2002 թ. NBA-ի դրաֆթը տեղի ունեցավ 2002 թ.-ի հունիսի 26-ին՝ Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենի» թատրոնային մասում։ Այն ցուցադրվեց TNT սպորտային հեռուստաալիքով՝ տեղական ժամանակուվ երեկոյան ժամը 7։ 30-ին։ Ըստ NBA-ի՝ բուն դրաֆթում ԱՄՆ-ից ներառվել էին 42 ավագ դպրոցի և համալսարանի սիրողական բասկետբոլիստներ և ընդամենը 17 բասկետբոլիստ՝ այլ երկրներից, որոնցից չինացի Յաո Մինգը ընտրվեց առաջինը «Հյուսթոն Ռոկետսի» կողմից, չնայած որ մինչ վիճակահանությունը ակումբի առաջինն ընտրելու հավանականությունը ցածր էր։
#2 ընտրություն Ջեյ Ուիլյամսը խախտեց պայմանագիրը՝ մոտոցիկլետ վարելով, որի պատճառով ենթարկվել էր վթարի ու քիչ էր մնացել կյանքը կորցներ։ Չնայած նա անցավ ինտենսիվ բուժման կուրսեր՝ այնուամենայնիվ երբեք հանդես չեկավ NBA-ում։
Նիդերլանդներ