2009 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան մրցաշարի կազմակերպիչ և գործող չեմպիոն Միացյալ Նահանգները, Մեքսիկան և Կանադան։ Կենտրոնամերիկյան զոնայում հինգ ուղեգրեր խաղարկվեցին UNCAF-ի ազգերի գավաթի 2009 թ. խաղարկության արդյունքներով։ Կարիբյան զոնայում չորս ուղեգրեր խաղարկվեցին կարիբյան գավաթի 2008 թ. խաղարկության արդյունքներով։
Մրցաշարի արդյունքներով Պանաման, Կոստա Ռիկան, Հոնդուրասը, Սալվադորը և Նիկարագուան ձեռք բերեցին եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։
Մրցաշարի արդյունքներով Ճամայկան, Գրենադան, Գվադելուպան և Կուբան ձեռք բերեցին եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։ Մրցաշարը սկսվելուց առաջ Կուբային փոխարինեց Հայիթին[1]։