Խերխան, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ շրջկենտրոնից 33 կմ հարավ-արևմուտք՝ 1000 մ բարձրության վրա։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 46 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 915,64 հա։
Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով։ Հասանելի են ռադիոն, հեռուստատեսությունը և ինտերնետ ծառայությունը։ Այստեղ գործում է 2․5G բջջային կապի համակարգ, առկա է անլար հեռախոսակապ։
Աշխարհագրություն
Համայնքը լեռնային է, ունի 915,64 հա տարածք, որից 746,35 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 138,б8 հա անտառային հողեր։ Սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Ջրամատակարարումն իրականցվում է համայնքի կողմից։ Համայնքի տարածքում առկա են 4 աղբյուրներ՝ «Թլեն», «Գյուղամեջի», «Դերին» և «Մելուն»։
Մասնակցությունը Արցախյան ազատամարտին
Խերխանի ազատամարտիկները ներառվել են Մաճկալաշենի գումարտակի կազմում։ Խերխանից զոհվել է 1 ազատամարտիկ։
Բնակչություն
2015 թվականին Խերխան համայնքի բնակչությունը կազմում է 140 մարդ[1]։ Համայնքում գործող հիմնական դպրոցում սովորում են 15 աշակերտներ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ։
Տրանսպորտ
Համայնքային ենթակայության ճանապարհները բնահողային են։ Տրանսպորտային կապը կարգավորված է, կատարվում են կանոնավոր ուղևորափոխադրումներ։
Պատմամշակույթային հուշարձաններ
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ․ Գևորգ եկեղեցի (XlX դ․), գերեզմանոց «Խաչեր» (Xl-XlV դդ․), աղբյուր (XlX դ․), հաշվառված 3 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, հիմնական դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Համայնքում գործում է8 առևտրի 1 օբյեկտ[3]։
Հայտնի անձինք
- Իսահակ Մանասյան - Խորհրդային Միության հերոս, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
- Հակոբ Մելքումյան - հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, դիվիզիայի հրամանատար։ Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 թվականի ամառ) ստացել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշանը։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, «Ճարտարագետ» Երևան 2015
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։
|