Ուորեն Էդվարդ Բաֆեթ (անգլ.՝ Warren Edward Buffett, օգոստոսի 30, 1930(1930-08-30)[1][2][3][…], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող և մարդասեր։ Աշխարհի ամենահաջողակ ինվեստորն է[6][7][8]։ Բաֆեթը Բերքշիր Հեթուեյի (անգլ.՝ Berkshire Hathaway) նախագահն է, գործադիր տնօրենը և ամենամեծ բաժնետերը[9]։ Համարվում է աշխարհի ամենահարուտ մարդկանցից մեկը։ 2008 թվականին ճանաչվել է ամենահարուստ[10], իսկ 2015 թվականին աշխարհի 3-րդ ամենահարուստ մարդը[11]։ 2012 թվականին Թայմ ամսագիրը նրան անվանեց աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[12]։
Բաֆեթին հաճախ են կոչում «Օմահայի հրաշագործ», «Օմահայի մարգարե»[13] կամ «Օմահայի իմաստուն»[14] և աչքի է ընկնում ներդրումներ կատարելուն հավատարիմ մնալով և չնայած իր վիթխարի հարստությանը՝ անձնական խնայողություններով[15]։
Ընդհանուր բնութագիր
Բաֆեթը հայտնի մարդասեր է, ով իր կարողության 99%-ը[16] ծախսել է մարդասիրական նկատառումներով՝ հիմնականում Գեյթս Հիմնադրամի միջոցով։ 2012 թվականի ապրիլի 11-ին Բաֆեթի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ[17] և բուժումը հաջողությամբ ավարտել է 2012 թվականի սեպտեմբերին[18]։ Բաֆեթը նաև ակտիվորեն ներգրավված է քաղաքականության մեջ․ սատարում է դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին 2016 թվականի նախագահական ընտրությունների համար[19]։
1951-1954 թթ․ Բաֆեթն աշխատել է Buffett-Falk & Co. ընկերությունում որպես ներդրումային վաճառող, 1954-1956 թթ․ Graham-Newman ընկերությունում որպես արժեթղթերի վերլուծաբան, 1956-1969 թթ․ Buffett Partnership-ում որպես գլխավոր գործընկեր և 1970 թ․-ից Բերքշիր Հեթուեյ ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն։
1962 թվականին Բաֆեթն արդեն միլիոնատեր էր իր ընկերությունների շնորհիվ։ Արդյունքում նա միավորեց իր ընկերությունները և ներդրում կատարեց, իսկ այնուհետև ամբողջովին սկսեց վերահսկել տեքստիլի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը՝ Բերքշիր Հեթուեյը։ Աստիճանաբար նա իր բիզնեսը սկսեց տանել տեքստիլից դեպի ապահովագրության ասպարեզ։
1976 թվականին Բաֆեթը գնեց National Indemnity Co ընկերությունը, իսկ այնուհետև GEICO-ն՝ վճարելով համապատասխանաբար 8,6 և 17 միլիոն դոլար։ 1973 թվականի բորսայական ճգնաժամի շրջանում 11 միլիոն դոլարով ձեռք բերեց Վաշինգտոն Փոստ թերթի արժեթղթերը։
Բաֆեթը սովորել է Կոլումբիայի համալսարանումԲենջամին Գրեհեմի ղեկավարության ներքո։ Բաֆեթի խոսքերով, հենց Գրեհեմն է իրեն սովորեցրել խելամիտ ներդրումների հիմքերը ֆունդամենտալ վերլուծության միջոցով։ Ուորեն Բաֆեթը ունի երկարատև ներդրման ռազմավարությունը՝ իր մոտ նա արժեթղթերը պահում է միջինը 10 տարի ժամկետով։
Վաղ տարիներ
Բաֆեթը ծնվել է 1930 թվականին Նեբրասկա նահանգի, Օմահա քաղաքում՝ երեք երեխաներից երկրորդն է, Լեյլայի և Կոնգրեսական Հովարդ Բուֆեթի միակ որդին[20]։ Բաֆեթը սկսել է իր կրթությունը Ռոուզ Հիլիթի տարրական դպրոցում։ 1942 թվականին նրա հայրը ընտրվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում, և իր ընտանիքի հետ Վաշինգտոն տեղափոխվելուց հետո Ուորենը ավարտել է տարրական դպրոցը, ուսւմը շարունակել է Էլիս Դիլի ավագ դպրոցում և ավարտել է Վուդրո Վիլսոնի ավագ դպրոցը 1947 թվականին, որտեղ նրա տարեգիրքի նկարում ասվում է. «սիրում է մաթեմատիկա, ապագա ֆոնդային բրոքեր»[21]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո, և իր ձեռքում գտնվող ձեռնարկատիրական և ներդրումային ձեռնարկությունների հետ մեկտեղ հաջողության հասնելուց հետո Բաֆեթը չէր ցանկանում քոլեջ հաճախել, որպեսզի զբաղվի ֆոնդային բրոքերությամբ, սակայն նրա հայրը նրան չթողեց[22][23]։
