Գրականության Նոբելյան մրցանակ
Գյոթեի մրցանակ
Ֆելտրինելի մրցանակ
Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Գյոթեի մեդալ
Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր
Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր
Կոլումբիայի համալսարանի պատվավոր դոկտոր
Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր
Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր
Լյուբեկի պատվավոր քաղաքացի
Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի պատվավոր դոկտոր
Լունդի համալսարանի պատվավոր դոկտոր
Բոննի համալսարանի պատվավոր դոկտոր
Յեյլի համալսարանի պատվավոր դոկտոր
Ենայի համալսարանի պատվավոր դոկտոր
Գյոթեի մեդալ արվեստի և գիտության համար
honorary doctor of Rutgers University?
Taylorian Lecture?
Պաուլ Թոմաս Մանն (գերմ.՝ Paul Thomas Mann, հունիսի 6, 1875(1875-06-06)[2][3][4][…], Լյուբեկ, Գերմանական կայսրություն[2][5][6] - օգոստոսի 12, 1955(1955-08-12)[2][5][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[2][5]), գերմանացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1929 թ.)։
Գրել է «Բուդենբրոկներ» (1901 թ.), «Արքայական մեծություն» (1909 թ.), «Հովսեփը և նրա եղբայրները» (1933-1943 թթ.) և այլ վեպեր, նովելներ, գրական-քննադատական ու հրապարակախոսական երկեր, հոդվածներ Գյոթեի, Ֆեոդոր Դոստոևսկու, Ֆրիդրիխ Նիցշեի և այլ հեղինակների մասին[13]։
Պաուլ Թոմաս Մաննը ծնվել է Լյուբեկում, Գերմանիա, Թոմաս Յոհան Հենրիխ Մաննի և Ջուլիա դա Սիլվա Բրանսի ընտանիքում։ Մայրը հռոմեական կաթոլիկական եկեղեցու հետևորդ էր, սակայն Մաննին կնքում են հոր կրոնի համաձայն. հայրը լյութերական էր։ 1891 թվականին հոր մահից հետո նրա գործարանը լուծարվեց։ Ընտանիքը տեղափոխվեց Մյունխեն։ Մաննը հաճախում էր Լյուբեկի գիմնազիայի գիտական բաժինը։ Տեղափոխվելուց հետո սովորում է Մյունխենում Լյուդվիգ Մաքսիմիլիանի համալսարանում և Մյունխենում տեխնիկական գիտությունների համալսարանում՝ լրագրողական կարիերայի անցնելու նպատակով սովորելով պատմություն, տնտեսագիտություն, արվեստի պատմություն և գրականություն[14]։ 1891 թ.-ից 1933 թվականներին Մաննը ապրում է Մյունխենում։ Մաննը 1894-1895 թվականներին աշխատում է Հարավային Գերմանիայի հրդեհային ապահովագրության ընկերությունում։ Գրողի կարիերան սկսել է «Սիմպլիցիսսիմուս» ամսագրի համար գրելով, առաջին պատմվածքը՝ «Փոքրիկ պարոն Ֆրիդմանը» (Der Kleine Herr Friedemann) հրատարակվել է 1898 թվականին։ 1905 թվականին Մաննը ամուսնանում է հարուստ հրեա արդյունաբերողի դուստր Կատյա Պրինգսհայմի հետ։ Նրանք ունեցել են 6 երեխա[15]։
