Մայքլ Բլումբերգ

Մայքլ Բլումբերգ
անգլ.՝ Michael Bloomberg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն, ԱՄՆ Հանրապետական կուսակցություն և անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Հարվարդի բիզնես դպրոց (1966), Ջոնս Հոփքինսի համալսարան (1964), Մեդֆորդի ավագ դպրոց և հրեական դպրոց
Գիտական աստիճան՝ MBA?
Մասնագիտություն՝ գործարար, քաղաքական գործիչ, օդաչու, գրող, թրեյդեր, bank manager և դերասան
Դավանանք հուդայականություն[1] և ռեֆորմիստական հրեականություն
Ծննդյան օր փետրվարի 14, 1942(1942-02-14)[2][3][4][…] (82 տարեկան)
Ծննդավայր Բոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Michael Rubens Bloomberg
Հայր William Henry Bloomberg?
Մայր Charlotte Bloomberg?
Ամուսին Սյուզեն Բրաուն
Զավակներ Ջորջինա Բլումբերգ և Էմմա Բլումբերգ
 
Կայք՝ mikebloomberg.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մայքլ Ռուբենս Բլումբերգ (անգլ.՝ Michael Rubens Bloomberg, փետրվարի 14, 1942(1942-02-14)[2][3][4][…], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի բիզնես մագնատ, քաղաքական գործիչ և մարդասեր։ Եղել է Նյու Յորքի 108-րդ քաղաքապետը, որը պաշտոնավարել է 3 տարի՝ 2001 թվականից ի վեր։ 41 մլրդ ԱՄՆ դոլարով համարվում է ԱՄՆ-ի 7-րդ և աշխարհի 13-րդ ամենահարուստ մարդը[14]։

Համաշխարհային ֆինանսական և մեդիա ընկերության՝ Bloomberg L.P.-ի հիմնադիրն է և գործադիր տնօրենը։ Ընկերությունը կրում է իր անունը և հայտնի է Բլումբերգ տերմինալով (Bloomberg Terminal), որն ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում է արհեստավարժ ներդրողների կողմից[15][16]։

Բլումբերգն իր կարիերան սկսել է Salomon Brothers արժեթղթերի միջնորդավաճառքի կազմակերպությունում մինչև 1981 թվականին հիմնադրեց սեփական ընկերությունը և հաջորդ 20 տարիներին դարձավ դրա նախագահն ու գործադիր տնօրենը[17]։ 1996-2002 թվականներին եղել է իր մայր բուհի՝ Ջոն Հոփկինսի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը[14]։ Նախկինում դեմոկրատ էր, սակայն 2001 թվականին փոխեց կուսակցությունը և դրեց իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքապետի համար՝ արդեն որպես հանրապետական։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից մի քանի շաբաթ անց առաջ անցավ իր մրցակից Մարկ Գրինից և դարձավ քաղաքապետ։ 2005 թվականին Բլումբերգը վերընտրվեց և 2 տարի անց հեռացավ Հանրապետական կուսակցությունից[17]։ 2009 թվականին ընտրվեց երրորդ անգամ՝ որպես անկախ թեկնածու։

2008, 2012 և 2016 թվականների ԱՄՆ նախագահական ընտրությունների համար հաճախ է նշվում որպես հնարավոր թեկնածու[18]։ Նա հրաժարվեց ցանկացած պաշտոնի համար թեկնածությունը դնելուց, բացի քաղաքապետի պաշտոնը։ 2014 թվականի հունվարի 1-ին Բլումբերգին հաջորդեց Բիլ դե Բլասիոն՝ որպես Նյու Յորքի քաղաքապետ[19]։ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին բարեգործական մի շարք նվիրատվություններ կատարելուց հետո հայտարարեց, որ կրկին վերադառնում է Bloomberg L.P. և 2014 թվականի վերջին զբաղեցրեց գործադիր տնօրենի պաշտոնը[20]։

Ծանոթագրություններ

  1. Temple Emanu-El
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. Member Profile – Horatio Alger Association
  6. http://www.laskerfoundation.org/awards/show/worldwide-standard-for-evidence-based-policymaking/
  7. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  8. https://www.genesisprize.org/laureates/laureate-2014
  9. https://100yearassociation.com/wordpress/2008/11/75th-richard-a-cook-gold-medal-award-honoring-michael-r-bloomberg/
  10. https://www.medalofphilanthropy.org/michael-r-bloomberg/
  11. https://www.americanacademy.de/staff-member/michael-bloomberg/
  12. Directory of Fellows and MembersNYAM.
  13. https://www.nytimes.com/2014/10/07/nyregion/bloomberg-named-an-honorary-knight.html?auth=login-google
  14. 14,0 14,1 «Michael Bloomberg». Forbes. 2013 թ․ սեպտեմբեր. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. «Bloomberg's website». Bloomberg L.P. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  16. «The 400 Richest Americans: #8 Michael Bloomberg». Forbes. 2008 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. 17,0 17,1 «Bloomberg Leaves Republican Party – NYC Mayor, Subject of Speculation about Presidential Run, Now Unaffiliated». MSNBC. Associated Press. 2007 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  18. Chan, Sewell (2007 թ․ հունիսի 19). «City Room: Bloomberg Leaving Republican Party». Նյու Յորք Թայմս.
  19. Deprez, Esmé E. (2013 թ․ սեպտեմբերի 23). «Obama Endorses Fellow Democrat De Blasio for New York Mayor». Bloomberg L.P. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  20. Andrew Ross Sorkin (2014 թ․ սեպտեմբերի 3). «Michael Bloomberg to Return to Lead Bloomberg L.P.». Նյու Յորք Թայմս.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Բլումբերգ» հոդվածին։

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!