Սուրբ Նիկողայոս վանք, Վանք Հայոց Սուրբ Նիկողայոսի (եբրայերեն՝ מנזר ניקולאס הקדוש), միջնադարյան հայկական վանք Յաֆֆայի հին քաղաքում (Իսրայել), Միջերկրական ծովի ափին։
Վանքը գտնվում է ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքության իրավասության ներքո, որն էլ վարձում է համալիրի մի հատվածը բնակեցման և կոմերցիոն նպատակներով։ Վանքի համալիրը կազմված է մեծ բազմասենյակ համալիրից։
Համալիրում է գտնվում Անտուան Ժան Գրոյի «Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում» կտավը (բնօրինակը գտնվում է Լուվրում), որտեղ եկեղեցու բակում պատկերված է Նապոլեոն Բոնապարտն իր հիվանդ զինվորներին այցելելիս[1]։
Պատմություն
Վանքը հիմնադրվել է մ. թ. 1000 թվականից առաջ և կոչվել է զինվորների հովանավոր Սուրբ Նիկոլասի անունով։ Դարեր շարունակ եկեղեցին ապաստան է հանդիսացել ուխտագնացների և նավաստիների համար, որոնք ճամփորդության ժամանակ փորձել են հանգրվան գտնել։ 18-րդ դարում վանքն ընդարձակվել և ամրակառուցվել է[2]։
Նապոլեոն Բոնապարտի Եգիպտական արշավանքի ժամանակ ֆրանսիական բանակը վանքում գտնվող հայ քահանաներից օգնություն է խնդրել։ Կրոնավորները որոշ զինվորների բուժելու համար գաղտնի դեղամիջոցներ են օգտագործել։ Նապոլեոնն անձամբ է շնորհակալություն հայտնել հայ պատրիարքին և նրան նվիրել իր վրանն ու սուրը։ Նապոլեոնի վանք կատարած այցելությունը պատկերել է ֆրանսիացի նկարիչ Անտուան Ժան Գրոն «Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում» կտավում[2]։
Տես նաև
Պատկերասրահ
-
Վանքի մուտքի մոտ գտնվող հուշատախտակը
-
Համալիրի դեպի ծով նայող հատվածը
-
Համալիրի բակը՝ տեղակայված վերին հարկի մակարդակում
-
Խաչքար համալիրի բակում
-
Ծանոթագրություններ