1929 թվականին Մաննը Լիտվիայի Նիդդեն գյուղում հիմնում է փոքրիկ ամառանոց. Նիդդենում կար գերմանական արվեստի գաղութ, որտեղ գրողը անցկացրել է 1930-1932 թվականների ամառները՝ աշխատելով «Հովսեփը և նրա եղբայրները» վեպի վրա։ Այժմ ամառանոցը Մաննին նվիրված մշակութային կենտրոն է, որտեղ մշտական ցուցադրություն կա՝ գրողի կյանքի վերոնշյալ շրջանն արտացոլող ոչ մեծաթիվ ցուցանմուշներով։ 1933 թվականին Ֆրանսիայի հարավում ճանապարհորդելիս Մյունխենից նրան զգուշացնում են, որ նրա համար ապահով չի լինի Գերմանիա վերադառնալը։ Ընտանիքը, բացառությամբ երկու մեծ երեխաների, տեղափոխվում է Ցյուրիխին մոտ գտնվող Կուսնախտ (Շվեյցարիա), սակայն ստանում է Չեխոսլովակիայի քաղաքացիություն և անձնագիր 1936 թվականին։ 1939 թվականին նա տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որտեղ դասավանդում է Պրինսթոն համալսարանում։ 1942 թվականին Մանների ընտանիքը տեղափոխվում է արևմտյան Լոս Անջելեսում գտնվող Փասիֆիկ Պալիսադես, որտեղ մնում է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ 1944 թվականի հունիսի 23-ին Թոմաս Մաննը դառնում է Միացյալ Նահանգների քաղաքացի։ 1952 թվականին վերադառնում է Եվրոպա՝ Կիլսբերգում ապրելու նպատակով։ Նա այլևս երբեք չապրեց Գերմանիայում, սակայն հաճախ ճանապարհորդում է այնտեղ։ Նրա ամենակարևոր այցը Գերմանիա տեղի ունեցավ 1949 թվականին, երբ նշվում էր Գյոթեի 200- ամյակը։
Մաննը մահացել է աթերոսկլերոզից 1955 թվականին Ցյուրիխի հիվանդանոցում և թաղված է Կիլսբերգում։ Մի շարք հաստատություններ անվանվել են նրա պատվին (օրինակ, Բուդապեշտի Թոմաս Մաննի անվան գիմնազիումը)։
Թոմաս Մաննի ստեղծագործությունները առաջին անգամ թարգմանվել են անգլերեն 1924 թվականին Լոու-Պորտերի կողմից։ Մաննին գրականության Նոբելյան մրցանակ է շնորհվել 1929 թվականին՝ մասնավորապես իր «Բուդենբրոկներ» (1901 թ.), «Կախարդական լեռ» (1924 թ.) և մի շարք այլ վեպերի, ինչպես նաև պատմվածքների ժողովածուների համար։ Մաննի ընտանիքի պատմության հիման վրա գրված «Բուդենբրոկներ» վեպում նկարագրվում է առևտրական ընտանիքի սնանկացման մասին։ «Կախարդական լեռը» մի ճարտարագետ ուսանողի մասին է, ով ծրագրում է այցելել Շվեդիայում գտնվող պալարախտով հիվանդ իր զարմիկին։ «Հովսեփը և նրա եղբայրները» դյուցազնական վեպ է, որը հեղինակը գրել է 16 տարի։ Վեպը ծավալուն է, համարվում է Մաննի նշանակալի գործերից մեկը։ Ավելի ուշ ստեղծված երկերից են «Լոտտեն Վեյմարում» (1939 թ.), «Դոկտոր Ֆաուստ» (1947 թ.) «Ֆելիքս Կրուլլի խոստովանությունը» (1954 թ.), որը անավարտ է մնացել։ Մաննի օրագրերը, որոնք ընթերցվեցին 1975 թվականին, պատմում են նրա պայքարի մասին իր բիսեքսուալության դեմ, որը արտացոլվում է գրողի ստեղծագործություններում «Մահը Վենետիկում»[16]։ Գիլբերթ Ադերի «Իսկական Տացիո» աշխատությունում նկարագրվում է, թե ինչպես է 1911 թվականի ամռանը Մաննը իր կնոջ և եղբոր հետ Վենետիկում հանգստանալիս տարվել 10 ամյա լեհ տղայով (Վլացիո)։ Մաննը ընկերություն էր անում ջութակահար և նկարիչ Պոլ Էհրենբերգի հետ, ում հանդեպ զգացմունքներ էր տածում։ Դոստոևսկու մասին ակնարկի մեջ Մաննը զուգահեռներ է անցկացնում ռուս գրողի և Ֆրիդրիխ Նիցշեի տառապանքների միջև։ Նիցշեի ազդեցությունը Մաննի վրա խորապես զգացվում է վերջինիս ակնարկում։
Տարբեր գրական և այլ աշխատություններ անդրադառնում են Մաննի «Կախարդական լեռը» գրքին.
