2017 թ. NBA-ի դրաֆթը տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 22-ին՝ Նյու Յորքի Բրուքլին թաղամասի «Բարքլեյս սենթր» մարզապալատում։ Միացյալ Նահանգների տարածքում ցուցադրվել է «ESPN» կաբելային հեռուստաալիքով։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների՝ Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Վիճակահանությունը տեղի էր ունեցել նույն թվականի մայիսի 16-ին։