Երասխ (Արարատի մարզ)

Գյուղ
Երասխ
Երասխ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
ՀամայնքԱրարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան
Այլ անվանումներՍահակյանի կալվածք, Արազդայան
Մակերես17,65 կմ²
ԲԾՄ810 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն635 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ0234
Երասխ (Արարատի մարզ) (Հայաստան)##
Երասխ (Արարատի մարզ) (Հայաստան)
Երասխ (Արարատի մարզ) (Արարատի մարզ)##
Երասխ (Արարատի մարզ) (Արարատի մարզ)

Երասխ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում[2][3][4]՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։

Աշխարհագրություն

Երասխ գյուղը գտնվում է Արարատի մարզում[2]։ Մարզկենտրոն Արտաշատ քաղաքից հեռու է 36 կմ դեպի հարավ-արևելք, մայրաքաղաք Երևանից՝ 60 կմ դեպի հարավ և ծովի մակարդակից բարձր է 810 մ[2]։ Ունի 21.3 կմ2 տարածք։

Հարավից անմիջապես սահմանակից է հայ-ադրբեջանական շփման գծին։ Բնակավայրով է անցնում Երևանը Իրանի սահմանին կապող միջպետական Մ 2 ավտոմոբիլային ճանապարհը, որով հանդիսանում է Հայաստանի հյուսին ու հարավը կապող հանգույց։ Հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում բնակավայրը սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Հեյդարաբադ բնակավայրին։ Երասխ գյուղից դեպի արևմուտք է գտնվում հայ-թուրքական շփման գիծը։ Բնակավայրի հյուսիսում է գտնվում Արարատի մարզի Արմաշ և Պարույր Սևակ գյուղերը։

Առջևի պլանում Ուրծի լեռներն են, աջ կողմի բնակավայրը Արարատի մարզի Երասխ գյուղն է, ձախինը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Հեյդարաբադ գյուղը, բնակավայրերի միջև գտնվող փոքր բարձրունքը հայ-ադրբեջանական շփման գիծն է, հետին պլանում հոսում է Արաքս գետը

Կլիմա

Երասխի կլիման չոր է, խիստ ցամաքային։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է[2]։

Պատմություն

Հայ-ադրբեջանական հակամարտություն

Արցախյան ազատամարտ

1988 թվականին սկսված Արցախյան շարժման և Արցախյան ազատամարտի միջև ընկած ժամանակահատվածում՝ 1990 թվականի սկզբին Խորհրդային Հայաստանի Արարատի շրջանի Երասխ բնակավայրի շուրջ սկսվել են ռազմական գործողություններ հայկական կամավորական ջոկատների և ադրբեջանական զինված ստորաբաժանումների միջև[5]։

Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի (Գանձակի) հայերի ջարդերից հետո ադրբեջանցի ազգայնականները սկսում են զինված հարձակումներ գործել Խորհրդային Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի վրա։ Ադրբեջանական զինված ստորաբաժանումները, օգտվելով իրենց զբաղեցրած բարձրադիր դիրքից, Խորհրդային Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սադարակ քաղաքի մերձակա լեռներից սկսում են հրետակոծել Խորհրդային Հայաստանի Արարատի շրջանի սահմանամերջ գյուղերը, այդ թվում՝ Երասխը։ Հրետակոծությունների հետևանքով վնասվում են բնակելի տներ, Արարատի գինու կոմբինատը, թռչնաբուծական ֆաբրիկան, արձանագրվում են մարդկային և նյութական կորուստներ։ Ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի օրվա ընթացքում Երասխի հետ շփման գծի երկայնքով տեղակայում են մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինված ուժեր։ Այդ օրերին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարվել է Երասխի դեպքերի ու հետագա հնարավոր զարգացումների մասին։ Անմիջապես հանրահավաքի վայրից դեպի Երասխ են շարժվում կամավորական ուժեր։ Արարատում, Արտաշատում, Մասիսում, Նոր Հաճնում, Էջմիածնում, Հոկտեմբերյանում կազմավորվում են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք զինվում են ինքնաշեն զենքերով և ուղևորվում Երասխ։ Այդ ջոկատներից և առանձին կամավորներից ձևավորվում է աշխարհազորային գումարտակ, որի ընդհանուր հրամանատար է նշանակվում Վ․Սարգսյանը[5]։

