշման մեթոդը թույլ է տալիս բավականին ճշգրիտ չափել մարմնի ձևը (մեծ ռադիոաստղադիտակների միջոցով 10 մետրի ճշտությամբ), արտացոլված ռադիոալիքի ուշացման ժամանակի չափման միջոցով։ Ռադիոտեղորոշման մեթոդի թերությունն է նրա գործողության փոքր շառավիղը։ Հետազոտվող մարմին հեռավորության մեծացմանը զուգընթաց դիտարկումների ճշտությունը զգալիորեն իջնում է[2]։
Լուսաչափական դիտարկումների մեթոդը կիրառում է ծածկվող աստղի փայլի թուլացման չափումը։ Այս մեթոդի առավելությունն այն է, որ այն կարելի է օգտագործել սիրողական աստղագիտական սարքերով դիտարկուներ կատարելիս։ Իսկ թերությունը՝ աստերոիդի արբանյակը նկատվելու համար պետք է անցնի դիտարկման տարածքով աստղի ծածկման ժամանակ[7]։
ԱՄԿ-ների միջոցով հետազոտություննրը հանդիսանում են առավել ճշգրիտը, քանի որ թույլ են տալիս օգտագործել ԱՄԿ-ի վրա տեղադրված սարքավորումները ավելի մոտ հեռավորությունից։
Ծագում
Աստերոիդների արբանյակների ծագումը այս պահին միանշանակ չի ճշգրտվել։ Գոյություն ունեն տարբեր տեսություններ։ Լայնորեն ընդունված տեսություններից մեկն է, որ արբանյակները կարող են լինել աստերոիդի այլ մարմնի հետ բախման մնացորդային արդյունք։ Այլ զույգերը կարող են առաջանալ մեծ մարմնի կողմից փոքի մարմին որսման հետևանքով։
Մեկ այլ տեսության համաձայն, աստերոիդների արբանյակները ձևավորվել են Արեգակնային համակարգի ձևավորման սկզբում։
Ենթադրվում է, որ աստերոիդներց շատերը կազմված են մի քանի քարե մարմիններից, որոնք թուլ կերպով կապված են իրաի հետ ձգողության ազդեցության տակ, և ծածկված են ռեգոլիտի շերտով, այդ իսկ պատճառով արտաքին թույլ ազդեցությունը կարող է բերել այսպիսի համակարգի քանդման և մոտ հեռավորության վրա արբանյակների առաջացմանը[2]։
Ընդհանուր բնութագիր
Աստերոիդի մակընթացային ազդեցությունը նրա արբանյակի վրա ազդում է նրա ուղեծրի հատկանիշների վրա, և հավասարեցնում է մարմնի պտտման առանցքը հիմնական մարմնի առանցքի հետ։ Ինքը, արբանյակը ժամանակի ընթացքում աստերոիդի ձգողության դաշտի ազդեցության տակ դառնում է մի փոքր ձգված ձևի։ Եթե հիմնական մարմնի պտտման պարբերությունը ավելի փոքր է նրա արբանյակի պտտման պարբերությունից, ապա ժամանակի ընթացքում արբանյակը հեռանում է, իսկ հիմնական մարմնի պտտման պարբերությունը դանդաղում է[2]։