Նորաշեն եկեղեցին կառուցվել է 1467 թվականին հայազգի Սատաթի կողմից իր հոր՝ պարոն Սուլթանի, պապի՝ պարոն Թավաքալի, կողակցի՝ Լիշելի և այլոց հիշատակին։
Եկեղեցու շուրջ եղել է նաև հայկական գերեզմանատուն, որտեղ ամփոփված են եղել Լիդիա Թամամշյանի, Վարդանովների, քաղաքագլուխ Եղիա Փրիդոնյանցը, Կատարինե Փրիդոնյանի և այլոց աճյունները[3]։
Եկեղեցին տարբեր ժամանակաշրջաններում վերանորոգվել է Թբիլիսիի հայ ազգաբնակչության ջանքերով։ Մասնավորապես՝ 1650 թ.-ին Խոջա Նազարը վերակառուցել է քայքայված հին եկեղեցին, իսկ գմբեթը՝ ուստա Պետրոսը[2]։ 1795 թ.-ին</ref>[Ն 2] Բեհբության Մելիք-Ավետիքի հրամանով և Գրիգոր քահանայի նախաձեռնությամբ[3]։ Նույն թվականին Աղա-Մահմատ խանը արշավել է Տփղիսի վրա, ինչի հետևանքով տուժել է նաև Նորաշեն սուրբ Աստվածածին եկեղեցին։ 1808 թ.-ին դարձյալ նորոգվել է գործակալ Տեր-Ղազարի և պրն. Մունթոյանի գլխավորությամբ։ Աստվածածին եկեղեցին[3]։ 1875 թ.-ին ամենայն հայոց կաթողիկոսի թույլտվությամբ նորոգվել է եկեղեցու կղմինդրե տանիքը։ Շենքի ներսում նորոգումներ են կատարվել նաև 1897 և 1900 թթ.-ներին[3]։
Հարյուրամյակներ շարունակ Նորաշենի սուրբ Աստվածածին եկեղեցին հայ և օտար հեղինակներն ու այցելուները իրենց թողած գրավոր աղբյուրներում հիշում են որպես Տփղիսի գլխավոր հայկական եկեղեցիներից մեկը։ Այդ փաստը չեն թաքցրել նաև վրաց ուսումնասիրողները, որոնք 1989 թ.-ից հետո որդեգրեցին եկեղեցու բռնի վրացականացման քաղաքականությունը[3]։ 2014 թ.-ին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջնորդությամբ եկեղեցին վերակառուցվեց և այժմ գործում է որպես հայ առաքելական եկեղեցի[4]։
Խորհրդային ժամանակաշրջան
Թբիլիսիի ոչնչացված հայկական տասնյակ եկեղեցիների թվում էր նաև Նորաշենի սուրբ Աստվածածինը, որի քանդման համար «Արմյանսկիյ բազար» փողոցի վերակառուցման պատրվակով 1924-1925 թթ.-ին կազմված մասնագետների խորհուրդը (հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Ս. Կակաբաձե, Գ. Չուբինաշվիլի, Գ. Չիտայա, Ն. Սևերով, Շ. Չխենկելի, քաղաքի բարեկարգման բաժնի պետ՝ Ս. Քուրդիյանի, վերահսկիչ՝ Աբաշիձե և Ագլաձե) 1925 թ.-ի հուլիսի 2-ին ձայների մեծամասնությամբ որոշում է քանդել Նորաշենի սուրբ Աստվածածին եկեղեցին, բայց Ն. Սևերովի համառության շնորհիվ որոշումը չի հաստատվում[3]։
Վրացականացման շրջան
Վրաստանի անկախացումից հետո նոր թափով սկսվեցին Վրաստանի տարածքում գտնվող, մասնավորապես՝ մայրաքաղաք Թբիլիսիի հայկական եկեղեցիների ու այլ շինությունների բռնի վրացականացումը։