Բաֆեթը հետաքրքրություն ցուցաբերեց բիզնեսի և ներդրում կատարելու մեջ, դեռևս երիտասարդ տարիքում։ Նա ոգեշնչված էր "Հազար ուղի 1000 դոլար աշխատելու համար" գրքով, որը վերցրել էր Օմահայի հանրային գրադարանից յոթ տարեկանում[24]։ Բաֆեթի վաղ մանկության տարիների մեծ մասը կապված էին ձեռնարկատիրական ձեռնարկությունների հետ։ Նրա առաջին գործարար ձեռնարկություններից մեկը, Բաֆեթը վաճառում էր մաստակ, Կոկա-Կոլայի շշեր կամ շաբաթական ամսագրեր դռնից դուռ։ Նա աշխատել է պապի մթերային խանութում։ Ավագ դպրոցում նա գումար է աշխատումում թերթերի առաքման, գոլֆի գնդակներ և նամականիշներ վաճառելու, մեքենաներ սարքելու և այլ միջոցներով։ 1944 թվականին իր առաջին եկամտահարկի վերադարձցից, Բաֆեթը սկսեց հետևել բաժնետոմսերի երթուղուն[25] 1945 թվականին, որպես 10-րդ դասարանցի, Բաֆեթը և իր ընկերը 25 դոլար էին ծախսել, որպեսզի գնեն օգտագործված փինբոլ մեքենա, որը նրանք տեղադրեցին վարսավիրանոցում։ Մի քանի ամիսների ընթացքում նրանք մի քանի մեքենաներ են ունեցել Օմահայի երեք տարբեր սրահների խանութներում։ Բիզնեսը վաճառվել է ավելի քան 1200 դոլարով, որի գնորդը պատերազմի վետերան էր[26]։
Ներդրումային փիլիսոփայություն
Ուորեն Բաֆեթի աշխատությունները ներառում են իր տարեկան զեկույցները և տարբեր հոդվածներ։ Բաֆեթին ճանաչում են որպես հոյակապ պատմող, ինչը վկայում են իր ամենամյա նամակները ուղղված հասցեատերերին։ Այդտեղ նա զգուշացնում էր գնաճի վնասակար հետեւանքների մասին[27]։
Ըստ նրան, թվաբանությունը պարզ է դարձնում այն փաստը, որ գնաճը շատ ավելի մեծ ու ծանր հարկ է, քան ԱՄՆ-ի օրենսդիր մարմինների կողմից ընդունված ցանկացած բան:Գնաճի հարկը կարող է պարզապես սպառել կապիտալը։ Օրինակ, տարբերություն չկա այրու համար իր 5 տոկոսանոց խնայողության հաշվեկշռով, թե արդյոք նա իր տոկոսային եկամտի 100% եկամտահարկ է վճարում զրոյական գնաճի ժամանակ թե 5% տարեկան գնաճի ժամանակ շահութահարկ ընդհանրապես չի վճարում (Fortune (1977)
Բաֆեթը իր «Graham-and-Doddsville Superinvestors» հոդվածում հերքել է ակադեմիական արդյունավետ շուկայի վարկածը, որ S & P 500- ին հաղթելը «պարզապես պատահականություն էր» `ընդգծելով Գրեհեմի և Դոդդի ներդրումային գաղափարի մի շարք ուսումնասիրողների կողմից ձեռք բերված արդյունքները։ Բաֆեթը, ի թիվս այլոց, թվարկեց բրազիլացի Վալտեր Ջ. Շլոսին, Թոմ Քնապպին, Էդ Անդերսոին (Tweedy, Browne LLC), Ուիլյամ Ջ. Ռուանեին (Sequoia Fund, Inc.), Չարլզ Մունգերին (Բուֆեթի սեփական բիզնեսի գործընկերը, Բերքշիրում), Ռիկ Գերինին (Pacific Partners, Ltd.) և Սթան Պելմիթերին (Perlmeter Investments)[28]։
1999 թ. նոյեմբերին Fortune- ի հոդվածում նա նախազգուշացրեց ներդրողներին անիրատեսական սպասելիքներ չունենալ.[29]
՞Թույլ տվեք ամփոփել այն, ինչ ասում էի ֆոնդային շուկայի մասին։ Կարծում եմ, շատ դժվար է համոզել ձեզ, որ հաջորդ 17 տարիների ընթացքում բաժնետոմսերին կպատահի նման բան, որոնք կատարվել են անցած 17-ին։ Եթե ես ստիպված լինեի ընտրել առավել հավանական շահույթը համախմբման և շահաբաժինների համակցվածից, ապա համախմբված, - կրկնում եմ, համախմբված - ներդրողները կարող էին վաստակել մշտական տոկոսադրույքներ 2% գնաճի դեպքում և երբեւէ վնասներ չկրել, ապա դա կլիներ 6 %:”
Առողջական վիճակ
2012 թվականի ապրիլին Բաֆեթի մոտ ախտորոշվում է երկրորդ աստիճանի շագանակագեղձի քաղցկեղ։ 5 ամիս անց՝ 2012 թվականի սեպտեմբերի 15-ին, Բաֆեթը հայտնում է, որ բարեհաջող ավարտել է իր 100 ռադիոթերապիայի կուրսերը և լիովին առողջ է։