Թոմաս Թրանսթրյոմեր (շվեդ.՝ Tomas Tranströmer, ապրիլի 15, 1931(1931-04-15)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4] - մարտի 26, 2015(2015-03-26)[2][3][5][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4]), շվեդ բանաստեղծ, թարգմանիչ, հոգեբան, դաշնակահար, 2011 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր։ Նրա բանաստեղծությունները և 12 արձակ գործերը թարգմանվել են շուրջ 60 տարբեր լեզուներով։
Կենսագրություն
Թոմաս Թրանսթրյոմերը ծնվել է 1931 թվականի ապրիլի 15-ին Գուստա և Հելմի Թրանսթրյոմերների ընտանքում։ Առաջին ստեղծագործությունները գրել է դեռևս 23 տարեկան հասակում, և այդ ժամանակվանից ի վեր աչքի ընկել իբրև ուրույն խոսք ունեցող բանաստեղծ։
1958 թվականին Թոմասն ամուսնանում է Մոնիկա Բլադի հետ և ամուսինները ցայսօր ապրում են Ստոքհոլմի Սյոդերմալմ շրջանում, Ստիգբերգաթան փողոցի վրա։ 1961 թվականին ծնվում է նրանց ավագ դուստրը՝ Էմման, իսկ 1964 թվականին՝ կրտսերը՝ Պաուլան։
1990 թվականի նոյեմբերին Թրանսթրյոմերը կաթվածահար է լինում, նրա մարմնի աջ կողմը անշարժանում է, որի արդյունքում բանաստեղծը կորցնում է խոսելու ունակութունը։ Նա սկսում է սովորել գրել ձախ ձեռքով և նույնիսկ դաշնամուր նվագել ձախ ձեռքի համար գրված հատուկ ստեղծագործություններով։
2011 թվականին նա արժանանում է տարվա Նոբելյան մրցանակին գրականության ասպարեզում։ Վատառողջության պատճառով մրցանակը ընդունում է կինը։ Դրանով Թրանսթրյոմերը դառնում է այն եզակի հեղինակներից մեկը, ով արժանացել է թե՛ Նոբելյան և թե՛ Նեուստադ գրականության մրցանակին (1990 թ)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 KulturNav — 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118623605 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.finngraven.se/(S(3k11h4ntd2xnyb4ujv5bzhb1))/DisplayInfo.aspx?id=4363391 — FinnGraven.se.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/2011/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.neustadtprize.org/1990-neustadt-laureate-tomas-transtromer/
Արտաքին աղբյուրներ
|
---|
| 1901-1925 | |
---|
| 1926-1950 | |
---|
| 1951-1975 | |
---|
| 1976-2000 | |
---|
| 2001-2025 | |
---|
|
Նեյշտադյան միջազգային գրական մրցանակի դափնեկիրներ |
---|
| |
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|