- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լանջառ (այլ կիրառումներ)
Լանջառ (նախկին անվանումը՝ Բիրալու),
գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից 55 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1800 մ։ Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։
Նախկինում Բիրալու անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Երևանի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Երևանի գավառի, իսկ 1930 թվականից` Վեդու (1968 թվականից` Արարատի) շրջանի։ Վերանվանվել է Լանջառ 1968 թ. հուլիսի 3-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Արարատի մարզի մեջ։
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լանջառի մշտական բնակչությունը կազմել է 204, առկա բնակչությունը՝ 198 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գավառներից 1828-1829 թթ., մի մասը` Մարտունու շրջանի Երանոս և այլ գյուղերից 1940-50-ական թթ.[2]։
Լանջառի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղից 1 կմ հարավ-արևմուտք գտնվում է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներին վերագրվող ամրոց։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 561
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 86» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 688. — 4696 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Գյուղեր | |
---|
| Խոշորացված համայնքներ | |
---|
|