Երկար ժամանակ համարվում էր, որ մոլորակները պետք է ունենան շրջանաձև ուղեծիր։ Կեպլերը երկար ժամանակ փորձում էր հաշվարկել համապատասխան շրջանաձև ուղեծիր Մարսի համար, ի վերջո նա հերքեց այս սահմանումը և, օգտագործելով Տիխո Բրագեի կողմից կատարված չափումները, սահմանեց երեք օրենք (տես. Կեպլերի օրենքներ), որոնք նկարագրում են մարմինների ուղեծրային շարժումը։
Դասակարգում
Իրենց երկրաչափական ձևով ուղեծրերը լինում են շրջանաձև և էլիպսային, այս կամ այն էքսցենտրիսիտետով։ Ինչպես նաև կա ուեծրերի բաժանում փակ կամ բաց ուղեծրերի, հատկապես, տիեզերական թռչող սարքերի համար։
Ուղեծրերը բաժանվում են ուղեծրի հարթության թեքման անկյունով մոլորակի հասարակածի նկատմամբ i - հասարակածային (i=0°), բևեռային (i=90°) և թեքված (i - ցանկացած, բացի 0° и 90°)։
Ուղեծրերը դասակարգվում են նաև մոլորակի շուրջ պտույտի ժամանակով Тուղ - սինքրոն, քվազիսինքրոն, սինքրոն-օրային (գեոսինքրոն), արեգակնային-սինքրոն։