Ալիշեր Բուրխանովիչ Ուսմանով (ուզբ.՝ Alisher Usmonov, սեպտեմբերի 9, 1953(1953-09-09)[1], Չուստ, Նամանգանի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3][4]), ուզբեկական ծագմամբ ռուսական բիզնես մագնատ։ Ըստ 2015 թվականի Ֆորբս ամսագրի տվյալների՝ Ուսմանովը ճանաչվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ 14,7 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ և աշխարհի 58-րդ ամենահարուստ մարդը[13]։ 2013 թվականի դեկտեմբերին Բլումբերգի՝ աշխարհի միլիարդատերերի ցանկում զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը՝ 19.6 մլրդ ԱՄՆ դոլարով[14]։ 2014 թվականի մայիսին The Sunday Times-ը նրան ճանաչել է Միացյալ Թագավորության երկրորդ ամենահարուստ մարդը՝ 10.65 մլրդ ֆունտ կարողությամբ[15]։
Ուսմանովն իր կարողությունը վաստակել է մետաղի և հանքերի շահագործումից ու ներդրումներից[16]․ ռուսական արդյունաբերական կոնգլոմերատ Մետալոինվեստի ամենամեծ բաժնետերն է, որը 2006 թվականին միացավ Գազմետալ բաժնետիրական ընկերության հետ[17]։
Նրան է պատկանում նաև Կոմերսանտ հրատարակչությունը։ Ռուսաստանի երկրորդ ամենամեծ շարժական հեռախոսակապի՝ Մեգաֆոնի և Mail.ru խմբի համասեփականատերն է[18]։ Վերջինս ռուսախոս աշխարհում համարվում է ամենամեծ ինտերնետ ընկերությունը[19], որին պատկանում են Օդնոկլասսնիկի, Վկոնտակտե և այլ հայտնի վեբ պորտալների բաժնեմասեր։
Ուսմանովը Digital Sky Technologies ("DST") հիմնադրամի ամենամեծ ներդրողն է․ բաժնեմասեր ունի նաև մի շարք միջազգային տեխնոլոգիական ընկերություններում[20]։
2008 թվականի փետրվարին Մետալոինվեստը դարձավ Մոսկվայի ֆուտբոլային թիմի՝ Դինամոյի հովանավորը[24][25]։ Խաղացողների շապիկներին Xerox Corporation-ի փոխարինեց Մետալոինվեստ գրուպը, որը 7 մլն ԱՄՆ դոլարանոց գործարքի մաս էր կազմում[26]։
1994-1998 թվականներին Ուսմանովը միջբանկային ներդրումային և ֆինանսական «Ինտերֆին» ընկերության ղեկավարությամբ գազի դիմաց պարտքեր է հավաքել։ 1990-ականների վերջին Ուսմանովը հանդիպեց Ռեմ Վյախիրևին. Իրենց ջանքերն ու ֆինանսները միավորելով՝ «Գազպրոմը» և «Ինտերֆինը» ձեռք բերեցին վերահսկիչ բաժնետոմսեր Օսկոլի էլեկտրամետաղագործական գործարանում (OEMK) և Լեբեդինսկու լեռնահանքային և վերամշակող գործարանում՝ դրանք համախմբելով Gazmetall-ում։ 2002 թվականին Ուսմանովի «Ինտերֆինը» գնեց «Գազպրոմի» մասնաբաժինը այս ընկերությունում և դարձավ միակ վերահսկիչ բաժնետերը։ 2005 թվականին Ուսմանովը Վասիլի Անիսիմովի հետ Բորիս Իվանիշվիլիից ձեռք բերեց Միխայլովսկի ԳՕԿ-ն։ 2006 թվականին նշված բոլոր ակտիվները համախմբվել են «Մետալոինվեստ»-ում, որի համասեփականատերերն են դարձել Անիսիմովը և Վլադիմիր Սկոչը[27][28][29] Ուսմանովի հետ (որին բաժնետոմսերը փոխանցվել են 1999 թվականին նրա որդու՝ Անդրեյ Սկոչի անունով[30][31][32] ։ դարձել է Պետդումայի պատգամավոր)
↑James Appell (2008 թ․ օգոստոսի 14). «Kiev make mincemeat of Spartak». ESPN Soccernet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
↑Franklin Mossop, Lawrence Booth and Matthew Cunningham (2003 թ․ մայիսի 8). «Men behaving badly». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
↑Usmanov Funds Dynamo Moscow, Sports, Moscow News Weekly (28 February 2008). Accessed 16 April 2008. (չաշխատող հղում)