Երասխի ինքնապաշտպանական կռիվներ, 1990

1990 թվականի հունվարի 17-ից 19-ը Խորհրդային Հայաստանի Արարատի շրջանի Երասխ բնակավայրում և հարակից տարածքներում հայկական կամավորական ջոկատների և ադրբեջանական զինված ստորաբաժանումների միջև տեղի են ունենում զինված ընդհարումներ։ Մարտական գործողությունները սկսվում են հունվարի 17-ին։ Հայկական ուժերը զբաղեցրել էին Արաքսի հովտի դիրքերը, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները՝ Երասխի մերձակա բնական բարձրադիր ամրություններում։ Չկարողանալով շոշափելի հաջողությունների հասնել՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի հրամանատարները հունվարի 17-ի գիշերը ռազմական խորհրդի նիստ են հրավիրում՝ որոշելու ռազմական գործողությունների հետագա պլանը։ Հունվարի 18-ին հայկական կամավորական ուժերն անցնում են վճռական հարձակման, ադրբեջանական զինված ստորաբաժանումներին հեռացնում են իրենց զբաղեցրած գրեթե բոլոր բարձրադիր դիրքերից։ Մարտական գործողությունները շարունակվել են նաև հունվարի 19-ին, որի ընթացքում հայկական ուժերը ոչնչացնում են ադրբեջանական բոլոր կրակակետերը և հակառակորդ կողմին հետ մղվել դեպի Նախիջևան[5]։

Մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվում է Մովսես Գևորգի Գորգիսյանն[6] (զոհված հունվարի 19-ին)[5], Երվանդ Արտուշի Սաղումյանը[6] (զոհված հունվարի 20-ին)[5], Գևորգ Զեյնալյանը[6], Վարդան Պապիկյանը[6], Ռուբեն Բազիկյանը[6] և Արամայիս Սահակյանը[6]։ Մովսես Գորգիսյանը հետմահու արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման[6]։ Մարտական գործողություններին մասնակցել են Արշակ Ղամբարյանը (զոհվել է Արցախում)[7], Սամվել Գևորգյանը (զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին Մարտակերտի մատույցներում)[8] և շատ այլ ազատամարտիկներ։

Երասխ կամավորական ջոկատ

Արցախյան ազատամարտին մասնակցելու նպատակով 1990 թվականին Երասխ գյուղում գտնվող համանուն գինու գործարանի աշխատակիցները կամավորական հիմունքներով ձևավորում են Երասխ կամավորական ջոկատը, որի հրամանատար է նշանակվում Ռ․Թևոնյանը։ 1992 թվականից ջոկատը ընդգրկվել է Արարատի մոտոհրաձգային գումարտակի կազմում։ 1990-1994 թվականներին ջոկատն առանձին և Արարատի մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Հայաստանի Արարատի մարզի Երասխի, Տիգրանաշենի, Վայոց ձորի մարզի Խաչիկ, Արցախի Խոռատունիք (Հորադիզ), Թալիշ, Մատաղիս բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին[5]։

Ռուսական ուղղաթիռի միջադեպ, 2020

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով դեպի Արցախի Հանրապետություն ուղևորվող ռուսական ռազմական ավտոշարասյանը ուղկեցող, Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային պատկանող Մի-24 ռազմաան ուղղաթիռը նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:30-ին Երասխ գյուղի մոտակայքում խոցվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որոնք տեղակայված էին Ադրբեջանի Հանրապետության ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Խոցված ուղղաթիռն ընկել է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ադրբեջանը պաշտոնապես ներողություն է խնդրել ռուսական կողմից ռուսական զինվորական ուղղաթիռը խոցելու համար՝ նշելով, որ պատրաստ է կատարել փոխհատուցում։ Ռուսական կողմը դրական է գնահատել Ադրբեջանի արձագանքը[9]։ Միջադեպի հետևանքով զոհվել են 2 ռուս զինծառայողներ[10]։

