Իմրե Կերտես
Իմրե Կերտես (հունգ.՝ Kertész Imre, նոյեմբերի 9, 1929(1929-11-09)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն[1] - մարտի 31, 2016(2016-03-31)[4][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիա[4]), հրեական ծագմամբ հունգարացի գրող։ 2002 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ 1944-1945 թվականներին եղել է Աուշվիցի և Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարների դատապարտյալ։ Այս տարիների կենսափորձն էլ հետագայում նյութ է դարձել նրա ստեղծագործությունների համար։
Կենսագրություն
Իմրե Կերտեսը ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 9 - ին Բուդապեշտում՝ աղքատ հրեական ընտանիքում։ 1944 թվականին 15 տարեկան հասակում նա ձերբակալվում է և ուղարկվում նախ Աուշվիցի, ապա Բուխենվալդի համակենտրոնացման ճամբար։ Համակենտրոնացման ճամբարից ազատվելուց հետո՝ Կերտեսը վերադառնում է Հունգարիա և ընդունվում աշխատանքի «Világosság» թերթի խմբագրությունում, սակայն կոմունիստների իշխանության գալուց հետո հեռացվում է աշխատանքից։ Այնուհետև Կերտեսն աշխատանքի է անցնում Բուդապեշտի գործարաններից մեկում, ինչպես նաև ավել գումար վաստակելու համար զբաղվում է թարգմանություններով։ Մինչ 1980 - ականների ավարտը Կերտեսը հայտնի չէր, սակայն կոմունիստական վարչակարգի անկումից հետո նա սկսում է զբաղվել ակտիվ գրական ստեղծագործական կյանքով։ Այժմ բնակվում է Բեռլինում։
Ստեղծագործություն
Իմրե Կերտեսի ստեղծագործական հայեցակարգի վրա ահռելի ազդեցություն է գործել Ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ալբեր Քամյուն, ինչպես նաև Աուշվիցի և Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում անցկացված ժամանակահատվածի կենսափորձը։ Նրա ստեղծագործություններում մեծ տեղ է հատկացված անձի հետընթացի պատկերմանը և դրա պատճառահետևանքային կապերի բացահայտմանը։ Իմրեի ստեղծագործական դաշտում կարելի է առանձնացնել հատկապես նրա երկու վեպերը՝ «Անբախտություն» (1975) և «Կադեշ չծնված մանկան համար» (1990)։ Այս երկու ստեղծագործություններում հեղինակը մանրամասնորեն քննում է ծանր պայմաններում հայտնված անձի ամեն գնով ապրելու ցանկությունը և դրանից բխող մարդկային էության բացասկան փոփոխությունները։
Համառոտ մատենագիտություն
Ֆիլմագրություն
- 2005 - «Անբախտություն» (ռեժ. Լայոշ Կոլտաի հունգ.՝ Koltai Lajos)՝ համանուն վեպի հիմամբ։
Հայերեն թարգմանություն
Գրականություն
- Szegedy-Maszák M., Scheibner T. Der lange, dunkle Schatten։ Studien zum Werk von Imre Kertész. Wien։ Passagen; Budapest։ Kortina, 2004
- Vasvári L.O, Tötösy de Zepetnek S. Imre Kertész and Holocaust literature. West Lafayette։ Purdue UP, 2005
- Imre Kertesz (Hungarian writer) - Encyclopedia Britannica
- The Nobel Prize in Literature 2002 to Imre Kertész - Press Release
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Գրականության թվային ակադեմիա — 1998.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.hirado.hu/2016/03/31/meghalt-kertesz-imre/
- ↑ Գրականության թվային ակադեմիա — 1998.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/2002/press.html
- ↑ Գրականության թվային ակադեմիա — 1998.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.deutscheakademie.de/en/awards/friedrich-gundolf-preis
- ↑ https://magyarnemzet.hu/belfold/kertesz-imre-es-rubik-erno-kap-szent-istvan-rendet-1242997
- ↑ https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
- ↑ https://www.sta.si/1204091/nobelovec-imre-kertesz-dobitnik-nagrade-marion-samuel
- ↑ http://jeanette-schocken-preis.de/?p=28
- ↑ https://www.sorbonne.fr/doctor-honoris-causa-de-paris-iii/
- ↑ http://www.univ-paris3.fr/les-docteurs-honoris-causa-de-la-sorbonne-nouvelle--90298.kjsp
Արտաքին հղումներ
|
---|
| 1901-1925 | |
---|
| 1926-1950 | |
---|
| 1951-1975 | |
---|
| 1976-2000 | |
---|
| 2001-2025 | |
---|
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
|