2015 թ. NBA-ի դրաֆթը տեղի ունեցավ 2015 թվականի հունիսի 25-ին՝ Նյու Յորքի Բրուքլին թաղամասի «Բարքլեյս սենթր» մարզապալատում։ Միացյալ Նահանգների տարածքում ցուցադրվել է «ESPN» կաբելային հեռուստաալիքով։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների՝ Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Վիճակահանությունը տեղի էր ունեցել նույն թվականի մայիսի 19-ին, ինչի արդյունքում առաջին ընտրության իրավունքը պատմության մեջ առաջին անգամ շնորհվում է «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբին, որը նախորդ մրցաշրջանում Քևին Լավի դիմաց «Կլիվլենդ Կավալիերսից» ստացել էր 2013 և 2014 թվականների դրաֆթներում առաջինն ընտրված Էնթոնի Բենեթին և Էնդրյու Ուիգինսին։ Վիճակահանությամբ 2-րդ, 3-րդ և 4-րդ ընտրության համարները շնորհվել էին համապատասխանաբար «Լոս Անջելես Լեյքերս», «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» և «Նյու Յորք Նիքս» ակումբներին։
Օգտագործելով առաջին ընտրության իրավունքը, «Մինեսոտա Թիմբերվուլվզն» իր թիմ է զորակոչում դոմինիկյան արմատներով ամերիկացի Կարլ-Էնթոնի Թաունսին՝ Կենտուկիի համալսարանից։ Չորրորդն ընտրված Կրիստապս Պորզինգիսը դառնում է NBA-ի դրաֆթների պատմության մեջ առաջին ռաունդում ընտրված երկրորդ լատվիացին (Անդրիս Բիեդրինշից հետո), իսկ 52-րդ համարի ներքո ընտրված Սաթնամ Սինգհ Բհամարան դառնում է դրաֆթավորված առաջին հնդիկ մարզիկը։ Ընտրված նորեկ բասկետբոլիստներից հինգը ներկայացնում էին Կենտուկիի համալսարանը։
{{cite web}}
|url=