Վերին Ճարտար

Գյուղ
Վերին Ճարտար
Ղուզե Ճարտար
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու
ՀամայնքՄարտունու շրջան և ԼՂԻՄ
Բնակչություն1 738[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վերին Ճարտար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Վերին Ճարտար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Վերին Ճարտար, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 17 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 75 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

Համայնքը լեռնային է, ունի 3874,4 հա տարածք, որից 3284,94 հա գյուղատնտեսական նշանակություն, 477,0 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 8 աղբյուրներ` «Ծրվաջուր», «Վետանց», «Վերին շենի», «Մոտե ջուր», «Խաչին ջուր», «Ջհեն», «Սլաբեն» և «Եղիշասարի աղբյուր»։

Բնակչություն

2015 թվականին Ղուզե Ճարտար համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1803 մարդ, կա 467 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 1759 1798 1802

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Եղիշե եկեղեցի (1655 թ.), Սբ. Գևորգ եկեղեցի (19-րդ դար), հաշվառված է 25 հուշարձան։

Հասարարակական կառույցներ

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, 2 դպրոց` 1 հիմնական և 1 Ճարտարի Վերին շենի մասնաճյուղի դպրոցները, որտեղ սովորում էին 162 աշակերտներ, ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում էին 65 երեխաներ[3]։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf Արխիվացված 2017-07-22 Wayback Machine ԼՂՀ մարդահաշիվ
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 245.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!