Հայ-ադրբեջանական ընդհարումներ, 2021

Համայնքային կյանք

Գյուղում առկա է դպրոց[2][11], բուժկետ[2], կապի հանգույց[2], գրադարան[2][12]։

Երասխ կայարան

Երասխ կայարանում կանգնած գնացք, 15․09․2003թ․

Երասխ գյուղում է գտնվում երկաթուղային համանուն կայարանը, որը Խորհրդային Միության տարիներին Խորհրդային Հայաստանի երկաթուղային գիծը կապում էր Խորհրդային Ադրբեջանի ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության երկաթուղային գիծը, որը շարունակվելով Խորհրդային Հայաստանի Մեղրու շրջանով հասել է Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցությունը ընդհատվել է 1989 թվականի նոյեմբերին։ Հայաստանի անկախությունից հետո գործում է Երասխ-Երևան երթուղին։

Բնակչություն

Երասխ գյուղի ազգաբնակչության թվային փոփոխությունը 1831 թվականից սկսած[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 34 147 1194 185 372 519 817 907 729 635[13]

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ այգեգործությամբ և անասնապահությամբ[2]։

Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում է շուրջ 1920 հա։ Համայնքի հողերի հիմնական մասը՝ շուրջ 492 հա, օգտագործվում են որպես վարելահողեր։ Գյուղում առկա է 55 հա պտղատու և խաղողի այգիներ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային մշակաբույսեր։ Համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Պահուստային հողերը օգտագործում են հիմնականում որպես արոտավայրեր, որոնք կազմում են 63 հա։ Բնակչությունը զբաղվում է նաև կաթնամսատու անասնապահությամբ և մեղվաբուծությամբ[2]։

Կրթություն

Երասխ գյուղում գործում է դպրոց։ Այն հիմնադրվել է 1977 թվականին[11]։

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Երասխ բնակավայրի մասին տեղեկություններ Արարատի մարզպետարանի կայքում, (արխիվացված 16․07․2021թ․)։
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 74» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  4. ՀՍՀ, հատոր 3, էջ 542։
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան 1988-1994 հանրագիտարան, Երևան 2004 թվական, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Երասխավանի հաղթանակն ու Կամոյի և Ազատի հայաթափումը, (արխիվացված 20․07․2021թ․
  7. Արշակ Ղամբարյանի մասին տեղեկություններ Հայ զինվոր թերթում, (արխիվացված 20․07․2021թ․
  8. Սամվել Գևորգյանի մասին տեղեկություններ Հայ զինվոր թերթում, (արխիվացված 20․07․2021թ․
  9. Что известно о крушении российского вертолета у армяно-азербайджанской границы, (արխիվացված 20․07․2021թ․(ռուս.)
  10. Ռուսական ուղղաթիռը խոցելու քրեական գործը Նախիջևանը հարուցել է «ծառայողական անփութության» հոդվածով, (արխիվացված 20․07․2021թ․)
  11. 11,0 11,1 Երասխի միջնակարգ դպրոցի մասին տեղեկություններ Արարատի մարզպետարանի կայքում, (արխիվացված 20․07․2021թ․)։
  12. Երասխի գրադարանի մասին տեղեկություններ Արարատի մարզպետարանի կայքում, (արխիվացված 20․07․2021թ․)։
  13. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երասխ (Արարատի մարզ)» հոդվածին։

Read other articles:

Ferrari F355Ferrari F355 GTSInformasiProdusenFerrariMasa produksiMei 1994–199911,273 diproduksiModel untuk tahun1995–1999PerakitanMaranello, ItaliaPerancangPininfarinaBodi & rangkaKelasSports car (S)Bentuk kerangka2-pintu berlinetta2-pintu targa top2-pintu convertible (spider)Tata letakLongitudinal, Rear mid-engine, rear-wheel drivePenyalur dayaMesin3.5-litre 5V DOHC F129 B/C V8Transmisi6-percepatan manual6-percepatan F1 manual otomatis[1]DimensiJ...

 

Ця стаття містить правописні, лексичні, граматичні, стилістичні або інші мовні помилки, які треба виправити. Ви можете допомогти вдосконалити цю статтю, погодивши її із чинними мовними стандартами. (січень 2018) ALTAIR, класичний радар далекої дії на атолі Кваджалейн для дете

 

Изображение было скопировано с wikipedia:en. Оригинальное описание содержало: Cover of the King Crimson album The ConstruKction of Light, 2000. Це зображення є обкладинкою музичного альбому або синглу. Найімовірніше, авторськими правами на обкладинку володіє видавець альбому (синглу) або виконавець (вик...

