Վալե (վրաց.՝ ვალე), քաղաք Վրաստանի հարավում, Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի մունիցիպալիտետում, 12 կմ հեռավորության վրա Ախալցխա քաղաքից։ Բնակչությունը՝ ▲5148 մարդ (2023)[5]։
Աշխարհագրություն
Քաղաքը տեղակայված է Փոցխով գետի աջ ափին, ծովի մակարդակից 1000-ից մինչև 1200 մետր բարձրության վրա՝ Փոքր Կովկասի լանջին։
Պատմություն
Այն դեռ X դարում հայտնի էր որպես գյուղ։ Խորհրդային ժամանակներում այն դարձել էր ածխի լեռնահանքային արդյունաբերության կենտրոնը, որի շնորհիվ 1962 թվականին այն ստացել է քաղաքի կարգավիճակ։
Պատմամշակութային կառույցներ
Քաղաքում կա X դարում կառուցված և XVI դարի վերակառուցված եկեղեցի։ Վալեում կա հունակաթոլիկական մեծ համայնք[6]։
Բնակչություն
Ըստ 2015 թվականի տվյալների, Վալե քաղաքի բնակչությունը կազմում է 4,940 մարդ։
Ծանոթագրություններ