- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամտրեդիա (այլ կիրառումներ)
Սամտրեդիա (վրաց.՝ სამტრედია), քաղաք Վրաստանի Իմերեթ երկրամասում։ Բնակչությունը՝ ▼22 201 մարդ (2023)[2]։ Գտնվում է Կոլխիդայի դաշտավայրում, Քութայիսից 25 կմ դեպի արևմուտք։ Կլիման մերձարևադարձային է, մեղմ, խոնավ։ Քաղաքի մոտ հանդիպում են իրար Ռիոնի և Ցխենիսծղալի գետերը։
Սամտրեդիան Հարավային Կովկասի կարևոր երկաթուղային հանգույցներից է (գծեր դեպի Թբիլիսի, Բաթում)։ Սամտրեդիայից 10 կմ հեռավորության վրա գտնվում է Կոպիտնարի միջազգային օդանավակայանը։
Հյուսիսից քաղաքին հարում է Կուլաշի ավանը։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 162)։
|