Աստերոիդների հիմնական գոտին (սպիտակ) և տրոյացի աստերոիդներ (կանաչ)
Յուպիտերի տրոյացի աստերոիդներ , աստերոիդների խումբ, որոնք գտնվում են Յուպիտերի L4 և L5 կետերում մոլորակի հետ 1:1 ուղեծրային ռեզոնանսի մեջ։ Այս աստերոիդները անվանում են Իլիականում նկարագրված Տրոյական պատերազմի հերոսների անուններով։
Գոյություն ունի ավանդույթ անվանել L4 կետի շուրջ գտնվող աստերոիդները հույն հերոսների անուններով, իսկ L5 կետինը - Տրոյայի պաշտպանների։ Հեկտորը և Պատրոկլուսը հայտնվել են «ոչ իրենց տեղերում», քանզի այս ավանդույթը հայտնվել է նրանց անվանումից հետո։
«Աքեյան ճամբարը» (կամ «Հույները»)՝ (588) Աքիլլեսը , (624) Հեկտորը , (659) Նեստորը , (911) Ագամեմնոնը , (1143) Ոդիսևսը , (1404) Այաքսը , (1437) Դիոմեդեսը , (1583) Անտիլոքուսը , (1647) Մենելաուսը և մյուսները Յուպիտերին նախորդում են 60°-ով։
«Տրոյական ճամբարը» (կամ «Տրոյացիները»)։ (617) Պատրոկլուսը , (884) Պրիամուսը , (1172) Անեասը , (1173) Անքիսեսը , (1208) Տրոիլուսը և մյուսները - հաջորդում են 60°-ով։
Ընդամենը 2010 թվականի հոկտեմբերի տվյալներով հայտնի են 1733 տրոյացիներ L5 կետում և 2793 հույներ L4 կետում[ 1] .
Ավելի լայն իմաստով «տրոյացիները» - աստերոիդներ են, որոնք գտնվում են ցանկացած մոլորակի Լագրանժի L4 և L5 կետերի շրջակայքում։
Տես նաև
Ծանոթագրություններ