Երեք-միավորանոց նետումը (պաշտոնապես անվանակոչվել է Ֆուտ Լոքեր Երեք-միավորանոց նետում) բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մրցույթ է, որը տեղի է ունենում NBA բոլոր աստղերի ուիքենդի ընթացքում մինչև ամենամյա NBA բոլոր աստղերի խաղը։ Այս մրցույթին մասնակիցները մեկ րոպեում երեք-միավորանոց գծի հինգ տարբեր տեղերից փորձում են նետել։ Մասնակիցը սկսում է նետել դաշտի մի անկյունից և տեղափոխվում մի կետից մյուսը մինչև հասնում է մյուս անկյունը։ Յուրաքանչյուր նետման կետից մասնակիցը ունի նետման հինգ հնարավորություն։ Հինգ նետումից չորս յուրաքանչյուր նետումը հաշվում մեկ միավոր (ստանդարտ նարնջագույն Սփելդինգ խաղային գնդակով), իսկ հինգերորդը (կարմիր / սպիտակ / կապույտ ABA-ոճի գնդակ, մականունը՝ (անգլ.՝ Moneyball) հաշվում է երկու միավոր։ Այս մրցույթի նպատակը նրանում է, որ մեկ րոպեում ինչքան կարելի է ավելի շատ միավոր հավաքել։ Կատարյալ միավորը 30-ն է։ 2014 թ․-ի մրցույթը, որը բաղկացած էր միայն անգլ.՝ Moneyball և հնարավոր առավելագույն միավորը 34-ն է։
Ընտրական փուլի ընթացքում յուրաքանչյուր խաղացող հավաքում է ինչքան հնարավոր է շատ միավոր և երեք լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները նախօրոք տեղափոխվում են եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ փուլը խաղում են նույն կերպ, ինչպես ընտրական փուլը, սակայն խաղացողները նետում են ըստ աճման կարգի իրենց առաջին փուլի արդյունքների։ Յուրաքանչյուր փուլում նետումերի հաշիվը հաստատվում է մրցավարի միջոցով։ Հավասար միավորների դեպքում հայտարարվում է լրացուցիչ փուլ, որտեղ որոշվում է հաղթողը։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է $ 86.000: Առաջին տեղը ստանում է $ 35,000, երկրորդ տեղը ստանում է $ 22,500, իսկ երրորդ տեղը ստանում է $ 15,000: Չորրորդից վեցերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստանում են $ 4500 - ական։ 1986-2002 թթ. ընտրվել են ութ մասնակիցներ, որոնք կարող են մասնակցել յուրաքանչյուր մրցաշրջանի երեք-միավորանոց նետմանը։ 2002 թ.-ից ի վեր, մրցմանը կարող է մասնակցել վեց խաղացող։
Լարի Բըրդը մրցման առաջին մրցանանակակիրն է, իսկ Քրեյգ Հոդջեսը հաղթել է երեք անգամ և Մարկ Փրայսը, Ջեֆ Հորնասեկը, Ստոյակովիչ Պրեդգարը և Ջեյսոն Կապոնոն յուրաքանչյուրը իրար ետևից երկու անգամ հաղթել է։ Ամենաբարձր միավորները վաստակել են Հոդջեսը և Կապոնոն ռեկորդային 25 միավոր։ Հոդջեսը նաև ռեկորդ է կատարել 19 անընդմեջ նետում կատարելու համար (որոնք չեն կատարվել նրա 25 բալանոց ռեկորդում)։ Մայքլ Ջորդանը հավաքել է ամենաքիչ միավորներն այդ մրցման ընթացքում, նա վաստակել է 5 միավոր 1999 թ.-ին տեղի ունեցած մրցման ընթացքում։ Մառկո Բելինելին միակ պաշտպանն է, ով հաղթել է մրցույթը։
Մրցանակակիրներ
^
Նշանակվում է այն խաղացողներին ովքեր դեռ խաղում են NBA-ում
*
Ընտրվել են բասկետբոլի փառքի սրահ
Խաղացող (#)
Նշանակվում խաղացողների հաղփանակների քանակը
Ակումբ (#)
Նշանակվում խաղացողների հաղթանակներ քանակը տվյալ ակումբից