Խաչփառ (մինչև 1935 թ.` Խաչափարախ, մինչև 1991 թ.` Զահմեթ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Հրազդան գետի աջ ափի հարթավայրում, թաղված այգիների մեջ։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 25 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 847 մ։ Խաչփառ է վերանվանվել 1991 թ. ապրիլի 3-ին[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Խաչփառի մշտական բնակչությունը կազմել է 2049, առկա բնակչությունը՝ 1934 մարդ[4]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով[5][6], այնուհետ` հայերով։ Խաչփառի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։