French politician Jean-Charles PersilCaricature by Honoré Daumier from La Caricature (1833)Born(1785-10-13)13 October 1785Condom, Gers, FranceDied10 July 1870(1870-07-10) (aged 84)Antony, Hauts-de-Seine, France Jean-Charles Persil (13 October 1785 – 10 July 1870) was a French politician. He was Minister of Justice and Religious Affairs (1834–1837) during the July Monarchy, a peer of France (1839) and Councillor of State (1852). Early years Jean-Charles Persil was born in Condom, Ger...

 

Wilayah tata kota di Singapura North-East Region Singapura adalah satu dari lima region di negara-kota tersebut. Region ini meliputi tujuh wilayah tata kota. Sesuai namanya, region ini terletak di timur laut Singapura. Luas daratannya mencapai 13.810 hektare.[1] Wilayah tata kota Templat:Places in Singapore Urban Planning Areas Labelled Map Ang Mo Kio Hougang North-Eastern Islands Punggol Seletar Sengkang Serangoon Statistik Pada 2008, terdapat:[1] 210.000 rumah 670ha ruang hi...

 

El ciclo del mercurio es un ciclo bioquímico que involucra al mercurio, el único metal que se encuentra en estado líquido a temperatura ambiental. El mercurio es un metal volátil que se evapora fácilmente llegando a la atmósfera. Procesos del mercurio La mayor parte del mercurio natural se encuentra como cinabrio (HgS). En este compuesto, el mercurio (Hg+2) está unido fuertemente al sulfuro, liberándose lentamente hacia el ambiente. También existen trazas de mercurio en el carbón, l...

PT Zurich Asuransi Indonesia TbkJenisJasa keuanganDidirikanJakarta, Indonesia (1997)Kantorpusat Jakarta, IndonesiaTokohkunciHassan Abdul Karim (Presiden Direktur)PemilikZurich Insurance GroupSitus webasuransiadira.co.id Zurich Asuransi Indonesia atau biasa disebut dengan Zurich Indonesia atau Zurich, adalah perusahaan asuransi umum yang berpusat di Jakarta dan berdiri sejak 1997. Perusahaan ini dimiliki oleh Zurich Insurance Company Ltd setelah mengakusisi 80% saham dari Bank Danamon dan peme...

 

Dividing head Indexing head and tailstock set up on a milling machine's table. This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Indexing head – news · newspapers · books · scholar · JSTOR (February 2010) (Learn how and when to remove this template message) An indexing head, also known as a dividing head or sp...

 

Alberto Garzón Foto oficial de ministro, en enero de 2020. Ministro de Consumo de España 13 de enero de 2020-21 de noviembre de 2023Monarca Felipe VIPresidente Pedro SánchezGabinete Sánchez IIPredecesor María Luisa Carcedo(como ministra de Sanidad, Consumo y Bienestar Social)Sucesor Pablo Bustinduy(como ministro de Derechos Sociales, Consumo y Agenda 2030) Coordinador federal de Izquierda Unida Actualmente en el cargo Desde el 5 de junio de 2016Predecesor Cayo Lara Diputado en las Cortes...

The music for the 2013 action-adventure video game Grand Theft Auto V, developed by Rockstar North and published by Rockstar Games, was composed by The Alchemist, Oh No and Tangerine Dream in collaboration with Woody Jackson. The game is the first entry in the Grand Theft Auto series to make use of an original score. In collaboration with each other, the musicians produced over twenty hours of music which scores the game's missions. Some of the works produced by the musicians throughout the g...

 

This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Xposed – news · newspapers · books · scholar · JSTOR (May 2020) (Learn how and when to remove this template message) For the rap album, see The R.O.C. (rapper). For other uses, see Expose (disambiguation). 2012 studio album by G.E.M.XposedStudio album b...

 

В Википедии есть статьи о других людях с фамилией Сукин. Иван Иванович Сукин 2-й Министр иностранных дел Российского государства декабрь 1918 — 3 декабря 1919 Предшественник Ключников Юрий Вениаминович (управляющий министерством иностранных дел) Преемник С.Н.Третьяков Ро...