Տարբեր գրական և այլ աշխատություններ անդրադառնում են Մաննի "Մահը Վենետիկում" գրքին.
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Մաննը աջակցում էր Վիլհելմ 2-րդի պահպանողական հայացքներին և դեմ էր լիբերալիզմին։ 1923 թվականին Գերմանիայի Հանրապետությունում, լինելով խորհրդարանական ժողովրդավարության (կիսա) պետական խոսնակ, Մաննը գերմանացի մտավորականներին կոչ է անում աջակցել Վայմարյան Հանրապետությանը։ Նա նաև դասախոսություններ է անցկացրել այս թեմաներով։ Այնոււհետև նրա քաղաքական հայացքները աստիճանաբար փոփոխվում են դեպի լիբերալականներ[17]։ 1930 թվականին Մաննը հանրային ճառ ունեցավ Բեռլինում, որը կոչվում էր «Կոչ բանականությանը», որի ժամանակ նա քննադատում էր Ազգային Սոցիալիզմը և քաջալերում էր աշխատավոր դասակարգի կողմից իրականացվող դիմադրությունները։ Սրան հաջորդեցին մի շարք ակնարկներ և դասախոսությունները, որոնց միջոցով նա «գրոհում» էր և քննադատում նացիստներին։ Միևնույն ժամանակ նա արտահայտում էր աճող համակրանք սոցիալիստական գաղափարների հանդեպ։ 1933 թվականին, երբ նացիստները իշխանության գլուխ բարձրացան, Մաննը իր ընտանիքով գտնվում էր Շվեյցարիայում։ Իր որդու՝ Կլաուսի խորհրդով նրանք այդ ժամանակ չվերադարձան Գերմանիա։ 1936 թվականին նացիստական կառավարությունը չեղյալ համարեց Մաննի գերմանական քաղաքացիությունը։ Պատերազմի ընթացքում Մաննը ռադիոյով հականացիստական ելույթներ էր ունենում։ Ելույթները տպագրվում էին ԱՄՆ-ում և ուղարկվում Մեծ Բրիտանիա, որտեղ էլ ԲիԲիՍին հեռարձակում էր ելույթները՝ հուսալով, որ գերմանացի ունկնդիրները կլսեն։
Թ. Մաննի աշխատանքները
Սյուլի-Պրյուդոմ (1901) • Թեոդոր Մոմզեն (1902) • Բյոռնստեռնե Բյոռնսոն (1903) • Ֆրեդերիկ Միստրալ / Խոսե Էչեգարայ (1904) • Հենրիկ Սենկևիչ (1905) • Ջոզուե Կարդուչչի (1906) • Ռեդյարդ Կիպլինգ (1907) • Ռուդոլֆ Քրիստոֆ Էյքեն (1908) • Սելմա Լագերլյոֆ (1909) • Պաուլ Հեյզե (1910) • Մորիս Մետերլինկ (1911) • Գերհարդ Հաուպտման (1912) • Ռաբինդրանաթ Թագոր (1913) • Ռոմեն Ռոլան (1915) • Վերներ Ֆոն Հեյդենստամ (1916) • Կարլ Գյելլերուպ / Հենրիկ Պոնթոպիդան (1917) • Կարլ Շպիտելեր (1919) • Կնուտ Համսուն (1920) • Անատոլ Ֆրանս (1921) • Խասինտո Բենավենտե ի Մարտինես (1922) • Ուիլյամ Բաթլեր Եյթս (1923) • Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտ (1924) • Ջորջ Բեռնարդ Շոու (1925)
