Կարռոս Սլիմ Էլու (իսպ.՝ Carlos Slim Helú, հունվարի 28, 1940(1940-01-28)[2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), լիբանանյան ծագմամբ մեկսիկացի գործարար, լիբանանցի ներգաղթյալ-մարոնականի որդի։ Միլիարդատերը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է[4][5]։ «Ֆորբս»-ի տվյալներով՝ 2010-ից 2013 թվականներին հանդիսացել է աշխարհի ամենահարուստ մարդը։ 2016 թվականի միլիարդատերերի վարկանիշում Կառլոս Սլիմ Էլուն գտնվում է երկրորդ տեղում, նրա ֆինանսական կարողությունը գնահատվում է 50մլրդ ԱՄՆ[6] դոլլար, ընդ որում, որ նա է տարվա ընթացքում կորցրել է 27մլրդ[7]։ Ֆինանսական կարողությունը հիմնված հեռահաղորդակցության արդյունաբերության վրա, Teléfonos de México (Տելեֆոնոս դե Մեխիկո), Altria Group(Ալտրիա Գրուպ) (նախկին տնօրեն Ֆիլիպ Մորրիս), Telcel (Տելցել) և América Móvil (Ամերիկա Մովիլ). Ձեռնարկատիրոջ հիմնական ակտիվը հանդիսանում է Grupo Carso(Գրուպօ Կարսո)հոլդինգային ընկերությունը, որը ղեկավարում է խոշոր մեքսիկական ընկերությունների[8][9] շարքը։
Կենսագրություն
Ծնվել է 1940թ․ հունվարի 28-ին Մեխիկոյում։ Լիբանանյան փախստականի և հաջողակ լիբանանյան առևտրականի աղջկա ընտանիքի հինգերորդ երեխան։ Նրա հայրը - Խալիլ Սալիմ Խադդադ՝ ցանկանալով փախչել զորակոչից օսմանյան բանակ, եկել է Մեքսիկա 1902 թվականին, որտեղ փոխել է անունը՝ Խուլիան Սլիմ։ Մայրիկի ընտանիքը՝ Էլու(տես հրեական անվանումը)։ Խուլիանը ուներ գործարարի ճկունություն և նոր վայրում զբաղվեց բիզնեսով, իսկ ավելի ուշ, 1950 թվականին, նա ձեռք բերեց անշարժ գույք Մեխիկոյի գործարարական հատվածում և բացեց համախանութ։ Նրան հաջողվեց ստեղծել հաջողակ առևտրային բիզնես։ Այդ բիզնեսում սկսեցին աշխատել Խուլիան բոլոր վեց երեխաները, որոնցից նա պահանջում էր «նվիրվածություն, տաղանդ և ջանք». Փոխարենը երեխաները ստանում էին երեխային ոչ վայել գրպանի գումար, որոնք սովորել էին «կառավարել», սկսելով դպրոցի առաջին դասարանից։ Կառլոսին հաջողվեց գործարարական ջիղում։ Հոր օրհնությամբ նա սկսեց զբաղվել բորսային ներդրմամբ, և արդեն տասնյոթ տարեկանում, յուրացնելով ներդրման կանոնները, նա իր առաջին միլիոնը ստեղծեց։
Կառլոսը, շարունակելով հաջողությամբ զբաղվել ներդրումով, հասցրեց սովորել Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի քաղաքացիական շինարարության ֆակուլտետում։ Վերջին կուրսերում նա նույնիսկ դասավանդել է գծային ծրագրավորում և հանրահաշիվ այլ խմբերին։ Այն բանից հետո, երբ 1961 թվականին Կառլոս Սլիմը ստացավ դիպլոմ, այլևս չաշխատեց իր մասնագիտությամբ։
Բարեգործություն
Կառլոս Սլիմը հանդիսանում է աշխարհի ամենախոշոր բարեգործներից մեկը։ Նա հիմնադրել է Կառլոս Սլիմի ֆոնդը, որը Մեքսիկայում ֆինանսավորում է կրթական, մշակութային և բժշկական նախագծեր։ 2011 թվականի մարտին ֆոնդի հովանավորությամբ բացվել է Соумайя(իսպ.՝ Museo Soumaya) թանգարանը, որի ցուցահանդեսում ներկայացված են համաշխարհային մշակույթի գանձերը։