American new media company founded in 1998 MH Sub I, LLCTrade nameInternet BrandsTypePrivateIndustryInternet mediaFoundedJune 27, 1998; 25 years ago (1998-06-27)[1] (as CarsDirect)HeadquartersEl Segundo, California, U.S.Area servedWorldwideKey peopleRobert Brisco, President and CEOProductsConsumer websites; software applicationsRevenue US$2.16billion (2022)[citation needed]Operating income US$1.4billion (2022)[citation needed]Net income US300million (...

 

American bicycle company head badge Jamis Bicycles is an American distributor of bicycles, designed in the US and built in China and Taiwan. Jamis was acquired in 1990 by its parent company, G. Joannou Cycle Co. It is headed by Carine Joannou, chief executive of G. Joannou Cycles since taking over the family business when her father died in 1981. History Jamis Bicycles was based in Tallahassee, Florida, taking its name from founder Ron Jamis, and originating from distributor East Coast Cycles...

 

  لمعانٍ أخرى، طالع غاري لوك (توضيح). غاري لوك معلومات شخصية الميلاد 16 يونيو 1975 (العمر 48 سنة)إدنبرة  الطول 180 سنتيمتر  مركز اللعب وسط الجنسية المملكة المتحدة  مسيرة الشباب سنوات فريق 1991–1992 Whitehill Welfare F.C. [الإنجليزية]‏ المسيرة الاحترافية1 سنوات فريق م. (هـ.) 1992–2...

Brazilian TV series or program Eterna MagiaGenreTelenovelaCreated byElizabeth JhinWritten by Eliane Garcia Fernando Rebello Lílian Garcia Júlio Fischer Directed by Ulysses Cruz Carlos Manga Starring Malu Mader Thiago Lacerda Maria Flor Werner Schunemann Eliane Giardini Cássia Kis Luís Melo Irene Ravache Opening theme Pout-Pourriby Alberto Rosenblit (1st phase) Nada Alémby Sidney Magal (2nd phase) Country of originBrazilOriginal languagePortugueseNo. of episodes148ProductionCamera se...

 

British car dealership LookersTypePublic limited companyTraded asLSE: LOOKIndustryCar salesFounded1908HeadquartersAltrincham, UKKey peoplePaul Van der Burgh (Interim Non-Executive Chair)Mark Raban (CEO)ProductsNew and used cars and vansRevenue £4,300.9 million (2022)[1]Operating income £108.9 million (2022)[1]Net income £73.9 million (2022)[1]Number of employees6,500Websitewww.lookers.co.uk Lookers is a British car dealership chain in the United Kingdom and Ire...

 

Siege during the Second Boer War Siege of MafekingPart of Second Boer WarBritish Troops repelling a Boer attack at MafekingDate13 October 1899 – 17 May 1900(7 months and 4 days)LocationMafikeng, Cape Colony(present-day South Africa)Result British victory Mafeking relievedBelligerents  British Empire  South African RepublicCommanders and leaders R. Baden-PowellB. T. Mahon Piet Cronje J. P. SnymanStrength 1,500 8,000Casualties and losses 812 2,000vteSecond Boer War Kraaipa...

2008 single by Demi Lovato and Joe Jonas This Is MeSingle by Demi Lovato and Joe Jonasfrom the album Camp Rock ReleasedJune 6, 2008 (2008-06-06)Recorded2007GenrePop rockLength3:09LabelWalt DisneySongwriter(s)Adam WattsAndy DoddProducer(s)Adam WattsAndy DoddDemi Lovato singles chronology We Rock(2008) This Is Me(2008) Get Back(2008) Joe Jonas singles chronology This Is Me(2008) Gotta Find You(2008) Music videoThis Is Me on YouTube This Is Me is a pop rock song performed ...

 

2015 EP by SpeXialLove KillahEP by SpeXialReleased21 January 2015 (2015-01-21)[1] (Fan Meeting Pre-Order Edition)4 February 2015 (2015-02-04)[2] (Deluxe Edition)24 March 2015 (2015-03-24)[3] (Fan Meeting Live Edition)Recorded2014GenreMandopopLength13:59LanguageMandarinLabelWarner Music TaiwanProducerJeremy JiSpeXial chronology Break it down(2014) Love Killah(2015) Dangerous(2015) Other CoversDeluxe Edition Alternativ...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!