Գրացիա Դելեդա (1926) • Անրի Բերգսոն (1927) • Սիգրիդ Ունսեթ (1928) • Թոմաս Մանն (1929) • Սինքլեր Լյուիս (1930) • Էրիկ Կարլֆելդտ (1931) • Ջոն Գոլսուորսի (1932) • Իվան Բունին (1933) • Լուիջի Պիրանդելլո (1934) • Յուջին Օ'Նիլ (1936) • Ռոժե Մարտեն դյու Գար (1937) • Պեռլ Բակ (1938) • Ֆրանս Էմիլ Սիլանպյա (1939) • Յոհանես Ենսեն (1944) • Գաբրիելա Միստրալ (1945) • Հերման Հեսսե (1946) • Անդրե Ժիդ (1947) • Թոմաս Էլիոթ (1948) • Ուիլյամ Ֆոլքներ (1949) • Բերտրան Ռասել (1950)
Պեր Լագերքվիստ (1951) • Ֆրանսուա Մորիակ (1952) • Ուինսթոն Չերչիլ (1953) • Էռնեստ Հեմինգուեյ (1954) • Հալդոր Լաքսնես (1955) • Խուան Ռամոն Խիմենես (1956) • Ալբեր Կամյու (1957) • Բորիս Պաստեռնակ (1958) • Սալվատորե Քվազիմոդո (1959) • Սեն-Ժոն Պերս (1960) • Իվո Անդրիչ (1961) • Ջոն Ստայնբեք (1962) • Յորգոս Սեֆերիս (1963) • Ժան Պոլ Սարտր (1964) • Միխայիլ Շոլոխով (1965) • Շմուել Ագնոն / Նելլի Զաքս (1966) • Միգել Անխել Աստուրիաս (1967) • Յասունարի Կավաբատա (1968) • Սեմյուել Բեքեթ (1969) • Ալեքսանդր Սոլժենիցին (1970) • Պաբլո Ներուդա (1971) • Հայնրիխ Բյոլ (1972) • Պատրիկ Ուայթ (1973) • Հարրի Մարտինսոն / Էյվինդ Յոնսոն (1974) • Էուջենիո Մոնտալե (1975)
Սոլ Բելլոու (1976) • Վիսենտե Ալեյքսանդրե (1977) • Իսահակ Բաշևիս Զինգեր (1978) • Օդիսեաս Էլիտիս (1979) • Չեսլավ Միլոշ (1980) • Էլիաս Քանետտի (1981) • Գաբրիել Գարսիա Մարկես (1982) • Վիլյամ Գոլդինգ (1983) • Յարոսլավ Սեյֆերտ (1984) • Կլոդ Սիմոն (1985) • Վոլե Շոյինկա (1986) • Իոսիֆ Բրոդսկի (1987) • Նագիբ Մահֆուզ (1988) • Կամիլո Խոսե Սելա (1989) • Օկտավիո Պաս (1990) • Նադին Գորդիմեր (1991) • Դերեկ Ուոլկոտ (1992) • Թոնի Մորիսոն (1993) • Կենձաբուրո Օէ (1994) • Շեյմաս Հինի (1995) • Վիսլավա Շիմբորսկա (1996) • Դարիո Ֆո (1997) • Ժոզե Սարամագո (1998) • Գյունտեր Գրաս (1999) • Գաո Սինցզյան (2000)
Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլ (2001) • Իմրե Կերտես (2002) • Ջոն Մաքսվելլ Կուտզե (2003) • Էլֆրիդե Ելինեկ (2004) • Հարոլդ Փինթեր (2005) • Օրհան Փամուկ (2006) • Դորիս Լեսինգ (2007) • Ժան-Մարի Լեկլեզիո (2008) • Հերտա Մյուլլեր (2009) • Մարիո Վարգաս Լյոսա (2010) • Թոմաս Թրանսթրյոմեր (2011) • Մո Յան (2012) • Ալիս Մանրո (2013) • Պատրիկ Մոդիանո (2014) • Սվետլանա Ալեքսիևիչ (2015) • Բոբ Դիլան (2016) • Կաձուո Իսիգուրո (2017) • Օլգա Տոկարչուկ (2018) • Փեթեր Հանդքե (2019) • Լուիզա Գլյուկ (2020) • Աբդուլռազաք Գուրնա (2021) • Աննի Էռնո (2022) • Յուն Ֆոսե (2023) • Հան Կան (2024)