Ճիաթուրա ти лох
Բնակչությունը՝ ▼12 280 մարդ (2023)[1]։
Գտնվում է Ղվիրիլա գետի (Ռիոնի գետի վտակ) ձորում և դրա հարակից սարահարթի վրա։ Երկաթուղային ճանապարհով մինչև Թբիլիսի հեռավորությունը կազմում է 220 կմ։ Ճիաթուրայի շրջանները քաղաքի կենտրոնական հատվածի հետ կապված են ուղևորատար ճոպանուղիներով։
Պատմություն
Ռուսական կայսրության տարիներին ժամանակակից Ճիաթուրայի տեղում գտնվող բնակավայրը կոչվում էր Ղվիրիլա՝ ի պատիվ համանուն գետի, որն այժմ անցնում է քաղաքի միջով։ Քաղաքի կարգավիճակը ստացել է 1921 թվականին[2]։
Տնտեսություն
Մանգանի արդյունահանում և հարստացում (Ճիաթուրայի մանգանի հանքավայր), կվարցային ավազի, մարմարի արդյունահանում։ Ճիաթուրայում գործում են սիլիկատային աղյուսի, թեյի և կարի գործարաններ։
Մշակույթ
Քաղաքում աշխատում են գավառագիտական թանգարանը, Ճիաթուրայի Ա. Ծերեթելիի անվան վրացական թատրոնը, պիոներների պալատը, մշակույթի պալատը։
Տեսարժան վայրեր
- Ջարբելի քարանձավեր
- Միջնադարյան ամրոց
- Քաղաքի մոտակայքում, Կացխի գյուղում պահպանվել է գմբեթավոր Մացխովարի տաճարը (X-XI դդ.)։
- Բազմաթիվ գործող ճոպանուղիներ։
Քույր քաղաքներ
Տես նաև
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