Մսմնա, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի շրջանում, շրջկենտրոնից՝ 30 կմ, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 33 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
Համայնքը լեռնային է, ունի 736 հա տարածք, որից 368 հա գյուղատնտեսական նշանակության, 342 հա՝ անտառային հողեր։ Մսմնա համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` «Շենին», «Սպիտակը», «Գյավալեն», «Տնջրեն տակ», «Կուճուր», «Մեծ» և «Կենուն»։
Առկա են բազալտի հանքային պաշարներ։
Բնակչություն
2015 թվականին բնակչությունը կազմում է 100 մարդ, կա 23 տնտեսություն։
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տեսարժան վայրեր
Մսմնայի տարածքում կան պատմամշակութային հուշարձաններ՝ Շոշկավանք (XVII դ.), Սբ. Աստվածածին եկեղեցի (XIX դ.)։
Հասարարակական կառույցներ
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Կոլխոզաշենի հիմնական դպրոցի Մսմնայի մասնաճյուղը, որտեղ սովորում են 14 աշակերտ[2]։
Արտաքին հղում
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 252)։
|