Աստղաքար կամ Ասուպ (անգլերեն՝ Meteoroid), երկնային մարմին, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում տիեզերական փոշու և աստերոիդի միջև։ Համաձայն Միջազգային աստղաքարային միության պաշտոնական սահմանման, աստղաքարը պինդ մարմին է, որը շարժվում է միջմոլորակային տարածության մեջ, չափերով զգալիորեն փոքր է աստերոիդից, սակայն զգալիորեն մեծ է ատոմից[1]։ Բրիտանական Թագավորական աստղագիտական միությունը առաջ է քաշել մեկ այլ սահմանում, ըստ որի աստղաքարը մարմին է, որի տրամագիծը տատանվում է 100 մկմ-ից մինչև 10 մ[2]։ Այլ աղբյուրները սահմանափակում են աստղաքարի չափերը 50 մետրով։
Աստղաքարի տեսանելի հետքը երբ այն ներխուժում է Երկրագնդի մթնոլորտ, կոչվում է բոլիդ, իսկ Երկրի մակերևույթի վրա ընկած աստղաքարը կոչվում է երկնաքար։