- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաշեն (այլ կիրառումներ)
Վարդաշեն (անվանումը մինչև 1945 թ.` Մեհրաբլու),
գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք։ Վերանվանվել է Վարդաշեն 1945 թ. օգոստոսի 20-ին։
Պատմություն
Բնակիչների նախնիների մեծ մասը եկել են Պարսկահայաստանից՝ Խոյ և Սալմաստ գավառներից։ Նախկինում ունեցել է Մեհրաբլի, Մեհրաբլու անվանումները։
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` Ազատ գետի հովտում։ Ծովի մակարդակից ունի 900 մ բարձրություն։
Կլիման
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարդաշենի մշտական բնակչությունը կազմել է 473, առկա բնակչությունը՝ 454 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գավառներից 1828-1829 թվականներին[2]։ Վարդաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տնտեսություն
Գյուղն ունի 142 տնտեսություն, դպրոց, գրադարան, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 54.8 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 21.3 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 12.8 հա և 13.9 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, կերային մշակաբույսեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերություն չունի։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Գյուղեր | |
---|
| Խոշորացված համայնքներ | |
---|
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|